National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
06.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
06.03.2018
«Մեր պայքարը Թուրքիայի դեմ չէ, մեր պայքարը հանուն մարդու իրավունքների պաշտպանության է». Էդուարդ Շարմազանով
1 / 3

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը մարտի 6-ին հանդիպել է եվրոպական տարբեր երկրների ալեւիների միության անդամներին: Հանդիպմանը ներկա են եղել նաեւ ՀՀ ԱԺ պատգամավորներ Կնյազ Հասանովը եւ Արսեն Միխայլովը:

Ողջունելով հյուրերին՝ ՀՀ ԱԺ փոխնախագահն ընդգծել է, որ ՀՀ իշխանությունները կարեւորում են կրոնական համերաշխությունը, ազգային ու կրոնական փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությունը: Այս համատեքստում ազգային փոքրամասնություններին հստակ քվոտա է տրված մեր երկրի խորհրդարանում: Էդուարդ Շարմազանովի խոսքով՝ հայ ժողովուրդը հասկանում է ազգային փոքրամասնությունների դերը եւ կարեւորում նրանց իրավունքների պաշտպանությունն ամբողջ աշխարհում, քանի որ Հայոց ցեղասպանությունից հետո հայության մի ստվար հատված ապաստան գտավ աշխարհի բազմաթիվ երկրներում:

«Մենք կհաջողենք, եթե միավորվենք հանուն կրոնական եւ ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության եւ ընդդեմ ցեղասպանությունների ու ժխտողականության: Մեր պայքարը Թուրքիայի դեմ չէ, մեր պայքարը հանուն մարդու իրավունքների պաշտպանության է»,-ընդգծել է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալը:

Նա անդրադարձել է նաեւ մի շարք երկրներում ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի կողմից «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու եւ պատժելու մասին» կոնվենցիայի ընդունման 70-ամյակին նվիրված «Խորհրդարանականներն ընդդեմ ցեղասպանությունների» խորագրով միջոցառումների անցկացմանը, որը նախաձեռնել է Հայաստանի խորհրդարանը: Նա այս հարցում կարեւորել է եվրոպական տարբեր երկրներում ալեւիների միության ներկայացուցիչների ակտիվ մասնակցությունը:

Ֆրանսիայի ալեւիների միության նախագահ, եվրոպական տարբեր երկրների ալեւիների միության փոխնախագահ Էրդալ Քլչքայան կարեւորել է Թուրքիայի կողմից անցյալի մեղքերը գիտակցելը՝ նշելով, որ 21-րդ դարը երկխոսելու ժամանակաշրջան է: Նա ներկայացրել է իրենց կազմակերպության գործունեությունն ու առաջիկա անելիքները:


06.06.2024
Առաջարկվում է ստեղծել Կաթ արտադրողների միություն
ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Բաքոյանի նախաձեռնությամբ հունիսի 6-ին կազմակերպվել էր աշխատանքային քննարկում «Տնտեսական գործունեության ազատությունը եւ տնտեսական մրցակցության երաշխավորումը՝ որպես մարդու հիմնական իրավունք եւ այս...

06.06.2024
Նիստեր կգումարեն ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովները
Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովն արտահերթ նիստ կհրավիրի հունիսի 7-ին՝ ժամը 11:00-ին, 114 սրահում: Հունիսի 7-ին՝ ժամը 10:00-ին, 314 սրահում նիստ կգումարի Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը:Հունիսի 7-ին՝ ժամը 11:00-ին, 414 դահլիճում նիստ կգումարի Պաշտպանության եւ ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am