National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
ArmenianRussianEnglishFrench
 
Սուքիաս Հեգելի Ավետիսյան
Ընտրատարածք
Ծննդյան թիվ
28.04.1959
Կուսակցություն
Հայաստանի Հանրապետական կուսակցություն (ՀՀԿ)
Խմբակցություն
Հանձնաժողովներ
Էլ. փոստ

Ծնվել է 1959թ. ապրիլի 28-ին Լենինականում (Գյումրի):

1981թ. ավարտել է Երեւանի պոլիտեխնիկական ինստիտուտի Լենինականի մասնաճյուղը:  2004թ. ավարտել է ՀՀ կառավարությանն առընթեր Կառավարման եւ տնտեսական բարեփոխումների ինստիտուտի ասպիրանտուրան: Բնության եւ հասարակության գիտությունների միջազգային ակադեմիայի ակադեմիկոս: Ճարտարագետ-շինարար: Տնտեսագիտության թեկնածու:

1981թ. Պարգեւատրվել է ԽՍՀՄ ԳԽ «Աշխատանքային գերազանցության համար» մեդալով:

1982-1983թթ. ծառայել է խորհրդային բանակում:

1981-1982թթ. եւ 1984-1989թթ. աշխատել է ԵրՊԻ Լենինականի մասնաճյուղի ԼԿԵՄ կոմիտեի քարտուղար, էլեկտրատեխնիկական գործարանի ԼԿԵՄ կոմիտեի քարտուղար, ՀԼԿԵՄ Լենինականի քաղկոմի կազմակերպական բաժնի վարիչ, ՀԼԿԵՄ Մոսկովյան շրջկոմի առաջին քարտուղար, 1989-1990թթ.՝ ՀԿԿ Լենինականի քաղկոմի հրահանգիչ: 1990-1991թթ. «Շիրակշին» տրեստում եղել է գեոդեզիստ-ճարտարագետ, 1991-1993թթ.՝ Լենինականի Մոսկովյան շրջխորհրդի գործկոմի բնակտնտեսության արտադրական վարչության գլխավոր ճարտարագետ, 1994-1996թթ.` Գյումրու քաղխորհրդի գործկոմի նախագահի տեղակալ, բնակկոմունալ տնտեսության վարչության պետ, 1996-1999թթ.` Գյումրու քաղաքապետի տեղակալ:

1995-1999թթ.` Ազգային ժողովի պատգամավոր (թիվ 52 ընտրատարածք): «Բարեփոխումներ», ապա «Երկրապահ» պատգամավորական խմբի անդամ:

1999-2003թթ.` Ազգային ժողովի պատգամավոր (թիվ 61 ընտրատարածք): Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: «Միասնություն» խմբակցության անդամ:

2003-2007թթ.` Ազգային ժողովի պատգամավոր (թիվ 47 ընտրատարածք): 2003թ. հունիսից մինչեւ 2004թ. սեպտեմբեր` Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի եւ երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: 2004թ. սեպտեմբերից` Ազգային ժողովի սոցիալական, առողջապահության եւ բնության պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, իսկ 2006թ. սեպտեմբերից` նույն հանձնաժողովի նախագահի տեղակալ: ՀՀԿ խմբակցության անդամ:

2008թ. մայիսի 13-ին Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով Հայաստանի Հանրապետական կուսակցությունից: ՀՀԿ անդամ:

Ամուսնացած է, ունի երեք երեխա:











ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ, խմբեր  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS