National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
ArmenianRussianEnglishFrench
 
Մանվել Հենրիկի Բադեյան
Ընտրատարածք
Ծննդյան թիվ
29.06.1957
Կուսակցություն
Հայաստանի Հանրապետական կուսակցություն (ՀՀԿ)
Խմբակցություն

 
Հանձնաժողով

Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողով  (Հանձնաժողովի նախագահի տեղակալ)



Ծնվել է 1957 թ. հունիսի 29-ին Կամոյում (Գավառ):

1979 թ. ավարտել է Երեւանի ժողովրդական տնտեսության ինստիտուտը: Տնտեսագետ, մաթեմատիկոս:

1979 թ. ՀԽՍՀ պետպլանին առընթեր տնտեսագիտության եւ պլանավորման ԳՀԻ-ում եղել է գիտաշխատող: 1980-1981 թթ. ծառայել է խորհրդային բանակում: 1981 թ. Երեւանի լուսատեխնիկական գործարանում աշխատել է տնտեսագետ: 1982-1984 թթ. սովորել է ԵԺՏԻ ասպիրանտուրայում: 1984-1992 թթ. ԵրԱԱԻ-ում աշխատել է ավագ դասախոս:1992-1995 թթ. եղել է ՀՀ կառավարությանն առընթեր կառավարման եւ տնտեսական բարեփոխումների ինստիտուտում բաժնի վարիչ, փոխտնօրեն: 1995-1999 թթ.՝ «Եվրոստան-Ույուտ» ձեռնարկության հիմնադիր տնօրեն:

1999-2003 թթ.` ԱԺ պատգամավոր («Միասնություն» դաշինքի համամասնական ընտրացուցակով): ԱԺ ֆինանսավարկային, բյուջետային եւ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ: «Միասնություն» խմբակցության անդամ:

2003 թ. մայիսի 25-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել ՀՀԿ համամասնական ընտրացուցակով: ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ: ՀՀԿ խմբակցության անդամ: ՀՀԿ անդամ: 

Ամուսնացած է, ունի չորս երեխա:









ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ, խմբեր  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS