National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
 
Վազգեն Ղուկասի Կարախանյան
Ընտրատարածք
Ծննդյան թիվ
05.08.1946
Կուսակցություն
Հայաստանի Հանրապետական կուսակցություն (ՀՀԿ)
Խմբակցություն
Հանձնաժողով
19.06.2007
Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողով  (Հանձնաժողովի նախագահի տեղակալ)
Անդամակցություն
Էլ. փոստ



Ծնվել է 1946թ. օգոստոսի 5-ին Իրանի Սպահանի մարզի Սինադան գյուղում:

1965-1968թթ. սովորել է Երեւանի պոլիտեխնիկական ինստիտուտում (քաղաքական դրդապատճառներով թողել է ուսումը): Պարգեւատրվել է «Գարեգին Նժդեհ» մեդալով (2003թ.):

1968թ. աշխատել է Երեւանի 26 կոմիսարների շրջանի թիվ 6 տնային կառավարչությունում տեխնիկ, 1970-1972թթ. «Հայկապշին» վարչությունում` մոնտաժող, պահեստապետ, 1972-1977թթ. Երեւանի ավտոբեռնիչների գործարանում` պահեստապետ, հղկող բանվոր, տեխնիկական վերահսկիչ: 1977-1981թթ. եղել է «Աբովյանշին» տրեստում վարպետ, 1981-2003թթ. Երեւանի «Հիդրոապարատ» գործարանում՝ բանվոր, տեղամասի պետ, տնօրենի օգնական, ընդհանուր հարցերով տնօրենի տեղակալ:

2003-2007թթ.` Ազգային ժողովի պատգամավոր (համամասնական ընտրակարգ, ՀՀԿ): Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի անդամ: ՀՀԿ խմբակցության անդամ:

2007թ. մայիսի 12-ին Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով Հայաստանի Հանրապետական կուսակցությունից:

Ամուսնացած է, ունի չորս երեխա:





ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ, խմբեր  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS