Ծնվել է 1973թ. դեկտեմբերի 4-ին Գորիսում:
2000թ. ավարտել է ՀՀ ներքին գործերի նախարարության բարձրագույն դպրոցի իրավագիտության ֆակուլտետը: Իրավաբան, իրավագետ: Ոստիկանության գնդապետ:
2000 - 2005թթ. եղել է ՀՀ Սյունիքի մարզային ներքին գործերի վարչության (ՄՆԳՎ) Կապանի ՆԳ բաժնի պարեկային բաժանմունքի ճանապարհապարեկային ծառայության ավագ տեսուչ: 2005-2008թթ.՝ ՀՀ ոստիկանության Սյունիքի մարզային վարչության Գորիսի բաժնի հետաքննության գծով տեսուչ: 14.02.2008-17.10.2008թթ.՝ ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության հետաքննության բաժնի տեսուչ: 2008-2011թթ.՝ ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության ՃՊԾ տեսուչ:
2011-2013թթ.՝ ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության պլանավորման, հաշվառման եւ վերլուծության բաժնի պետի տեղակալ: 2013-2018թթ.՝ ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության պլանավորման, հաշվառման եւ վերլուծության բաժնի պետ, ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության պետի տեղակալ:
2018 թվականից «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է:
2019-2021թթ.՝ ԱԺ պատգամավոր («Իմ քայլը» կուսակցությունների դաշինք, թիվ 12 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակ): ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: «Իմ քայլը» խմբակցության անդամ:
2021թ. հունիսի 20-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համապետական ընտրական ցուցակով:
Պարգեւատրվել է «Ոստիկանությունում երկարամյա ծառայության համար» 3-րդ աստիճանի (2005թ.), 2-րդ աստիճանի (2010թ.) եւ 1-ին աստիճանի (2015թ.), «Օրենքի պատվար» (2016թ.), «Ոստիկանության 100-ամյակ» հոբելյանական (2018թ.), «Իրավակարգի ամրապնդման համար» (2018թ.) ՀՀ ոստիկանության մեդալներով, «Ոստիկանությունում գերազանց ծառայության համար» (2010թ.) ՀՀ ոստիկանության կրծքանշանով, «Հասարակական կարգի գերազանց պահպանման համար» մեդալով (2017թ., ՀՀ նախագահ):
Ամուսնացած է, ունի երկու զավակ: