National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
 
Արգիշտի Նորայրի Գեւորգյան
Հերթական համար
Ծննդյան թիվ
04.03.1992
Կուսակցություն
Հայ Յեղափոխական Դաշնակցություն (ՀՅԴ)
Խմբակցություն
Հանձնաժողով
Անդամակցություն
Էլ. փոստ
Ծնվել է 1992թ. մարտի 4-ին Երեւանում:

2012-2014թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում: Պահեստազորի ավագ սերժանտ:

2012թ. ավարտել է Երեւանի ճարտարապետության եւ շինարարության պետական համալսարանի արդյունաբերական եւ քաղաքացիական շինարարության ֆակուլտետը, 2017թ.՝ նույն ֆակուլտետի մագիստրատուրան: Ճարտարագիտության մագիստրոս:

2014-2016թթ. աշխատել է «Խարբերտ Շին» ՍՊԸ անվտանգության ճարտարագետ, 2016-2018թթ.՝ գլխավոր ճարտարագետ, 2018-2019թթ.՝ գործադիր տնօրեն, 2019-2021թթ.՝ գլխավոր ճարտարագետ: 2020-2022թթ. եղել է «Արար Քնսթրաքշն» ՍՊԸ տնօրեն: 04.03.2021թ.-04.05.2021թ.՝ «Ազադ ֆարմասյութիքլզ» ՍՊԸ  շինարար-խորհրդատու: 2021-2022թթ. եղել է ՀՀ-ում «Հայ կրթական հիմնարկության»  շինարարության վերահսկող:

2010 թվականից ՀՅԴ անդամ է, 2021 թվականից՝ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ:

2022թ. հուլիսի 18-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Հայաստան» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով:

Մասնակցել է 2016թ. եւ 2020թ. Արցախյան պատերազմներին:

Պարգեւատրվել է «Ծովակալ Իսակով»  (2014թ., ՀՀ ՊՆ ), «Գարեգին Նժդեհ»  (2017թ., ՀՀ ՊՆ), «Արիության համար»  (2021թ., ԱՀ)  մեդալներով:

Ամուսնացած է:


ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am