National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
ArmenianRussianEnglishFrench
 
Գագիկ Վաղինակի Մելիքյան
Ընտրատարածք
Ծննդյան թիվ
01.01.1960
Կուսակցություն
Հայաստանի Հանրապետական կուսակցություն (ՀՀԿ)
Խմբակցություն
Հանձնաժողով



Ծնվել է 1960 թ. հունվարի 1-ին Բերդ քաղաքում:

1981 թ. ավարտել է Երեւանի ժողովրդական տնտեսության ինստիտուտի ֆինանսահաշվային եւ հասարակական մասնագիտությունների (իրավագիտության) ֆակուլտետները: Տնտեսագետ: Իրավաբան:

1981-1983 թթ. ծառայել է խորհրդային բանակում: 1983-1985 թթ. «Գլխհայջրշին» վարչության թիվ 9 ՇՄՇ-ում աշխատել է պլանային-ֆինանսական բաժնի պետ, 1986-1989 թթ. «Հայագրոարդ»-ում` վերահսկողության-վերստուգման աշխատանքների գծով մասնագետ: 1989-1991 թթ. եղել է ՀԿԿ Շամշադինի շրջկոմի կազմակերպական բաժնի հրահանգիչ, 1991-1993 թթ.՝ Բերդի ռելեի գործարանի գլխավոր հաշվապահ, 1993-1995 թթ.՝ Տավուշի կապի հանգույցի տնօրեն, 1995-1999 թթ.՝ «Հայագրոբանկ»-ի Տավուշի մասնաճյուղի կառավարիչ:

1999-2003 թթ.` ԱԺ պատգամավոր (թիվ 74 ընտրատարածք): ԱԺ ֆինանսավարկային, բյուջետային եւ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: «Միասնություն» խմբակցության անդամ:

2003 թ. մայիսի 25-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել ՀՀԿ համամասնական ընտրացուցակով: ԱԺ ֆինանսավարկային, բյուջետային եւ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: ՀՀԿ խմբակցության քարտուղար: ՀՀԿ խորհրդի անդամ:

Ամուսնացած է, ունի երեք երեխա:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ, խմբեր  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS