Մարտի 12-ին տեղի ունեցավ ԱԺ նախագահին առընթեր գիտնականների խորհրդի նիստը` ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանի նախագահությամբ:
ՀՀ ԳԱԱ փոխնախագահ, ակադեմիկոս, բնական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար Էմիլ Գաբրիելյանը ներկայացրեց ԳԱԱ բնական գիտությունների բաժանմունքի գիտական կազմակերպությունների վիճակն ու հիմնախնդիրները:Բաժանմունքնընդգրկում է 12 գիտահետազոտական ինստիտուտ, 4 գիտական կենտրոն: Ինչպես նշեց պարոն Գաբրիելյանը, բոլոր կառույցները ակտիվ գործում են, համալրված են անհրաժեշտ կադրերով: Բնական գիտությունների բաժանմունքում աշխատում է 1444 մարդ, այդ թվում` 968 գիտաշխատող, 9 ակադեմիկոս, 3 թղթակից անդամ, 104 գիտության դոկտոր, 423 գիտության թեկնածու:Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանը մտահոգություն հայտնեց ասպիրանտների սակավության կապակցությամբ, նշելով, որ սերնդափոխության չլուծված խնդիր է նշանակում է:
ԳԱԱ բնական գիտությունների բաժանմունքը վերջին տարիներին ակտիվացրել է միջազգային կապերը, պատրաստում էբնական գիտությունների էլէկտրոնային հանդես, գրեթե բոլոր ինստիտուտներն ընդգրկված են որեւէ միջազգային կազմակերպության կամ կառույցի կազմում, բաժանմունքի ներկայացուցիչները ակտիվորեն մասնակցում են ոլորտին առնչվող օրենքների, ենթաօրենսդրական ակտերի, որոշումների մշակմանը, բաժանմունքի գիտական կոլեկտիվներն արժանացել են բազմաթիվ միջազգային պարգեւների: Ըստ Էմիլ Գաբրիելյանի, այս ամենով հանդերձ, կան ֆինանսական լուրջ խնդիրներ եւ տարբեր դրամաշնորհների մասին մտածելուց առաջ, հարկ է առաջին հերթին մտածել գիտական կենտրոնների գործունեության արդյունքում գումարների հնարավոր գոյացման ուղղությամբ: Հարցը պահանջում է օրենսդրական լուծում, եթե հաշվի առնվի այն փաստը, որ գիտական ինստիտուտները համարվում են ոչ առեւտրային կազմակերպություններ, հետեւաբար չեն կարող իրացնել գիտական արտադրանքը:Այսինքն, առաջ է գալիս գիտական ինստիտուտների կարգավիճակի փոփոխության խնդիր: Համամիտ լինելով, որ խնդրին անհրաժեշտ է տալ գիտական լուծում, ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը խոսեց ոլորտին առնչվող երկու օրենքի անհրաժեշտության մասին. առաջինը վերաբերում է գիտական ինստիտուտների կարգավիճակին, երկրորդը` ինովացիոն գործունեությանը: Տեղեկացնելով, որ գիտության խնդիրներին նվիրված մարտի 29-ին տեղի կունենան խորհրդարանական լսումներ, խորհրդարանի նախագահը ԳԱԱ նախագահ Ֆադեյ Սարգսյանին առաջարկեց օրենքների մշակման համար ստեղծել աշխատանքային խմբեր: Կարեւորվեց գիտության զարգացման հայեցակարգի մշակումը, որից հետո բոլոր հարցերը հնարավոր կլինի կարգավորել ըստ հերթականության եւ ըստ հրատապության: Այլ երկրների գիտական ոլորտների հետ համագործակցության առումով խորհրդարանի նախագահը խոսեցպաշտոնական այցերի ժամանակ ձեռք բերված մի շարք համաձայնությունների մասին: Հաջորդ ամիս Հայաստանից Քուվեյթի պետություն կմեկնիներկայացուցչական մի պատվիրակություն, որի կազմում կլինի նաեւ գիտական ոլորտի ներկայացուցիչ, եւ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, հանդիպումներ ու քննարկումներ կունենա Քուվեյթի Գիտությունների ակադեմիայի ներկայացուցիչների հետ: Սեպտեմբերին Հայաստան կայցելի Ավստրիայի գիտությունների ազգային ակադեմիայի նախագահը եւ համագործակցության համաձայնագիր կստորագրիՀԳԱԱ նախագահի հետ:
Շնորհակալություն հայտնելով խորհրդարանի նախագահին գիտության նկատմամբ մեծ ուշադրության համար,Օրգանական քիմիայի ինստիտուտի տնօրեն, քիմիական գիտությունների թեկնածու Գագիկ Հասրաթյանն ասաց, որ հատկապես վերջին տասնամյակում բավական ժամանակ ենք վատնել, փոխարենը գիտության զարգացմանն ուղղված շատ քիչ քայլեր են արվել: Հ. Բունիաթյանի անվան կենսաքիմիայի ինստիտուտի տնօրեն, ՀԳԱԱ ակադեմիկոս Արմեն Գալոյանը խոսեց գիտական աշխատությունների պատենտավորման եւ այս ուղղությամբ պահանջվող լուրջ ֆինանսական ներդրումների մասին: ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանն ասաց, որ այս կապակցությամբ եւս անհրաժեշտ է օրենքի նախագիծ մշակել, հարցին տալով օրենսդրական լուծում: Արձագանքելով ՀԳԱԱ նախագահ Ֆադեյ Սարգսյանի` հիմնարար գիտությամբ զբաղվելու կոչին, խորհրդարանի նախագահը տեղեկացրեց, որ գիտության ոլորտում լուրջ բարեփոխումներ են սպասվում եւ բոլոր հարցերն անպայման լուծվելու են, այսպիսով շատ արագ նպաստելով Հայաստում գիտության առաջընթացին: