National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
 
Արտաշես Մամիկոնի Գեղամյան
Ընտրատարածք
Ծննդյան թիվ
02.12.1949
Կուսակցություն
«Ազգային միաբանություն» կուսակցություն
Խմբակցություն



Ծնվել է 1949 թ. դեկտեմբերի 2-ին Երեւանում:

1971թ. ավարտել է Երեւանի պոլիտեխնիկական ինստիտուտը, 1988-1990 թթ. եղել է ԽՄԿԿ ԿԿ առընթեր հասարակական գիտությունների ակադեմիայի ունկնդիր (Մոսկվա): Ճարտարագետ-էլեկտրատեխնիկ:

1974-1976թթ. եղել է ԵրՊԻ ԼԿԵՄ կոմիտեի առաջին քարտուղար, 1976-1978 թթ.՝ ՀԼԿԵՄ ԿԿ ուսանող երիտասարդության բաժնի վարիչ, 1979-1986 թթ. ՀԿԿ ԿԿ-ում՝կուսակցական-կազմակերպական աշխատանքների բաժնի հրահանգիչ, ենթաբաժնի վարիչ, տեսուչ, բաժնի վարիչի առաջին տեղակալ, ՀԿԿ ԿԿ առաջին քարտուղարի օգնական: 1987-1989 թթ. աշխատել է ՀԿԿ Երեւանի Մաշտոցի շրջկոմի առաջին քարտուղար, 1989-1990 թթ.՝ Երեւանի քաղխորհրդի գործկոմի նախագահ, 1991-1995 թթ.՝ «Անդրնավթգազշին» ԲԸ դիտորդական խմբի անդամ, «Պրոմեթեւս» հայկական ունիվերսալ սակարանի տնօրեն, «21-րդ դար» ՍՊԸ գլխավոր տնօրեն:

2003 թ. եղել է ՀՀ Նախագահի թեկնածու:

1995-1999թթ.՝ ԱԺ պատգամավոր (թիվ 7 ընտրատարածք):

1999-2003թթ.` ԱԺ պատգամավոր («Իրավունք եւ միաբանություն» դաշինքի համամասնական ընտրացուցակով): ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ: «Իրավունք եւ միաբանություն» խմբակցության ղեկավար:

2003թ. մայիսի 25-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել ԱՄ կուսակցության համամասնական ընտրացուցակով: ԱՄ խմբակցության ղեկավար: ԱՄ կուսակցության հիմնադիր նախագահ: Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի, ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովում ՀՀ պատվիրակության, «Պառլամենտականները գլոբալ գործողության համար» միջազգային խորհրդարանական կազմակերպության անդամ:

Ամուսնացած է, ունի երկու երեխա:







ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ, խմբեր  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am