Մարտի 3-ին մամուլի ասուլիս էին հրավիրելը. նրանք փետրվարի 24-28-ը գտնվում էին Ղրղըզըստանում` ԱՊՀ դիտորդական առաքելության կազմում:
Պարոն Պետրոսյանը տեղեկացրեց, որ Ղըրղըզստանի խորհրդարանի պատգամավորընտրվելու են 75 հոգի` մեծամասնական ընտրակարգով, յուրաքանչյուր տեղի համար առաջադրվել են միջինը 6 թեկնածու:Առաջին փուլում ընտրվել են 29 պատգամավոր, բոլորն էլ տղամարդ, մնացածն անցել են երկրորդ փուլ: Բնակչության թիվը 5 մլն է, որից 2 մլն 600000-ն ունեն ընտրելու իրավունք:Քվեարկություններին մասնակցել է ընտրողների 55-60 տոկոսը, ընտրատեղամասերումգոյացել են հերթեր: Ընտրություններին հետեւել են550 դիտորդներ` ԱՊՀ-ից եւ ԵԱՀԿ-ից:
Պարոն Պետրոսյանը տեղեկացրեց, որ առաջադրված 50 ընդդիմադիր թեկնածուներին գրանցումից հանել են նախապես:
Քվեարկություններն անցել են ընտրական նոր տեխնոլոգիայով` թանաքոտված մատներով դրոշմելով, որը շրջանցելու հնարն արդեն գտել էին, ասաց Ռաֆիկ Պետրոսյանը: Նա նշեց, որ իրենք հայտնաբերել են խախտումներ եւ թերություններ, մասնավորապես, դրոշմումը հրապարակայնորեն չէր կատարվում, ընտրացուցակները շատ վատ էին կազմված, չկային տվյալներ թեկնածուների վերաբերյալ:
Անդրադառնալով Ղըրղըզստանի ընտրական օրենսդրությանը, Հովհաննես Մարգարյանը նշեց, որ ի տարբերություն նախկինի, երբ 75 պատգամավորից 60-ն էին ընտրվում մեծամասնական ընտրակարգով, այժմմեծամասնականով են ընտրվում բոլորը, ինչը հանգեցնելու է նրան,որ չի լինելու քաղաքական խորհրդարան: Մտահոգող համարվեց նաեւ այն, որ դեռեւս ընտրություններից երեք օր առաջ հոսանքազրկվել են ընդդիմադիր լրատվամիջոցների տպարանները:
Դիտորդները դեռեւս չգիտեին, մասնակցելու՞ են երկրորդ փուլին, թե ոչ: Այն հարցին, թե կարելի՞ է ասել, որ Ղըրղըզստանում ընտրություններն անցել են ազատ եւ արդար, Ռաֆիկ Պետրոսյանն ասաց. «Ազատ եւ արդար էր ոչ100 տոկոսով: Բուն գործընթացն անցավ ժողովրդավարությանը համապատասխան, սակայն հարցերը լուծվել էին մինչեւ բուն գործընթացը»: