National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
ArmenianRussianEnglishFrench
 
Գագիկ Կոլյայի Ծառուկյան
Ընտրատարածք
Ծննդյան թիվ
25.11.1956
Կուսակցություն
«Բարգավաճ Հայաստան»
Խմբակցություն
Հանձնաժողով



Ծնվել է 1956 թ. նոյեմբերի 25-ին Աբովյանի շրջանի Առինջ գյուղում:

1989թ. ավարտել է Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտը: Ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի ուսուցիչ, ըմբշամարտի մարզիչ: 1996 թ. բազկամարտի աշխարհի եւ 1998 թ. Եվրոպայի չեմպիոն: Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի փոխնախագահ: Պարգեւատրվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» շքանշանով (2002 թ.) եւ Մովսես Խորենացու մեդալով (2003 թ.):

1989-1990թթ. եղել է Երեւանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտի ջերմոցային տնտեսության գլխավոր ճարտարագետ, 1990-1992 թթ.` «Արմենիա» ընկերության գործադիր տնօրեն: 1992 թվականից ծավալել է ագարակատիրական եւ ձեռնարկատիրական գործունեություն. ստեղծել է անասնապահական համալիր եւ կաթնամթերքի արտադրության ձեռնարկություն (Աբովյանի տարածաշրջան, գ. Առինջ): 1995-ից մի շարք ձեռնարկություններից (1996 թ.՝ Աբովյանի «Կոտայք» գարեջրի, 1997 թ.՝ Աբովյանի չափիչ սարքերի գործարաններ, Երեւանի քիմիադեղագործական ֆիրմա, 1997-1998թթ.՝ կահույքի խանութների «MEK» ցանց, 1998 թ.՝ «Ավիասերվիս» բաժնետիրական ընկերություն, «Զվարթնոց» օդանավակայանի «Ավիասնունդ» ձեռնարկություն, 1999-2002 թթ.՝ «Մուլտի Լեոն» բենզագազալցակայանների ցանց, 2002 թ.՝ «Մուլտի Սթոուն» քարի արդյունաբերական մշակման ընկերություն, «Արարատ» կոնյակի, գինու, օղու կոմբինատ, 2003 թ.՝ Արարատի ցեմենտի գործարան) կազմված «Մուլտի Գրուպ» բազմաճյուղ կոնցեռնի նախագահն է:

2003թ. մայիսի 25-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել թիվ 42 ընտրատարածքից: ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի անդամ: Խմբակցություններում եւ պատգամավորական խմբում ընդգրկված չէ: Անկուսակցական:

Ամուսնացած է, ունի հինգ երեխա:






ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ, խմբեր  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS