Ծնվել է 1983թ. օգոստոսի 25-ին Բաքվում:
2016-2018թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում:
2006թ. ավարտել է Երեւանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի դեղագիտության ֆակուլտետը: Բուժծառայության ավագ լեյտենանտ է:
2006-2007թթ. աշխատել է «Մեդֆարմացիա» ՍՊԸ դեղագետ: 2007-2008թթ.՝ ԱՆ Մարդասիրական օգնության հանրապետական կետրոնի առաքման բաժնի պետ: 2008-2009թթ.՝ «Ալֆա-Ֆարմ» ՓԲԸ դեղատնային ցանցի վերահսկող, վերահսկողության բաժնի պետ: 2020-2021թթ.՝ «Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան «Դեղերի եւ բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՓԲԸ տնօրեն:
2013 թվականից «Քաղաքացիական պայմանագիր» քաղաքական միավորման հիմնադիր անդամ է, 2015 թվականից՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամ (առաջին վարչության անդամ), 2019 թվականից՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ:
2021թ. հունիսի 20-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համապետական ընտրական ցուցակով:
Ամուսնալուծված է, ունի մեկ զավակ: