National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
ArmenianRussianEnglishFrench
 
Վարդան Բաբկենի Բոստանջյան
Ընտրատարածք
Ծննդյան թիվ
09.09.1949
Կուսակցություն
«Բարգավաճ Հայաստան» կուսակցություն
Խմբակցություններ
Հանձնաժողով
19.06.2007
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողով  (Հանձնաժողովի նախագահի տեղակալ)
Անդամակցություն
Էլ. փոստ



Ծնվել է 1949թ. սեպտեմբերի 9-ին Երեւանում։

1971թ. ավարտել է Երեւանի պոլիտեխնիկական ինստիտուտի տեխնիկական կիբեռնետիկայի ֆակուլտետը, 1977թ.` ՍՍՀՄ ԳԱ սիբիրյան բաժանմունքի տնտեսագիտության ինստիտուտի ասպիրանտուրան։ Ինժեներ-էլեկտրիկ։ Տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր։

1971-1974թթ. աշխատել է  Երեւանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտում` որպես ավագ ինժեներ, 1977-1993թթ.`  Հայաստանի պետպլանի տնտեսագիտական եւ պլանավորման գիտահետազոտական ինստիտուտում` ավագ գիտաշխատող, սեկտորի վարիչ, բաժնի վարիչ, գիտական աշխատանքների գծով փոխտնօրեն, 1993-1999թթ.՝ ՀՀ Գերագույն խորհրդի աշխատակազմի սոցիալ-տնտեսագիտական բաժնի վարիչ, այնուհետեւ Ազգային ժողովի աշխատակազմի տնտեսագիտական վերլուծության վարչության պետ։ 1994-1996թթ. ընտրվել է ՀՀ կենտրոնական բանկի վարչության անդամ։ 2003-2007թթ. եղել է ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետի ֆինանսահաշվային ամբիոնի վարիչ:

Տնտեսական զարգացման հիմնախնդիրների լուծմանը նվիրված հետազոտությունների համար 1980թ. հասարակական գիտությունների գծով արժանացել է Համամիութենական մրցանակաբաշխության  դափնեկրի կոչման:

ՌԴ բնական գիտությունների ակադեմիայի անդամ, ՀՀ ինժեներական ակադեմիայի թղթակից-անդամ:

Ավելի քան 130 հրապարակումների հեղինակ է:

Երկու անգամ ընտրվել է Երեւանի խորհրդային շրջանի շրջխորհրդի պատգամավոր:

1999-2003թթ.` Ազգային ժողովի պատգամավոր   (համամասնական ընտրակարգ, «Միասնություն» դաշինք)։ Ազգային ժողովի ֆինանսավարկային, բյուջետային եւ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։ «Միասնություն» խմբակցության անդամ։

2007թ. մայիսի 12-ին Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից:

Ամուսնացած է, ունի երեք երեխա։





ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ, խմբեր  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS