National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
ArmenianRussianEnglishFrench
 
Հրանտ Հրաչի Խաչատրյան
Ընտրատարածք
Ծննդյան թիվ
26.10.1951
Կուսակցություն
«Սահմանադրական իրավունք» միություն /ՍԻՄ/
Խմբակցություն
Հանձնաժողով
Էլ. փոստ



Ծնվել է 1951 թ. հոկտեմբերի 26-ին Արտաշատի շրջանի Բաղրամյան գյուղում:

1972թ. ավարտել է Երեւանի պոլիտեխնիկական ինստիտուտը: Ճարտարագետ-ռադիոտեխնիկ: Ռուսաստանի բնական գիտությունների ակադեմիայի հայկական մասնաճյուղի եւ Աշխարհի ժողովուրդների հոգեւոր միասնության միջազգային ակադեմիայի իսկական անդամ :

1972-1973թթ. ԳԱ ռադիոֆիզիկայի եւ էլեկտրոնիկայի ինստիտուտում աշխատել է ճարտարագետ, 1973-1978 թթ. Ռադիոֆիզիկական չափումների համամիութենական ինստիտուտում` ճարտարագետ, ավագ ճարտարագետ, խմբի ղեկավար: 1978-1983 թթ. եւ 1986-1990 թթ. Հրազդանի «Մեքենաշինարար» ԱՄ «Հատիս» կենտրոնում եղել է առաջատար ճարտարագետ, ենթաբաժնի վարիչ, բաժնի վարիչ, 1983-1986 թթ. Մոսկվայի ավիացիոն ինստիտուտում` ասպիրանտ, կրտսեր գիտաշխատող: 1988 թ.

Երեւանի 26 կոմիսարների շրջանի սահմանադրական խմբի հիմնադիրներից: 1998 թ. եղել է ՀՀ Նախագահի թեկնածու, ՀՀ Նախագահին կից Քաղաքական խորհրդի գործադիր քարտուղարը:

1990-1995թթ.՝ ԳԽ պատգամավոր (թիվ 180 ընտրատարածք): ԳԽ անկախ պետականության հաստատման եւ ազգային քաղաքականության հարցերի մշտական հանձնաժողովի քարտուղար:

1999-2003թթ.` ԱԺ պատգամավոր («Իրավունք եւ միաբանություն» դաշինքի համամասնական ընտրացուցակով): ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի անդամ: «Իրավունք եւ միաբանություն» խմբակցության անդամ:

2003թ. մայիսի 25-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Արդարություն» դաշինքի համամասնական ընտրացուցակով: ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի անդամ: «Արդարություն» խմբակցության անդամ: ՍԻՄ հիմնադիր նախագահ:

Ամուսնացած է, ունի երկու երեխա:





ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ, խմբեր  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS