Նյութատեխնիկական ապահովման վարչություն
1) ապահովում է ընթացիկ տարվա հատկացումների արդյունավետ (խնայողական) oգտագործումը.
2) ապահովում է Աշխատակազմի վարչական շենքերի եւ դրանց հարող տարածքների շահագործումը, բարեկարգումը, ընթացիկ եւ կապիտալ շինարարությունը, ավտոտրանսպորտային եւ բժշկական սպասարկումը.
3) իրականացնում է Ազգային ժողովի նիստերի, խորհրդարանական լսումների, այլ պաշտոնական եւ արարողակարգային միջոցառումների ֆինանսատնտեսական, նյութատեխնիկական եւ տրանսպորտային աշխատանքների ապահովումը.
4) իրականացնում է Ազգային ժողովի մարմինների եւ Ազգային ժողովի աշխատողների աշխատանքային անհրաժեշտ պայմանների տեխնիկական ապահովումը, ռադիոհանգույցի, հեռախոսակապի, կապի համապատասխան ծառայությունների անխափան աշխատանքը.
5) իրականացնում է Ազգային ժողովի նյութատեխնիկական ապահովումը.
6) ապահովում է Ազգային ժողովի հեռահաղորդակցության համակարգերի` համակարգչային ու հեռուստատեսային ցանցերի, ինչպես նաեւ ընդգրկված տեխնիկական եւ ծրագրային միջոցների անխափան աշխատանքը, իրականացնում է դրանց նախագծման, կառուցման, ընդլայնման, արդիականացման եւ նորոգման աշխատանքները.
7) կարգավորում է համաշխարհային համակարգչային ցանցի ռեսուրսների հասանելիությունը Ազգային ժողովի համակարգչային ցանցում, դրանց արդյունավետ եւ նպատակային oգտագործման հսկողությունը, կատարում է համակարգչային ցանցի անվտանգության աշխատանքների համակարգումը.
8) ապահովում է կապը տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառի այլ մասնագիտական կազմակերպությունների հետ, Աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարի հանձնարարությամբ այդ ուղղությամբ իրականացնում է համապատասխան գործողություններ.
9) իրականացնում է Ազգային ժողովի էլեկտրոնային սարքերի, սարքավորումների տեխնիկական եւ ծրագրային սպասարկումն ու վերանորոգումը.
10) մշակում է տեխնոլոգիական եւ ծրագրային նոր համակարգեր եւ անհրաժեշտության դեպքում կատարում դրանց ներդրման աշխատանքները.
11) իրականացնում է Ազգային ժողովի ավտոտրանսպորտային սպասարկումը.
12) իրականացնում է Ազգային ժողովի շենքային համալիրի էլեկտրաէներգիայի, ջրի եւ գազի անխափան մատակարարումը, շենքային համալիրի ջեռուցումը եւ վերելակների անխափան եւ անվտանգ շահագործումը.
13) համակարգում է շենքային համալիրի հիմնանորոգման եւ ընթացիկ նորոգման աշխատանքները.
14) իրականացնում է օդափոխման եւ օդասառեցման համակարգերի սարքավորումների շահագործումը.
15) իր գործառույթների շրջանակներում համապատասխան ենթակառուցվածքների միջոցով իրականացնում է մասնակի նորոգումներ, վթարների վերացումներ.
16) իրականացնում է Ազգային ժողովի այգու վերանորոգման (խողովակաշարի նորոգում, պոմպերի տեխնիկական սպասարկում), խնամքի եւ կանաչապատման աշխատանքները։