Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-164-14.02.2022,06.04.2022-ԱՍ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Պետական կենսաթոշակների մասին» 2010 թվականի դեկտեմբերի 22-ի ՀՕ-243-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասը «Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով» բառերը փոխարինել «կենսաթոշակային ապահովության բնագավառում Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով (այսուհետ՝ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագիր)» բառերով:

Հոդված 2. Օրենքի 3-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր՝

2-րդ մասով.

«2. Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրով նախատեսված են սույն օրենքով սահմանվածից տարբեր նորմեր, ապա կիրառվում են միջազգային պայմանագրի նորմերը:»:

Հոդված 3. Օրենքի 7-րդ հոդվածի՝ 1-ին մասի 2-րդ պարբերությունը «եւ բնակվելու» բառերից հետո լրացնել «(Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրում Հայաստանի Հանրապետությունում բնակության վայրի հասցեում հաշվառված լինելու)» բառերով:

Հոդված 4. Օրենքի 9-րդ հոդվածի՝

1) 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. Տարիքային աշխատանքային կենսաթոշակ նշանակվում է 63 տարին լրացած անձին, եթե նա ունի առնվազն 10 օրացուցային տարվա աշխատանքային ստաժ: Սույն մասով սահմանված 10 օրացուցային տարվա աշխատանքային ստաժում սույն օրենքի 29-րդ հոդվածի 2-րդ մասում նշված ժամանակահատվածները չեն հաշվառվում:»,

2) 2-րդ մասը ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 5. Օրենքի 10-րդ հոդվածի՝

1) 1-ին եւ 2-րդ մասերում «արտոնյալ կենսաթոշակի» բառերը փոխարինել «արտոնյալ պայմաններով կենսաթոշակի» բառերով,

2) 4-րդ մասը «լրանալը» բառից հետո լրացնել «, բայց ոչ ավելի, քան մինչեւ օրենքով սահմանված կարգով կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցնելը» բառերով:

Հոդված 6. Օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասը՝ «լրանալը» բառից հետո լրացնել «, բայց ոչ ավելի, քան մինչեւ օրենքով սահմանված կարգով կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցնելը» բառերով:

Հոդված 7. Օրենքի 12-րդ հոդվածի

1) 3-րդ մասը «համար» բառից հետո լրացնել «, բայց ոչ ավելի, քան մինչեւ օրենքով սահմանված կարգով կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցնելը» բառերով,

2) 3-րդ մասից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր՝ 4-րդ մասով.

«4. Սույն հոդվածի դրույթները չեն տարածվում «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքի համաձայն՝ հատուցում ստանալու իրավունք ունեցող (շահառու հանդիսացող) անձանց վրա, եթե հաշմանդամ է ճանաչվել հատուցման դեպքի հիմքով: «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքի համաձայն՝ սույն մասում նշված հիմքով նշանակված հատուցման գումարի վճարումը դադարեցնելուց հետո սույն մասում նշված անձինք ձեռք են բերում սույն հոդվածով սահմանված կենսաթոշակի իրավունք:»:

Հոդված 8. Օրենքի 13-րդ հոդվածի՝

1) 9-րդ մասը «համար» բառից հետո լրացնել «, բայց ոչ ավելի, քան մինչեւ օրենքով սահմանված կարգով կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցնելը» բառերով,

2) 9-րդ մասից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր՝ 10-րդ մասով.

«10. Սույն հոդվածի դրույթները չեն տարածվում «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքի համաձայն հատուցում ստանալու իրավունք ունեցող (շահառու հանդիսացող) անձանց վրա, եթե կերակրողի զոհվելը (մահանալը) հատուցման դեպք է համարվում: «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքի համաձայն՝ սույն մասում նշված հիմքով նշանակված հատուցման գումարի վճարումը դադարեցնելուց հետո սույն մասում նշված անձինք ձեռք են բերում սույն հոդվածով սահմանված կենսաթոշակի իրավունք:»:

Հոդված 9. Օրենքի 14-րդ հոդվածի 4-րդ մասը «լրանալը» բառից հետո լրացնել «, բայց ոչ ավելի, քան մինչեւ օրենքով սահմանված կարգով կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցնելը» բառերով:

Հոդված 10. Օրենքի 20-րդ հոդվածի 4-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«4. Սույն հոդվածի դրույթները չեն տարածվում «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքի համաձայն հատուցում ստանալու իրավունք ունեցող (շահառու հանդիսացող) անձանց վրա, եթե անձը հաշմանդամ է ճանաչվել հատուցման դեպքի հիմքով: «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն՝ սույն մասում նշված հիմքով նշանակված հատուցման գումարի վճարումը դադարեցնելուց հետո սույն մասում նշված անձինք ձեռք են բերում սույն հոդվածով սահմանված կենսաթոշակի իրավունք:»:

Հոդված 11. Օրենքի 22-րդ հոդվածի 4-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«4. Սույն հոդվածի դրույթները չեն տարածվում «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքի համաձայն՝ հատուցում ստանալու իրավունք ունեցող (շահառու հանդիսացող) անձանց վրա, եթե կերակրողի զոհվելը (մահանալը) հատուցման դեպք է համարվում: «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքի համաձայն՝ սույն մասում նշված հիմքով նշանակված հատուցման գումարի վճարումը դադարեցնելուց հետո սույն մասում նշված անձինք ձեռք են բերում սույն հոդվածով սահմանված կենսաթոշակի իրավունք:»:

Հոդված 12. Օրենքի 23-րդ հոդվածի՝

1) 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. Կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակի չափը հաշվարկվում է՝

1) յուրաքանչյուր երեխայի, առկա (ցերեկային) ուսուցմամբ սովորող՝ մինչեւ 26 տարեկան զավակի համար՝ մահացած կերակրողի.

ա. 20 եւ ավելի տարվա զինվորական ծառայության ստաժի առկայության դեպքում՝ առկա ստաժով հաշվարկվող երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակի 60 տոկոսի չափով,

բ. 20 տարուց պակաս զինվորական ծառայության ստաժի առկայության դեպքում՝ մահացած կերակրողի վերջին զինծառայության պաշտոնը զբաղեցրած, նույն զինվորական կոչումը ունեցող եւ 20 տարվա զինվորական ծառայության ստաժ ունեցող զինծառայողի համար հաշվարկվող՝ երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակի 60 տոկոսի չափով.

2) երկու ծնողին կորցրած յուրաքանչյուր երեխայի, առկա (ցերեկային) ուսուցմամբ սովորող՝ մինչեւ 26 տարեկան զավակի համար՝ մահացած կերակրողի.

ա. 20 եւ ավելի տարվա զինվորական ծառայության ստաժի առկայության դեպքում՝ առկա ստաժով հաշվարկվող երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակի 80 տոկոսի չափով,

բ. 20 տարուց պակաս զինվորական ծառայության ստաժի առկայության դեպքում՝ մահացած կերակրողի վերջին զինծառայության պաշտոնը զբաղեցրած, նույն զինվորական կոչումը ունեցող եւ 20 տարվա զինվորական ծառայության ստաժ ունեցող զինծառայողի համար հաշվարկվող՝ երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակի 80 տոկոսի չափով.

3) ընտանիքի՝ սույն օրենքի 13-րդ հոդվածում նշված յուրաքանչյուր մյուս անդամի համար՝ մահացած կերակրողի.

ա. 20 եւ ավելի տարվա զինվորական ծառայության ստաժի առկայության դեպքում՝ առկա ստաժով հաշվարկվող երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակի 40 տոկոսի չափով,

բ. 20 տարուց պակաս զինվորական ծառայության ստաժի առկայության դեպքում՝ մահացած կերակրողի վերջին զինծառայության պաշտոնը զբաղեցրած, նույն զինվորական կոչումը ունեցող եւ 20 տարվա զինվորական ծառայության ստաժ ունեցող զինծառայողի համար հաշվարկվող՝ երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակի 40 տոկոսի չափով:»,

2) 4-րդ մասից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր՝ 5-րդ մասով.

«5. Երկու ծնողին կորցրած երեխայի, առկա (ցերեկային) ուսուցմամբ սովորող՝ մինչեւ 26 տարեկան զավակի կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակի չափը չի կարող պակաս լինել սույն օրենքով զինվորական կենսաթոշակի չափը հաշվարկելու համար հիմնական կենսաթոշակի չափի հնգապատիկից:»:

Հոդված 13. Օրենքի 29-րդ հոդվածի 2-րդ մասի՝

1) «9-րդ հոդվածի 2-րդ» բառերը փոխարինել «9-րդ հոդվածի 1-ին» բառերով.

2) 2-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«2) ծնողներից (որդեգրողներից, խնամակալներից) մեկի՝ հաշմանդամ երեխային մինչեւ նրա 18 տարին լրանալը խնամելու ժամանակահատվածը.»,

3) 2-րդ կետից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր՝ 2.1-ին կետով.

«2.1) խնամակալ ճանաչված անձի՝ առաջին խմբի հաշմանդամին խնամելու ժամանակահատվածը՝ տասը տարուց ոչ ավելի.»,

4) 4-րդ կետը ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 14. Օրենքի 32-րդ հոդվածի՝

1) 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. Մինչեւ 1992 թվականի հունվարի 1-ն ընկած ժամանակահատվածի համար աշխատանքային ստաժը հաստատող հիմնական փաստաթուղթն աշխատանքային գրքույկն է կամ Կառավարության սահմանած այլ փաստաթուղթ:»,

2) 1-ին կետից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր՝ 1.1-ին եւ 1.2-րդ կետերով.

«1.1. 1992 թվականի հունվարի 1-ից մինչեւ 2013 թվականի հունվարի 1-ն ընկած ժամանակահատվածի համար աշխատանքային ստաժը հաստատող հիմնական փաստաթուղթը՝

1) աշխատանքային գրքույկն է կամ Կառավարության սահմանած այլ փաստաթուղթը եւ

2) սոցիալական վճարներ կատարելը կամ աշխատավարձ ստանալը հաստատող փաստաթուղթը, բացառությամբ Կառավարության սահմանած դեպքերի:

1.2. Սոցիալական վճարներ կատարելը եւ աշխատավարձ ստանալը հաստատող փաստաթղթերի վավերապայմանները սահմանում է Կառավարությունը:»:

3) 6-րդ մասը «Աշխատանքային ստաժը» բառերից հետո լրացնել «, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրի մասնակից (անդամ) պետության տարածքում ձեռքբերված ստաժը,» բառերով:

Հոդված 15. Օրենքի 33-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր՝ 9.1-րդ մասով.

«9.1. Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան՝ կենսաթոշակ նշանակելու համար դիմելու, կենսաթոշակ նշանակելու (վերահաշվարկելու), կենսաթոշակի տեսակը փոխելու, կենսաթոշակ վճարելու եւ կենսաթոշակի գործ (փաստաթղթեր) վարելու կարգը սահմանում է Կառավարությունը:»:

Հոդված 16. Օրենքի 35-րդ հոդվածի 6-րդ մասի 2-րդ պարբերությունը «սահմանած կարգով» բառերից հետո լրացնել «կամ կենսաթոշակ նշանակող ստորաբաժանման կողմից՝ անձամբ կենսաթոշակառուի ներկայացրած՝ կենսաթոշակին առնչվող ցանկացած գրավոր դիմումի հիման վրա» բառերով:

Հոդված 17. Օրենքի 35-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր՝ 15-րդ մասով.

«15. Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրի շրջանակում կենսաթոշակի վճարման առանձնահատկությունները սահմանում է Կառավարությունը:»

Հոդված 18. Օրենքի 36-րդ հոդվածի 4-րդ մասը «ժամկետային զինվորական ծառայության զորակոչվելու» բառերից հետո լրացնել «կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցնելու» բառերով:

Հոդված 19. Օրենքի 38-րդ հոդվածի՝

1) 1-ին մասի 2-րդ կետում «նշանակելուց (կենսաթոշակը կենսաթոշակառուի գրավոր դիմումի հիման վրա վերահաշվարկելուց) 12 ամիս հետո» բառերը փոխարինել «նշանակելու (կենսաթոշակը վերահաշվարկելու) գրավոր դիմումը ներկայացնելու ամսվանից հաշված՝ 12-րդ ամսին կամ դրանից հետո» բառերով,

2) 1-ին մասի 4-րդ կետում «նշանակելուց (վերահաշվարկելուց) 12 ամիս հետո» բառերը փոխարինել «նշանակելու կամ կենսաթոշակը վերահաշվարկելու՝ գրավոր դիմումը ներկայացնելու ամսվանից հաշված՝ 12-րդ ամսին կամ դրանից հետո» բառերով,

3) 5-րդ մասը «(ոչ հավաստի) փաստաթուղթ» բառերից հետո լրացնել «(տեղեկատվություն)» բառով:

Հոդված 20. Օրենքի 41-րդ հոդվածի՝

1) 1-ին մասի 3-րդ կետը «կորցնելու» բառից հետո լրացնել «կամ կերակրողի (ում զոհվելու (մահանալու) դեպքում նշանակվել է կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակ) զոհվելու (մահանալու) հիմքով «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքի համաձայն հատուցման գումար վճարելու (շահառու հանդիսանալու)» բառերով,

2) 1-ին մասի 4-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«4) սույն օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասով, 13-րդ հոդվածի 1-ին մասի  4-րդ,
5-րդ, 5.1-ին կետերով եւ այդ կետերում նշված անձանց՝ 22-րդ հոդվածով սահմանված կարգով կենսաթոշակ նշանակելուց հետո կենսաթոշակառուի աշխատելու դեպքում.»,

3) 1-ին մասի 4-րդ կետից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր՝ 4.1-ին կետ.

«4.1) սույն օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ եւ 5.1-ին կետերով եւ այդ կետերում նշված անձանց՝ 22-րդ հոդվածով սահմանված կարգով կենսաթոշակ նշանակելուց հետո մահացած (զոհված) կերակրողի 14 տարին չլրացած երեխայի, եղբոր, քրոջ կամ թոռան խնամքով զբաղված անձի՝ Հայաստանի Հանրապետության բնակության վայրի (հասցեի)՝ նրանց հետ համատեղ հաշվառումից դուրս գալու դեպքում,»,

4) 1-ին մասի 5-րդ կետը «անցնելու,» բառից հետո լրացնել «, բացառությամբ զորահավաքային զինվորական ծառայության ներգրավվելու,» բառերով,

5) 1-ին մասի 6-րդ կետը «իրավունքը դադարելու» բառերից հետո լրացնել «կամ Հայաստանի Հանրապետության բնակության վայրի (հասցեի) հաշվառումից դուրս գալու» բառերով,

6) 1-ին մասի 8-րդ կետից հանել «եւ մեկամսյա ժամկետում չհաշվառվելու» բառերը,

7) 1-ին մասի 9-րդ կետը «դեպքում» բառից հետո լրացնել «, եթե այդ միջազգային պայմանագրով այլ բան նախատեսված չէ» բառերով,

8) 1-ին մասի 11-րդ կետը «կենսաթոշակի գործերն ուղարկելու դեպքում» բառերից հետո լրացնել «, եթե այդ միջազգային պայմանագրով այլ բան նախատեսված չէ» բառերով,

9) 3-րդ մասի 3-րդ կետի «ա» պարբերությունում «օրվանից» բառը փոխարինել «ամսվանից հետո՝ երեք ամսվա ընթացքում գրավոր դիմելու եւ անհրաժեշտ փաստաթղթեր ներկայացնելու դեպքում՝ կենսաթոշակի իրավունք տվող տարիքը լրանալու ամսվան հաջորդող ամսվա 1-ից, իսկ այդ ժամկետից հետո դիմելու դեպքում՝ գրավոր դիմելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից» բառերով,

10) 3-րդ մասի 3-րդ կետից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր՝
3.1-ին եւ 3.2-րդ կետերով.

«3.1) սույն օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ, 5-րդ եւ 5.1-ին կետերով, այդ կետերում նշված անձանց՝ 22-րդ հոդվածով սահմանված կարգով նշանակված կենսաթոշակն ստանալու իրավունքը սույն հոդվածի 1-ին մասի 4-րդ կետում նշված հիմքով դադարեցված լինելու դեպքում՝ աշխատանքից ազատվելու ամսվանից հետո՝ երեք ամսվա ընթացքում, գրավոր դիմելու եւ անհրաժեշտ փաստաթուղթ ներկայացնելու դեպքում՝ ազատվելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից, իսկ այդ ժամկետը լրանալուց հետո գրավոր դիմելու դեպքում՝ գրավոր դիմելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից.

3.2) սույն հոդվածի 1-ին մասի 4.1-ին կետում նշված հիմքով դադարեցված լինելու դեպքում՝ անձի՝ մահացած (զոհված) կերակրողի 14 տարին չլրացած երեխայի, եղբոր, քրոջ կամ թոռան հետ Հայաստանի Հանրապետության բնակության վայրի (հասցեի) համատեղ հաշվառումից դուրս գալու ամսվանից հետո՝ երեք ամսվա ընթացքում կրկին Հայաստանի Հանրապետության բնակության վայրի հասցեով համատեղ հաշվառվելու եւ գրավոր դիմելու դեպքում՝ կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցնելու օրվանից, իսկ նշված ժամկետից հետո հաշվառվելու դեպքում՝ գրավոր դիմելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից.»,

11) 3-րդ մասի 5-րդ կետում «լրանալուց» բառը փոխարինել «լրանալու ամսվանից» բառերով, իսկ «օրվանից» բառը փոխարինել «ամսվան հաջորդող ամսվա 1-ից, իսկ այդ ժամկետից հետո փաստաթուղթը ներկայացնելու դեպքում՝ գրավոր դիմելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից» բառերով,

12) 3-րդ մասի 5-րդ կետից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր՝
5.1-ին կետ.

«5.1) օտարերկրյա քաղաքացու կամ քաղաքացիություն չունեցող անձի՝ Հայաստանի Հանրապետության բնակության վայրի (հասցեի) հաշվառումից դուրս գալու ամսվանից հետո՝ երեք ամսվա ընթացքում, կրկին Հայաստանի Հանրապետության բնակության վայրի հասցեով հաշվառվելու եւ գրավոր դիմելու դեպքում՝ հաշվառվելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից, իսկ այդ ժամկետից հետո հաշվառվելու դեպքում՝ գրավոր դիմելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից.»,

13) 3-րդ մասի 6-րդ կետից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր՝
6.1-ին եւ 6.2-րդ կետեր.

«6.1) սույն հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով նախատեսված հիմքով կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցվելուց հետո՝ Հայաստանի Հանրապետության երկքաղաքացու՝ երեք ամսվա ընթացքում, կրկին Հայաստանի Հանրապետության բնակության վայրի հասցեով հաշվառվելու եւ գրավոր դիմելու դեպքում՝ հաշվառվելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից, իսկ այդ ժամկետից հետո հաշվառվելու դեպքում՝ գրավոր դիմելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից.

6.2) կենսաթոշակ ստանալու իրավունքը «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքի համաձայն հատուցման գումար վճարելու (շահառու հանդիսանալու) հիմքով դադարեցված լինելու դեպքում՝ հատուցման գումար վճարելը դադարեցնելու օրվանից, եթե այդ մասին տեղեկանքը եւ գրավոր դիմումը ներկայացվում է այդ օրվանից հետո՝ 6 ամսվա ընթացքում, իսկ այդ ժամկետից հետո դիմելու դեպքում՝ գրավոր դիմելու օրվանից.»,

14) 3.3-րդ մասը «ստացված կենսաթոշակի գործի» բառերից հետո լրացնել «(դիմումի)» բառով, իսկ «հիման վրա կենսաթոշակ նշանակելիս» բառերից հետո լրացնել «կենսաթոշակի իրավունքը չի վերանայվում, իսկ կենսաթոշակի» բառերով:

15) 4-րդ մասի 1-ին կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1) կենսաթոշակ ստանալու իրավունքը սույն հոդվածի 3-րդ մասի 1-3-րդ եւ
5-7-րդ կետերի հիման վրա վերականգնվելու կամ կենսաթոշակ վճարելը սույն հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 2.1-ին եւ 2.2-րդ կետերի հիման վրա դադարեցված լինելու դեպքում՝ դիմելու (անհրաժեշտ փաստաթղթերը եւ տեղեկատվությունն ստացվելու) ամսվան հաջորդող ամսվա 1-ից, եթե կենսաթոշակառուն, իսկ տասնչորս տարեկան չդարձած անչափահաս կենսաթոշակառուի կամ խնամակալության տակ գտնվող կենսաթոշակառուի դեպքում (եթե կենսաթոշակառուն գտնվում է Հայաստանի Հանրապետությունում)՝ նրա օրինական ներկայացուցիչը (ծնողը, որդեգրողը կամ խնամակալը) գրավոր դիմումը եւ անհրաժեշտ մյուս փաստաթղթերը ներկայացնում է անձամբ.»,

16) 4-րդ մասի 2-րդ կետից հանել «3-րդ մասի 3-րդ կետի «ա» ենթակետի հիման վրա վերականգնվելու դեպքում՝ անձի տարիքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքը լրանալու ամսվան հաջորդող ամսվա 1-ից, իսկ» բառերը:

Հոդված 21. Օրենքը 43-րդ հոդվածի՝

1) 5-րդ մասը «կարող են հետ գանձվել,» եթե բառերից հետո լրացնել «կենսաթոշակը սխալմամբ (Հայաստանի Հանրապետության օրենքի խախտմամբ) վճարելը հայտնաբերելու ամսվան հաջորդող 1 տարվա (12 ամսվա) ընթացքում անձը ներկայացնում է ավել վճարված կենսաթոշակի գումարը վերադարձնելու մասին գրավոր դիմում (համաձայնություն)» բառերով,

2) 7-րդ մասում «օրվան» բառը փոխարինել «ամսվան» բառով եւ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.

«Սույն մասում նշված 3 տարվա (36 ամսվա) ժամկետը չի կիրառվում եւ սխալմամբ (Հայաստանի Հանրապետության օրենքի խախտմամբ) ավել վճարված կենսաթոշակի գումարները ամբողջությամբ հետ են գանձվում, երբ կենսաթոշակի գումարը վճարվել է.

1) կենսաթոշակառուի մահվան ամսվան հաջորդող ամիսների համար կամ Հայաստանի Հանրապետության հետ կենսաթոշակային ապահովության բնագավառում միջազգային պայմանագիր կնքած պետությունում կենսաթոշակառուին կենսաթոշակ նշանակելու ամսվան հաջորդող ամիսների համար կամ

2) Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով չթույլատրված արարքի կատարման հետեւանքով, որը հաստատված է դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճռով:»,

3) 7-րդ մասից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր՝ 8-րդ մասով.

«8. Սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետում նշված դեպքերում կենսաթոշակից պահումների կատարումը ապահովում է (պահումը կատարում է) միայն կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումը:»:

Հոդված 22. Օրենքը 55-րդ հոդվածի 12-րդ մասից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր՝ 13-րդ մասով.

«13. 2022 թվականի մայիսի 1-ի դրությամբ միաժամանակ կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակ ստանալու իրավունք ունեցող եւ նույն կերակրողի զոհվելու (մահանալու) հիմքով «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքի համաձայն հատուցման գումար ստանալու իրավունք ունեցող (շահառու հանդիսանացող) անձի կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակը չի վերահաշվարկվում, որեւէ հիմքով կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարելու դեպքում կենսաթոշակ ստանալու իրավունքը չի վերականգնվում:»:

Հոդված 23. Օրենքի հավելված 1-ի՝

1) 7-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«7. Սույն հավելվածով սահմանված կարգով հաշվարկված կենսաթոշակային վճարը Հայաստանի Հանրապետության պետական բյուջե է վճարվում (փոխանցվում է Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված միասնական հաշվին) աշխատավարձի հաշվարկման ամսվան հաջորդող ամսվա 20-ը ներառյալ: Կենսաթոշակային վճարը սահմանված ժամկետում չվճարելու կամ սահմանված ժամկետներից ուշացնելու, կամ միջազգային կազմակերպությունների վարձու աշխատողների համար անձնավորված հաշվարկը սահմանված ժամկետից ուշ ներկայացնելու կամ չներկայացնելու համար տույժեր եւ տուգանքներ չեն հաշվարկվում: Կենսաթոշակային վճարը Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարման պահ է համարվում Հայաստանի Հանրապետության կենտրոնական գանձապետական հաշվին մուտքագրման օրը:»:

2) 12-րդ կետից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ՝ նոր 13-րդ կետով.

«13. Միջազգային կազմակերպության վարձու աշխատողների համար գրանցման հայտերը եւ անձնավորված հաշվարկները ներկայացնելու (այդ թվում՝ դրանցում տվյալները լրացնելու) առանձնահատկությունները եւ ժամկետները սահմանում է Կառավարությունը:»:

Հոդված 24. Սույն oրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: