National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
 
Հռիփսիմե Ասատուրի Ստամբուլյան
Հերթական համար
Ծննդյան թիվ
01.01.1983
Կուսակցություն
«Վերածնվող Հայաստան»
Խմբակցություն
Հանձնաժողով
Էլ. փոստ
Ծնվել է 1983թ. հունվարի 1-ին Արարատում:

2005թ. ավարտել է Երեւանի Վ.Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի «Լեզվաբանություն-քաղաքագիտություն» ֆակուլտետը՝ անգլերենի մասնագետի եւ քաղաքագետի որակավորումով, 2007թ.՝ Կիպրոսի Միջերկրական համալսարանի «Կառավարում» ֆակուլտետը, 2008թ.՝ Հնդկաստանի Ձեռնարկատիրական համալսարանի «Միկրոտնտեսագիտությունը միկրոբիզնեսի ոլորտում» ֆակուլտետը, 2018թ.՝ ՀՀ պետական կառավարման ակադեմիայի «Հանրային կառավարում» ֆակուլտետը: Կառավարման մագիստրոս:

2005-2008թթ. աշխատել է «ԲՏԱ Բանկի» մասնագետ-գանձապահ,  ապա հաշվի մենջեր: 2008-2009թթ.՝ «Հայբիզնեսբանկի» հաճախորդների սպասարկման եւ դրամարկղային գործառույթների բաժնի ավագ գանձապահ: 2010-2021թթ. եղել է «Անռիվա-Տրանս» միջազգային բեռնափոխադրումների ընկերության տնօրեն, 2017-2021թթ.՝ «Անռիվա-Տուր» տուրօպերատորի տնօրեն, 2021թ. ապրիլ-հուլիս՝ «Անռիվա-Ռիելթի» անշարժ գույքի կազմակերպության տնօրեն:

Արժանացել է «Հայուհի 2015» տիտղոսին (2015թ., Համազգային վստահության խորհուրդ), «Վստահության վարկանիշ 2016» պատվոգրին (2016թ., Համազգային վստահության խորհուրդ):

2021թ. հունիսի 20-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Հայաստան» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով:

Ամուսնացած է, ունի երկու զավակ:


ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS