National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
 
Արտյոմ Ղուկասի Մեհրաբյան
Հերթական համար
Ծննդյան թիվ
21.12.1979
Կուսակցություն
«Քաղաքացիական պայմանագիր»
Խմբակցություն
Հանձնաժողով
Ծնվել է 1979թ. դեկտեմբերի 21-ին Երեւանում:

2002թ. ավարտել է ԵՊՀ աշխարհագրության ֆակուլտետը:

2001-2008թթ. եղել է «Մեդար» ՍՊԸ հիմնադիր տնօրեն (ՌԴ սերտիֆիկացման եւ չափագիտության վարչության ներկայացուցչությունը ՀՀ-ում),  միաժամանակ՝ «Ռոստեստ-Մոսկվա» ՓԲԸ սերտիֆիկացման մարմնի ՀՀ ներկայացուցիչ:

2004-2007թթ.  աշխատել է ՌԴ սերտիֆիկացման եւ չափագիտության վարչության ՀՀ ներկայացուցչության պարենային ապրանքների փորձագետ: 2005-2008թթ.՝ «Գյումրի թեստ» ՓԲԸ պարենային եւ ոչ պարենային ապրանքների սերտիֆիկացման մարմնի փորձագետ: 2009-2011թթ.՝  «Տեխնոֆիտ» ՍՊԸ կոմերցիոն տնօրեն:

2011-2012թթ.՝ «Ստանդարտ-Դիալոգ» ՍՊԸ սերտիֆիկացման մարմնի ղեկավար: 2013-2015թթ.՝ ՌԴ «Ստրոյդիալոգ» ՍՊԸ ճանապարհաշինության գծով փոխտնօրեն: 2015-2018թթ. հիմնադրել եւ ղեկավարել է  «Յուպիտեր» ՍՊԸ-ն: 2018-2019թթ. եղել է  «Ագրոինտեքս» ՍՊԸ ղեկավար: 2019թ. աշխատել է Աջափնյակ վարչական շրջանի աշխատակազմի քարտուղար: 2020թ.՝ «Չարենցավանի հաստոցաշինական գործարան» ԲԲԸ արտադրական գծով փոխտնօրեն, 2020-2022թթ.՝  տնօրեն:

2022-2024թթ. եղել է ՀՀ ԲՏԱՆ Ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ: 2024-2025թթ.՝ «DIS» ՍՊԸ խորհրդական:

2025թ. ապրիլի 9-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համապետական ընտրական ցուցակով:

Ամուսնացած է, ունի երեք զավակ: 

 




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am