National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
ArmenianRussianEnglishFrench
 
Աշոտ Գեւորգի Բաղդասարյան
Ընտրատարածք
Ծննդյան թիվ
08.10.1952
Կուսակցություն
Հայաստանի Հանրապետական կուսակցություն (ՀՀԿ)
Խմբակցություն
Հանձնաժողով
Էլ. փոստ



Ծնվել է 1952 թ. հոկտեմբերի 8-ին Երեւանում:

1974 թ. ավարտել է Երեւանի պոլիտեխնիկական ինստիտուտը: Սննդի արդյունաբերության մեքենաների եւ ապարատների մասնագետ: Պարգեւատրվել է «Երեւանի զինանշան» հուշամեդալով (2002 թ.):

1974-1975 թթ. աշխատել է Երեւանի «Էլեկտրապրոյեկտ» նախագծային ինստիտուտում ճարտարագետ: 1975-1976 թթ. եղել է ՀԽՍՀ գունավոր մետալուրգիայի վարչության արտադրական երկրաբանահետախուզական տրեստի ճարտարագետ-մեխանիկ: 1976 թ. աշխատել է նույն տրեստի երկրաբանաֆիզիկական արշավախմբում գլխավոր մեխանիկ, 1976-1981 թթ. Հայաստանի սննդի արդյունաբերության նախարարության գլխավոր մեխանիկի, էներգետիկի եւ սարքավորումների համակազմի բաժնում` ավագ ճարտարագետ, առաջատար ճարտարագետ: 1981-1982 թթ. եղել է Աբովյանի գարեջրի գործարանի գլխավոր ճարտարագետ, 1982 թ.` Երեւանի գարեջրի գործարանի գլխավոր ճարտարագետ, 1987 թ.` տնօրեն, 1996 թ.` «Երեւանի գարեջուր» ՓԲԸ գործադիր տնօրեն, 1997-2003 թթ.` գլխավոր տնօրեն, 2003 թվականից` «Երեւանի գարեջուր» ՓԲԸ տնօրենների խորհրդի նախագահ:

2003 թ. մայիսի 25-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել ՀՀԿ համամասնական ընտրացուցակով: ԱԺ ֆինանսավարկային, բյուջետային եւ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: ՀՀԿ խմբակցության անդամ:  2006թ. հուլիսի 22-ից ՀՀԿ անդամ:

Ամուսնացած է, ունի երկու երեխա:











ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ, խմբեր  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS