National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
ArmenianRussianEnglishFrench
 
Աշոտ Սերյոժայի Աղաբաբյան
Ընտրատարածք
Ծննդյան թիվ
08.11.1952
Կուսակցություն
Հայաստանի Հանրապետական կուսակցություն (ՀՀԿ)
Խմբակցություն
Հանձնաժողով



Ծնվել է 1952 թ. նոյեմբերի 8-ին Երեւանում:

1978 թ. ավարտել է Երեւանի ժողովրդական տնտեսության ինստիտուտը: Տնտեսագետ: Պարգեւատրվել է Մարտական ծառայության մեդալով (1996 թ.):

1970-1972 թթ. ծառայել է խորհրդային բանակում: 1974 թ. աշխատել է Երեւանի մետաքսի կոմբինատում հանգուցակապող, 1974-1977 թթ. նույն կոմբինատում` փականագործ, 1977-1978 թթ.` Երեւանի տրիկոտաժի կոմբինատի տնտեսագետ, ապա ճարտարագետ, 1979 թ.` «Հայուղեւորտրանս»-ի ավագ տնտեսագետ: 1979-1980 թթ. եղել է Երքաղսովետի գործկոմի առեւտրի վարչության թիվ 3 սննդառի խանութի վարիչ, 1980-1983 թթ.` Երեւանի թիվ 6 սննդառի խանութի վարիչի տեղակալ, 1983-1992 թթ.` Երեւանի թիվ 4 սննդառի խանութի վարիչ: 1988 թ. մասնակցել է «Անկախության բանակ» ռազմահայրենասիրական կազմակերպության մարտական գործողություններին (Երասխավան, Նուբարաշեն, Նոյեմբերյան, Լաչին եւ այլն): Ռազմական խորհրդի անդամ, շտաբի պետ: 1990 թ. ընտրվել է Երեւանի Մաշտոցի շրջխորհրդի պատգամավոր:

1993-1999 թթ. եղել է «Հրազդան» մարզահամալիրի գլխավոր տնօրեն, 1999 թվականից` «Հրազդան մարզահամալիր Վ.Ձ.» ՓԲԸ տնօրենների խորհրդի նախագահ: 2002 թ. ընտրվել է Երեւանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ:

2003 թ. մայիսի 25-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել թիվ 48 ընտրատարածքից:

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի եւ երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: ՀՀԿ խմբակցության անդամ: ՀՀԿ անդամ:

Ամուսնացած է, ունի երեք երեխա:






ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ, խմբեր  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS