Ծնվել է 1979թ. ապրիլի 18-ին Երեւանում:
2007-2008թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում: Բուժծառայության սպա:
1996թ. ավարտել է ՀՀ առողջապահության նախարարության բժիշկների կատարելագործման ազգային ինստիտուտի բժշկական քոլեջը, 2002թ.՝ Երեւանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի մանկաբուժության ֆակուլտետը. մանկաբույժ (բակալավր): 2004թ.՝ նույն համալսարանի կլինիկական օրդինատուրան: Առողջապահության կառավարման մագիստրոս: 2007թ.՝ նույն համալսարանի ասպիրանտուրան՝ հանրային առողջություն եւ առողջապահության կառավարում մասնագիտությամբ, 2012թ.՝ օրդինատուրան՝ «պրոկտոլոգիա» մասնագիտությամբ: Բժշկական գիտությունների թեկնածու:
Անցել է վերապատրաստման մի շարք դասընթացներ՝ «Շահերի պաշտպանություն, կոալիցիայի կառուցում, ցանցի ստեղծում» (2003թ.), «Ծրագրերի մոնիտորինգ եւ գնահատում» (2004թ.), «ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելում եւ անվտանգ պայքարի ձեւավորում» (2005թ.), «Էնդոսկոպիա» (2007թ. եւ 2012թ.):
2007-2010թթ. աշխատել է «ԲԲՋ» բժշկական կենտրոնի բժիշկ-էնդոսկոպիստ:
2004-2013թթ.՝ Երեւանի պետական բշկական համալսարանի հանրային առողջության եւ առողջապահության կառավարման ամբիոնի ավագ դասախոս: 2007-2014թթ.՝ «Մեծամորի հիվանդանոց» ՊՓԲԸ, 2014-2017թթ.՝ «ՍլավՄեդ» բժշկական եւ 2010-2018թթ.՝ «Էրեբունի» բժշկական կենտրոնների բժիշկ-էնդոսկոպիստ:
1999թ. եղել է «Առողջ ապրելակերպ» ծրագրի քարոզարշավի դասավանդող: 2003-2004թթ.՝ «Պասիվ ծխողների շահերի պաշտպանություն» ծրագրի ղեկավար:
2003թ.՝ «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնող խմբի անդամ: 2004 թվականից «Ադամ» երիտասարդական-առողջապահական ՀԿ նախագահն է: 2004թ. եղել է «ՀԿ-ների նորմերի կոդեքսի մշակման» աշխատանքային խմբի անդամ: 2007թ.՝ «Առաջնային բուժօգնության եւ ընտանեկան բժշկության ախտորոշումներին համապատասխան` իրավիճակների ժամանակ նշանակումների, ընտրված ստանդարտ բուժման համար օգտագործվող հիմնական դեղորայքի ուղեցույցի հասանելիության եւ առաջնային բուժօգնության հիմնարկներում եւ դեղատներում դեղերի գների հետազոտություն» ծրագրի ղեկավար:
2018-2019թթ. եղել է Երեւանի ավագանու անդամ («Իմ քայլը» դաշինք):
2019-2021թթ.՝ ԱԺ պատգամավոր («Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակ): ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ: «Իմ քայլը» խմբակցության անդամ:
2021թ. հունիսի 20-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համապետական ընտրական ցուցակով:
Եվրոպական պառլամենտական ֆորումի (EPF) հայաստանյան պատվիրակության ղեկավարն է:
2016 թվականից Եվրոպական ուռուցքաբանների միավորման (ESMO) անդամ է, 2018 թվականից՝ Քաղցկեղի վերահսկման միջազգային միավորման (UICC) անդամ:
Հեղինակ է 34 գիտական հոդվածի:
Ամուսնացած է, ունի երեք զավակ: