National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
01.11.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03
04 05 06 07 08 09 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30
 
11.03.2005
Հանդիպում խորհրդարանում

Մարտի 11-ին ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը հանդիպեց Բրիտանական խորհրդի Արեւելյան Եվրոպայի հարցերով տնօրեն Ռոբերտ Նեսսի հետ: Հանդիպմանը մասնակցում էր նաեւ Բրիտանական խորհրդի հայաստանյան գրասենյակի տնօրեն Ռոջեր Բադդը:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին տարաբնույթ հարցեր` մասնավորապես Հայաստանում եվրոպական կրթական համակարգի  արմատավորման մասին: ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը նշեց, որ Հայաստանում ուշադրության կենտրոնում են կրթական խնդիրները` իբրեւ պետության համար գերակայություն ունեցող հարց: Այդ շրջագծում կարեւորվեց միջին մասնագիտական կրթությանհամակարգի վերականգնումը: Առանձնահատուկ ուշադրություն դարձվեց մարզերում միջին մասնագիտական կրթական հաստատությունների ստեղծմանը եւ զարգացմանը, որին մեծապես  կարող է աջակցել եւ Բրիտանական խորհուրդը ի թիվս իր կրթական ծրագրերի: Նշվեց, որ խորհրդարանում ընդունվել են եւ շրջանառության մեջ են կրթական բարեփոխումներին վերաբերող օրենքներ, որոնք կամփոփվեն կրթական օրենսգրքի ընդունումով եւ որոնց նպատակն է ամբողջացնել նախադպրոցականից մինչեւ հետբուհական կրթության համակարգը: Պարոն Նեսսը, անդրադառնալով միջին մասնագիտական կրթությանը, նշեց, որ Մեծ Բրիտանիայում էլ դա օրախնդիր է եւ կարեւորվում է բարձրագույն կրթությանը հավասար: Բրիտանական խորհրդի Արեւելյան Եվրոպայի հարցերով տնօրեն Ռոբերտ Նեսսը եւ Բրիտանական խորհրդի հայաստանյան գրասենյակի տնօրեն Ռոջեր Բադդը  պատրաստակամություն հայտնեցին աջակցել քննարկված խնդիրների լուծմանը:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am