Մարտի 17-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը մասնակցել է ՀՀ ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ կազմակերպված աշխատանքային քննարկմանը: Հրավիրվել էին «Առողջապահության կազմակերպիչների միավորում» հասարակական կազմակերպության նախագահության անդամները:
Քննարկվել են դեղերի դեղատոմսով բաց թողնմանը, ծխախոտի վնասակար ազդեցության ու դրա դեմ պայքարի ձեւերին, էլեկտրոնային առողջապահությանը վերաբերող, ինչպես նաեւ առողջապահական համակարգում առկա մի շարք այլ խնդիրներ:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել պարբերաբար կազմակերպել նման ձեւաչափով հանդիպումներ` քննարկելու համակարգում ծառացած խնդիրները, շրջանառության մեջ դրված օրենքների նախագծերին վերաբերող խնդրահարույց դրույթները` ի նպաստ ՀՀ առողջապահության քաղաքականության զարգացման: