National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
 
Կարեն Հովհաննեսի Համբարձումյան
Հերթական համար
Ծննդյան թիվ
16.11.1982
Կուսակցություն
«Քաղաքացիական պայմանագիր»
Խմբակցություն
Հանձնաժողով
Անդամակցություն
Էլ. փոստ
Ծնվել է 1982թ. նոյեմբերի 16-ին Սիսիանում:

2004-2006թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում:

2004թ. ավարտել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի էներգետիկայի ֆակուլտետը: 2010թ. ՀՊՃՀ էներգետիկայի ֆակուլտետի ձեռնարկությունների տնտեսագիտություն եւ կառավարում բաժնի մագիստրատուրան: Էներգետիկ-տնտեսագետ:

2012-2014թթ. եղել է «ՀՈՎԹԵՐ» ՍՊԸ տնօրեն: 2014-2015թթ.՝ «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ մատակարարման բաժնի առաջատար ճարտարագետ, 2015-2016թթ.՝ արտադրատեխնիկական բաժնի առաջատար ճարտարագետ, 2016-2018թթ.՝ վարկային ծրագրերի իրականացման բաժնի պետ: 2018թ. մարտ-2018թ. հունիս՝ «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ «Իրան-Հայաստան 400կՎ երրորդ էլեկտրահաղորդման գիծ եւ համապատասխան ենթակայան» ծրագրի համակարգող-պատասխանատու: 2018թ. հունիս- 2018թ. հոկտեմբեր՝ ՀՀ Սյունիքի մարզպետ:

2019-2021թթ.՝ ԱԺ պատգամավոր («Իմ քայլը» կուսակցությունների դաշինք, թիվ 12 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակ): ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: «Իմ քայլը» խմբակցության անդամ:

2021թ. հունիսի 20-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համապետական ընտրական ցուցակով:

Ամուսնացած է, ունի երկու զավակ:


ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am