Ծնվել է 1990թ. փետրվարի 20-ին Երեւանում:
2010թ. ավարտել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետը, 2012թ.՝ նույն ֆակուլտետի մագիստրատուրան: Իրավաբան:
2016թ.՝ Ժնեւի միջազգային մարդասիրական իրավունքի եւ մարդու իրավունքների ակադեմիան: Միջազգային հումանիտար իրավունքի եւ մարդու իրավունքների մագիստրոս:
2019թ.՝ Օքսֆորդի համալսարանը: Դիվանագիտական գիտությունների մագիստրոս: Պահեստազորի կապիտան:
2012-2015թթ. եղել է ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության միջազգային պայմանագրաիրավական ապահովման բաժնի սպա: 2015-2016թթ.՝ ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչության հասարակական հիմունքներով փորձագետ (Ժնեւ): 2017թ. հունվար-հունիս՝ ՀՀ նախագահի աշխատակազմի «Հանրային կապերի եւ տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի իրավական հարցերով փորձագետ, միաժամանակ դասավանդել է ԵՊՀ Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնում: 2017-2018թթ.՝ ՀՀ ՊՆ տեղեկատվության եւ հասարակության հետ կապերի վարչության սպա: 2020թ. օգոստոս-նոյեմբեր՝ Սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատարի գրասենյակի իրավական հարցերով խորհրդական:
2021թ. նոյեմբերի 4-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Հայաստան» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով:
Պարգեւատրվել է «ՀՀ զինված ուժեր. 20 տարի» հոբելյանական մեդալով (2012թ., ՊՆ):
Ամուսնացած չէ: