National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
ArmenianRussianEnglishFrench
 
Միհրան Տարոնի Հակոբյան

Ծնվել է 1984թ. հուլիսի 15-ին Երեւանում:

2004թ. ավարտել է ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետը, 2006թ.` մագիստրատուրան, 2009թ.՝ ասպիրանտուրան։ Միջազգայնագետ: Պատմական գիտությունների թեկնածու:

2007-2008թթ. մասնակցել է ԵԽ քաղաքական դասընթացների երեւանյան դպրոցի ծրագրին:

2003-2005թթ. թղթակցել է «Երկիր» եւ «168 ժամ» թերթերին: 2011-2014թթ. եղել է ՀՀ վարչապետի օգնական: 2014-2015թթ.՝ «Արմենիա» հեռուստաընկերության «Ժամը» լրատվականի պրոդյուսեր: 2015-2017թթ.՝ «Արարատ» հեռուստաընկերության լրատվական-քաղաքական ծրագրերի տնօրեն: 2008 թվականից դասավանդում է ԵՊՀ միջազգային հարաբերությունների եւ արեւելագիտության ֆակուլտետներում:

2004թ. ընտրվել է ԵՊՀ ուսանողական խորհրդի նախագահ։ 2006-2012թթ. եղել է ԵՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների բաժնի վարիչ։ 2009-2012թթ.՝ «ԵՊՀ շրջանավարտների միավորում» հկ նախագահի խորհրդական: 2011 թվականից ՀՀԿ խորհրդի անդամ է:

2017թ. ապրիլի 2-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել ՀՀԿ համապետական ընտրական ցուցակով:

Պարգեւատրվել է ԵՊՀ ոսկե մեդալով (2009թ.), ՀՀ վարչապետի հուշամեդալով (2014թ.):

Ամուսնացած է:






ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS