ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
ՈՒԹԵՐՈՐԴ ԳՈՒՄԱՐՄԱՆ ԵՐՐՈՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ
2022 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 03-ԻՆ ԳՈՒՄԱՐՎՈՂ
ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԵՐԻ ՕՐԱԿԱՐԳԱՅԻՆ ՀԱՐՑԵՐԻ
ՔՆՆԱՐԿՄԱՆ ՀԱՋՈՐԴԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ



Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի խորհուրդը որոշում է.

1. սահմանել Ազգային ժողովի ութերորդ գումարման երրորդ նստաշրջանի 2022 թվականի մայիսի 03-ին գումարվող նիստերի օրակարգային հարցերի քննարկման հետևյալ հաջորդականությունը.

Հարցի անվանումը Կոդը և հեղինակները
1) «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին
(երկրորդ ընթերցում)
Կ-190-07.03.2022-ՊԻ-011/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
2) ա. «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին
(երկրորդ ընթերցում)
Կ-219-30.03.2022-ՊԻ-011/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
բ. «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» սահմանադրական օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին
(երկրորդ ընթերցում)
Կ-2191-30.03.2022,02.05.2022-ՊԻ-011/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
գ. «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին
(երկրորդ ընթերցում)
Կ-2192-30.03.2022-ՊԻ-011/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
դ. «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին
(երկրորդ ընթերցում)
Կ-2193-30.03.2022,02.05.2022-ՊԻ-011/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
ե. «Գնումների մասին» օրենքում լրացում կատարելու մասին
(երկրորդ ընթերցում)
Կ-2194-30.03.2022-ՊԻ-011/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
զ. «Հրապարակային սակարկությունների մասին» օրենքում լրացում կատարելու մասին
(երկրորդ ընթերցում)
Կ-2195-30.03.2022-ՊԻ-011/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
3) «Հիդրոօդերեւութաբանական գործունեության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին
(երկրորդ ընթերցում)
Կ-086-09.11.2021-ՏԵ-011/1
Հեղինակ` ՀՀ կառավարություն
4) «Կրթության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին
(երկրորդ ընթերցում)
Պ-104-30.11.2021-ԳԿ-011/1
Հեղինակներ` Սիսակ Գաբրիելյան, Թագուհի Ղազարյան, Կնյազ Հասանով, Հասմիկ Հակոբյան
5) «Նախադպրոցական կրթության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին
(երկրորդ ընթերցում)
Կ-141-25.01.2022,21.03.2022-ԳԿ-011/1
Հեղինակ` ՀՀ կառավարություն
6) «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում» փոփոխություններ կատարելու մասին
(երկրորդ ընթերցում)
Պ-130-07.01.2022,23.02.2022-ԳԿ-011/1
Հեղինակներ` Գեւորգ Պապոյան, Միքայել Թումասյան, Արուսյակ Մանավազյան
7) «Ժամանակավոր անաշխատունակության եւ մայրության նպաստների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին
(երկրորդ ընթերցում)
Կ-151-01.02.2022-ԱՍ-011/1
Հեղինակ` ՀՀ կառավարություն
8) ա. «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին
(երկրորդ ընթերցում)
Կ-164-14.02.2022,06.04.2022-ԱՍ-011/1
Հեղինակ` ՀՀ կառավարություն
բ. «Պետական նպաստների մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին
(երկրորդ ընթերցում)
Կ-1641-14.02.2022,06.04.2022-ԱՍ-011/1
Հեղինակ` ՀՀ կառավարություն
9) «Մարդկանց թրաֆիքինգի եւ շահագործման ենթարկված անձանց նույնացման եւ աջակցության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին
(երկրորդ ընթերցում)
Կ-158-07.02.2022,21.03.2022-ԱՍ-011/1
Հեղինակ` ՀՀ կառավարություն
10) Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին
(երկրորդ ընթերցում)
Պ-172-23.02.2022-ՏՏԳՇ-011/1
Հեղինակներ` Խաչատուր Սուքիասյան, Վաղարշակ Հակոբյան
11) Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին
(երկրորդ ընթերցում)
Պ-157-07.02.2022,16.03.2022-ՏՀ-011/1
Հեղինակ` Գեւորգ Պապոյան
12) Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին
Պ-177-01.03.2022,27.04.2022-ՏՀ-011/0
Հեղինակ` Գեւորգ Պապոյան
13) «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին
(երկրորդ ընթերցում)
Կ-138-19.01.2022-ՏՀ-011/1
Հեղինակ` ՀՀ կառավարություն
14) ա. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մասին
Կ-200-15.03.2022-ՏՀ-011/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
բ. «Թանկարժեք մետաղների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին
Կ-2001-15.03.2022-ՏՀ-011/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
15) «Եվրասիական տնտեսական միության եւ նրա անդամ պետությունների, մի կողմից, եւ Սինգապուրի Հանրապետության, մյուս կողմից, միջեւ համապարփակ տնտեսական համագործակցության մասին» շրջանակային համաձայնագիրը վավերացնելու մասին
Կ-212-25.03.2022-ՏԵ-011/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
16) «Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական հարկի նպատակային օգտագործման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին
Կ-192-07.03.2022-ՏՏԳՇ-011/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
17) ա. Սերմերի եւ տնկանյութի մասին
Կ-195-10.03.2022-ՏՏԳՇ-011/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
բ. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին
Կ-1951-10.03.2022-ՏՏԳՇ-011/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
գ. «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» օրենքում լրացում կատարելու մասին
Կ-1952-10.03.2022-ՏՏԳՇ-011/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
18) Հայաստանի Հանրապետության անտառային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին
Կ-196-14.03.2022-ՏՏԳՇ-011/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
19) «Հայաստանի Հանրապետության Կառավարության եւ Բելառուսի Հանրապետության Կառավարության միջեւ հետընդունման (ռեադմիսիայի) մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին
Կ-208-24.03.2022-ԱՀ-011/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
20) Հայաստանի Հանրապետության եւ Լիտվայի Հանրապետության միջեւ «Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական Միության միջեւ առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման (ռեադմիսիայի) մասին» համաձայնագրի կիրարկման մասին արձանագրությունը վավերացնելու մասին
Կ-209-24.03.2022-ԱՀ-011/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
21) Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի անդամի ընտրություն
249-28.04.2022-

22) Հայաստանի Հանրապետության դատախազության 2021 թվականի գործունեության մասին հաղորդումը
220-30.03.2022-ՊԻ

23) «2021 թվականին Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի գործունեության, մարդու իրավունքների եւ ազատությունների պաշտպանության վիճակի մասին» տարեկան հաղորդում եւ «Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմի 2021 թվականի գործունեության վերաբերյալ» տարեկան զեկույց
221-30.03.2022-ՄԻ





ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
Ա. ՍԻՄՈՆՅԱՆ
2022 թվական, մայիսի 2
Երեւան
ԱԺԽՈ-030-Լ