National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
18.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
22.03.2005
Միջռեգիոնալ համագործակցությունը` քննարկման առանցք

Մարտի 22-ին ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանն ընդունեց ՌԴ Սվերդլովսկի նահանգապետ Էդուարդ Ռոսսելի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էին Սվերդլովսկի նահանգի օրենսդիր ու գործադիր իշխանության ներկայացուցիչները:

Հանդիպման առանցքում միջռեգիոնալ համագործակցության  խնդիրներն էին: ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը նշեց, որ Հայաստանում բացվել է ՌԴ-ի հետ միջռեգիոնալ համագործակցության կենտրոն, որի աշխատանքների արդյունավետությանը մեծապես կարող է նպաստել Սվերդլովսկի նահանգը: Կարեւորվեց համագործակցությունը նահանգի Օրենսդիր ժողովի հետ` օրենսդրական փորձի ու տեղեկատվության փոխանակման առումով: Խորհրդարանի նախագահը կոչ արեց ակտիվացնել տնտեսական կապերը` նկատի ունենալով, որ եւ Հայաստանը, եւ նահանգը առեւտրատնտեսական կապերի խորացման ռեալ հնարավորություններ ունեն` վերականգնելու միասնական տնտեսական շուկան: Քննարկվեցին նաեւ գիտության ու կրթության, մշակույթի բնագավառում կոնկրետ ծրագրերի իրականացման հնարավորությունները: Նահանգում բնակվում են 15000 հայեր, խորհրդարանի նախագահը կարեւորեց նրանց լիարժեք ինտեգրումը նահանգի հասարակական-տնտեսական կյանքում:

ՌԴ Սվերդլովսկի նահանգապետ Էդուարդ Ռոսսելը հանգամանալից ներկայացրեց նահանգի կյանքը` կառավարման համակարգի բոլոր օղակների գործառնությունները եւ այն ոլորտները, որտեղ Հայաստանի հետ փոխշահավետ համագործակցություն կարող է ձեւավորվել: Կողմերը պատվիրակությունների փոխանակման պայմանավորվածություն ձեռք բերեցին` տեղում միմյանց փորձը ուսումնասիրելու համար: Հատկապես կարեւորվեց նահանգի Օրենսդիր ժողովի եւ Ազգային ժողովի միջեւ օրենսդրական փորձի փոխանակումը, որը կընդգրկի պետական կառավարման համակարգի առավել օպտիմալ մոդելների ուսումնասիրությունը:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաեւ փոխադարձ հետաքրքրություն ունեցող այլ խնդիրներ:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am