National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
 
Նարեկ Հարազատի Գրիգորյան
Հերթական համար
Ծննդյան թիվ
06.10.1991
Կուսակցություն
«Քաղաքացիական պայմանագիր»
Խմբակցություն
Հանձնաժողով
Անդամակցություն
Էլ. փոստ

Ծնվել է 1991թ. հոկտեմբերի 6-ին Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղում:

2013թ. ավարտել է Երեւանի Հյուսիսային համալսարանի տնտեսագիտության կառավարման եւ ինֆորմատիկայի ֆակուլտետի «Տնտեսագիտություն եւ կառավարում» բաժինը՝ ձեռնարկությունների տնտեսագիտություն եւ կառավարում մասնագիտությամբ:

2016-2018թթ. եղել է ՀՀ Գեղարքունիքի մարզի Նորատուս համայնքի ավագանու անդամ: 2017թ. փետրվար-մայիս՝ «Սեւան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տեսուչ:

2018-2020թթ.՝ ՀՀ Գեղարքունիքի մարզպետի տեղակալ:

2015 թվականից «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամ է:

Մասնակցել է Արցախյան երրորդ պատերազմին:

04.12.2020-02.08.2021թթ.՝ ԱԺ պատգամավոր («Իմ քայլը» կուսակցությունների դաշինք, թիվ 8 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակ): ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: «Իմ քայլը» խմբակցության անդամ:

2021թ. հունիսի 20-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համապետական ընտրական ցուցակով:

Ամուսնացած է, ունի երեք զավակ:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am