National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
10.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
13.07.2018
ՀՀ ԱԺ պատվիրակությունը մասնակցել է ԵԱՀԿ ԽՎ տարեկան նստաշրջանի աշխատանքներին
1 / 2

Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովում (ԵԱՀԿ ԽՎ) ՀՀ ԱԺ պատվիրակությունը Հերմինե Նաղդալյանի գլխավորությամբ հուլիսի 6-12-ը Բեռլինում մասնակցել է ԽՎ տարեկան ամփոփիչ նստաշրջանի աշխատանքներին: Պատվիրակության կազմում են ԱԺ պատգամավորներ Լենա Նազարյանը, Տիգրան Ուրիխանյանը, Արման Սաղաթելյանը եւ Կարեն Բեքարյանը:

Խորհրդարանական պատվիրակության անդամները նստաշրջանի ընթացքում ակտիվ աշխատանք են կատարել, ունեցել շուրջ 15 ելույթ, ներկայացրել բազմաթիվ առաջարկներ: Հայ խորհրդարանականները մասնակցել են քաղաքական եւ այլ հարցերի քննարկումներին, աշխատանքներին ու հանդիպումներին:

Մշտական կոմիտեի նիստում քննարկվել են ընթացիկ միջազգային հարցեր, ինչպես նաեւ վերջին շրջանում տեղի ունեցած ընտրությունների դիտորդական առաքելության զեկույցները: ԵԱՀԿ-ում ԱԺ պատվիրակության ղեկավարն իր ելույթում ներկայացրել է Հայաստանում տեղի ունեցած վերջին ժողովրդավարական զարգացումները, մասնավորապես նշելով, որ ՀՀ կառավարությունը եւ իրավապահ մարմինները ձեռնարկել են բոլոր միջոցառումները՝ ապահովելու քաղաքացիների կողմից իրենց քաղաքական եւ քաղաքացիական իրավունքների ու հիմնարար ազատությունների լիակատար իրագործումը, օրենքի ու հասարակական կարգի պաշտպանությունը: Արդյունքում՝ իրավիճակը կարգավորվել է խաղաղ եւ սահմանադրական ճանապարհով: «Մեր հասարակության մեջ կա կոնսենսուս միջազգային քաղաքականության առաջնահերթությունների եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ հանգուցալուծման վերաբերյալ: Հայ ժողովուրդը միավորված է իր ազգային հավակնություններին լուծում տալու հարցում»,-նշել է Հերմինե Նաղդալյանը:

Նստաշրջանի հիմնական զեկույցները քննարկվել են կոմիտեների նիստերում: Քաղաքական եւ անվտանգության հարցերի կոմիտեում զեկուցող Քրիստիան Վիգենինն անդրադարձել է ԵԱՀԿ տարածքի հիմնական անվտանգային խնդիրներին եւ հակամարտություններին, մասնավորապես ռազմաքաղաքական ոլորտում ԵԱՀԿ պարտավորություններին, վստահության եւ անվտանգության ամրապնդմանը, ձգձգված հակամարտություններին, կիբեռանվտանգությանը, տեռորիզմի դեմ պայքարին: Զեկուցողն ընդգծել է, որ հետագա ռազմական հակադրությունից խուսափելու եւ լարվածությունը նվազեցնելու համար անհրաժեշտ է, որ բոլոր կողմերը վերադառնան բանակցային սեղանի շուրջ:

Հնչած թեմաների առնչությամբ բուռն մերժողական է եղել ադրբեջանցի պատվիրակների դրիքորոշումը: Ի պատասխան Հերմինե Նաղդալյանը եւ Կարեն Բեքարյանն իրենց ելույթներում զարգացրել են զեկույցում հնչած հավասարակշիռ դիրքորոշումները: Նշվել է, որ Հայաստանը եւ Լեռնային Ղարաբաղը շարունակում են աջակցել Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի եւ Ժնեւի գագաթնաժողովներում ձեռք բերված համաձայնությունների իրականացմանը` ԵԱՀԿ նախագահողի անձնական ներկայացուցչի լիազորությունները պետք է ընդլայնվեն, հրադադարի խախտումներն ուսումնասիրելու համար ներդրվեն հետաքննչական մեխանիզմներ: «Այս համաձայնությունների գործնական իրագործման միակ խոչընդոտն Ադրբեջանի ոչ կառուցողական դիրքորոշումն է, որը հրաժարվում է կատարել պարտավորությունները»,-ընդգծել է հայկական պատվիրակության ղեկավարը՝ կարեւորելով Լեռնային Ղարաբաղի իշխանությունների լիովին ներգրավվածությունը բանակցային գործընթացում:

Տնտեսական հարցերի, գիտության, տեխնոլոգիաների եւ շրջակա միջավայրի կոմիտեի նիստում ունեցած իրենց ելույթներում պատգամավորներ Արման Սաղաթելյանը եւ Տիգրան Ուրիխանյանն անդրադարձել են կիբեռանվտանգության, թվային էկոնոմիկայի, կրթության, ինֆորմացիոն զարգացման հարցերին, ներկայացնելով նաեւ Հայաստանի փորձը: Խոսվել է նաեւ հակամարտության տարածաշրջանում ապրող մարդկանց տնտեսական եւ սոցիալական իրավունքների հիմնախնդիրներից:

Մարդու իրավունքների եւ ժողովրդավարության հանձնաժողովում բազմակողմանի անդրադարձ է կատարվել ԵԱՀԿ տարածաշրջանում առկա հակամարտության գոտիներում մարդու իրավունքներին, փախստականների եւ միգրանտների, երեխանների եւ երիտասարդների հիմնահարցերին, թրաֆիքինգին, կիբեռպատերազմին, ժողովրդավարությանը վտանգող սպառնալիքներին:

Պատգամավոր Լենա Նազարյանն իր ելույթում անդրադարձել է հայաստանյան իրադարձություններին՝ նշելով, որ դրանով մեր երկիրն իրեն դրսեւորեց որպես ժողովրդավարական պետություն եւ հասարակություն, որտեղ ժողովրդավարությունը լուրջ հիմքերի վրա է: Նրա խոսքով՝ Հայաստանն էական առաջադիմություն է արձանագրել՝ միաժամանակ սահմանելով բարձր նշաձող տարածաշրջանի համար: Հայ պատվիրակը խոսել է նաեւ երիտասարդության, ԼՂ բնակչության իրավունքներից, հակամարտության լուծման ուղիներից:

Կարեն Բեքարյանը կետ առ կետ պատասխանել է անդրբեջանցի պատվիրակների բոլոր ստահոդ հայտարարություններին, տարածվող ապատեղեկատվությանը, անդրադարձել 2016 ապրիլյան պատերազմին, ադբեջանական կողմի վայրագություններին:

Նստաշրջանի փակման լիագումար նիստում Տիգրան Ուրիխանյանն իր խոսքում պատասխանել է ադրբեջանական պատվիրակի՝ ավելի վաղ հայկական կողմին ուղղված «մեղադրական» հարցադրումներին: Հայ պատգամավորը նշել է, որ տարածաշրջանը լրջորեն միլիտարիզացվում է, Ադրբեջանն անցել է սպառազինման բոլոր հնարավոր եւ անհնարին սահմանները: Կազմակերպության լիագումար նիստում որպես ահազանգ հնչեցվել է, որ կուտակվող զենքը հարձակողական է եւ ուղղված է հայերի դեմ:

Արբեջանցի պատվիրակ Ա. Գուլիեւի հարցում ակնարկ է եղել Մինսկի կոնֆերանսի մասին, պարունակվել հայկական կողմին բանակցային սեղանի շուրջ վերադարձնելու կոչ: Ի պատասխան նշվել է, որ հայկական կողմը երբեք էլ չի հեռացել բանակցային գործընթացից, մինչդեռ Ադրբեջանն ամեն կերպ փորձում է դուրս գալ ՄԽ-ի ձեւաչափից, հարցը տեղափոխել այլ շրջանակ:

Մեր պատվիրակները իրենց ելույթներում անդրադառձել են ՀՀ-ԵՄ ստորագրված համաձայնագրին, Հայաստանում կանանց իրավունքների եւ հնարավորությունների խնդիրներին, անվտանգային մի շարք հարցերի, այդ թվում նաեւ Նախիջեւանի եւ տարածաշրջանային այլ կարեւոր զարգացումներին:

Ընդհանուր առմամբ Բեռլինյան դեկլարացիայում հաջողվել է նպաստավոր ձեւակերպումներ ամրագրել: Քաղաքական եւ անվտանգության հարցերի կոմիտեի բանաձեւում ներառվել է կետ, որտեղ մանրամասն ամրագրվել են Հելսինկյան եզրափակիչ ակտի սկզբունքները:

Լեռնային Ղարաբաղի հակամարտությանն առնչվող կետում հայկական կողմին հաջողվել է ներառել շփման գծում լարվածությունը նվազեցնելու լրացուցիչ միջոցներ ձեռնարկելու կոչ: Կետի ընդհանուր պահանջն է անվերապահորեն վերսկսել բանակցությունները՝ հակամարտության կայուն կարգավորման հասնելու նպատակով: ՄԽ համանախագահներին կոչ է արվում կրկնապատկել ջանքներն այդ ուղղությամբ:

Բանաձեւը ներառում է նաեւ կետ, ըստ որի ԵԱՀԿ-ն հանձնառու է իր տարածաշրջանում հակամարտությունների կարգավորումն իրականացնել խստորեն սահմանված բանակցային ձեւաչափերով:

Ադրբեջանական պատվիրակությունը քննադատությունների է արժանացել նաեւ եվրոպացի այլ պատգամավորների կողմից: Դրանք մասնավորապես վերաբերել են Արբեջանում անցկացված ընտրություններին, մարդու իրավունքների ոտնահարմանը, կոռուպցիայի տարածմանն ինչպես այդ երկրում, այդպես էլ միջազգային կառույցներում:

ԵԱՀԿ ԽՎ հաջորդ՝ աշնանային նստաշրջանը, տեղի է ունենալու սեպտեմբերին՝ Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկում:


10.06.2024
ՀՀ ԱԺ նախագահի որոշմամբ կգումարվի ՀՀ ԱԺ արտահերթ նիստ
Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածների համաձայն՝ Ազգային ժողովի պատգամավորների նախաձեռնությամբ հունիսի 17-ին՝ ժամը 18:30-ին,  կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նիստ: Օրակարգը՝ հղմամբ: ...

10.06.2024
Ալեն Սիմոնյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Քրիստինա Քվինին
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հունիսի 10-ին ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Քրիստինա Քվինին: Քննարկվել են անվտանգային իրավիճակը Հարավային Կովկասում, հայ-ադրբեջանական բանակցությունների գործընթացը, Ադրբեջանում ապօրինի պահվող հայ ռազմագերիների վերադարձի խնդիրը: Զրույցի առանցքում են եղել ...

10.06.2024
Հունիսի 11-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 31 հարց
Հունիսի 10-ին տեղի է ունեցել ԱԺ խորհրդի նիստը: Այն վարել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը: Քննարկվել եւ հաստատվել են ԱԺ ութերորդ գումարման յոթերորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին եւ հունիսի 11-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծերը: Սահմանվել է հերթական նիստերի օրակարգային ...

10.06.2024
Առողջության բարելավման դեպքում հնարավորություն կընձեռվի կրկին ընդգրկվելու կենսաթոշակային կուտակային համակարգում
Գործող կարգավորումներով, երբ անձը Կառավարության սահմանած հիվանդությունների ցանկով  հիվանդանալու դեպքում դիմում եւ ստանում է իր կուտակած ամբողջ գումարը, այնուհետեւ` առողջության բարելավման դեպքում,   հնարավորություն չի ունենում կրկին վերականգնվելու կենսաթոշակային կուտակային  համակա...

10.06.2024
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը:   ...

10.06.2024
Երկրորդ ընթերցմամբ քննարկված օրենսդրական նախաձեռնությունները հանձնաժողովում ստացել են դրական եզրակացություն
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի՝ հունիսի 10-ի արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվել է երկու օրենսդրական նախաձեռնություն: ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանի ներկայացմամբ «Խաղային գործունեության կարգավորման մասին» եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթով առաջ...

10.06.2024
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը:...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am