National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
 
Թագուհի Արարատի Ղազարյան

Ծնվել է 1991թ. մարտի 16-ին Արմավիրի մարզի Արշալույս գյուղում:

2013թ. ավարտել է Երեւանի պետական համալսարանի հայ բանասիրության ֆակուլտետի բակալավրիատը: 2015թ.՝ նույն ֆակուլտետի մագիստրատուրան: 2016թ. ընդունվել է նույն ֆակուլտետի հայ նորագույն գրականության ամբիոնի ասպիրանտուրան:

2013-2015թթ. եղել է «armsport.am», «sport.am», «footballcity.am» կայքերի սպորտային լրագրող եւ թարգմանիչ: 2014-2015թթ.՝ «Armenian Travel Club» տուրիստական կազմակերպության զբոսավար:

2016-2018թթ. «Birthright Armenia» հասարակական կազմակերպությունում դասավանդել է հայոց լեզու անգլախոս եւ ռուսախոս ուսանողներին եւ կամավորներին: 2016-2021թթ. որպես խմբագիր համագործակցել է «Դարակ» հրատարակչության հետ: 2017-2018թթ. եղել է Եղիշե Չարենցի տուն թանգարանի գիտաշխատող, ցուցադրությունների եւ հանրահռչակման բաժնի վարիչ:

2018թ. օգոստոս-նոյեմբեր՝ ՀՀ վարչապետի աշխատակազմի հանրային կապերի եւ տեղեկատվության ՊՈԱԿ հետազոտող:

2018-2019թթ. եղել է ՀՀ մշակույթի նախարարությանը կից գրականության հանրահռչակման ոլորտի մասնագիտական խորհրդի անդամ:

2022-23թթ.՝ «Բուն TV» հեռուստաալիքի «Երկիր Նաիրի» հաղորդաշարի, 2023-24թթ.՝ նույն հեռուստաալիքի «Մկրտիչ Արմեն: Երեւան» հաղորդաշարի հեղինակ եւ վարող:

2023 թվականից դասավանդում է Հայաստանի ամերիկյան համալսարանում:

Գիտական մի շարք հոդվածների, գրական հրապարակումների հեղինակ է:

Կազմել է Եղիշե Չարենցի «Երկիր Նաիրի» վեպի համեմատական բնագիրը (2022թ.):

2019-2021թթ.՝ ԱԺ պատգամավոր («Իմ քայլը» կուսակցությունների դաշինք, համապետական ընտրական ցուցակ): ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: «Իմ քայլը» խմբակցության անդամ:

2021թ. հունիսի 20-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համապետական ընտրական ցուցակով:

Ամուսնացած չէ:



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am