National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
 
Արամ Պողոսի Վարդեւանյան

Ծնվել է 1989թ. նոյեմբերի 1-ին Երեւանում:

2009թ. ավարտել է Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի իրավաբանական ֆակուլտետը քրեական իրավունք եւ քրեական դատավարություն մասնագիտացումով: 2011թ.՝ նույն ֆակուլտետի մագիստրատուրան քրեական իրավունք մասնագիտացումով:

2013թ.՝ Հայաստանի ամերիկյան համալսարանի (LL.M.) իրավաբանական ֆակուլտետի մագիստրատուրան: 2014թ.՝ Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի իրավաբանական ֆակուլտետի ասպիրանտուրան: 2014թ.՝ Հայաստանի Հանրապետության փաստաբանների դպրոցը: ՀՀ փաստաբանների պալատի անդամ, փաստաբան: Իրավաբանական գիտությունների թեկնածու:

2011-2012թթ. եղել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի քրեադատավարական իրավունքների վարչության մասնագետ: 2012թ. մարտ-դեկտեմբեր՝ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի իրավական վերլուծության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար, առաջատար մասնագետ: 2012-2014թթ.՝ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի իրավական վերլուծության վարչության պետ, ՀՀ սահմանադրական դատարանում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչ: 2013-2019թթ.՝ Հայաստանի ամերիկյան համալսարանի, 2014 թվականից՝ Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի քրեական իրավունքի եւ քրեական դատավարության իրավունքի ամբիոնի եւ սահմանադրական իրավունքի ամբիոնի, 2015-2016թթ.՝ ՀՀ արդարադատության ակադեմիայի դասախոս: 2014-2016թթ.՝ ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահի խորհրդական: 2016-2017թթ.՝ ՀՀ վարչապետի օգնական: 2017- 2018թթ.՝ ՀՀ վարչապետի ավագ օգնական: 2018-2021թթ. եղել է «Ջեյ-Փի» (Justice & Protection) փաստաբանական գրասենյակի հիմնադիր տնօրեն, փաստաբան:

2014 թվականից ՀՀ պետական ծառայության 1-ին դասի խորհրդական է:

ՀՀ դատական օրենսգրքի նախագծի եւ ՀՀ սահմանադրական դատարանի մասին օրենքի նախագծի մշակման համակարգող խմբի անդամ է, Սահմանադրական դատարանի մասին սահմանադրական օրենքի մշակման Եվրոպայի խորհրդի ազգային փորձագետ:

2021թ. հունիսի 20-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Հայաստան» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով:

Պարգեւատրվել է ՀՀ վարչապետի շնորհակալագրով (2018թ.):

22-ից ավելի գիտական հոդվածների հեղինակ է:

Ամուսնացած է, ունի երկու զավակ:



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am