Ծնվել է 1961թ. սեպտեմբերի 15-ին Երեւանում:
1985թ. ավարտել է Երեւանի պոլիտեխնիկական ինստիտուտի հաշվողական տեխնիկայի ֆակուլտետը: Ճարտարագետ-սիստեմատեխնիկ: Ինֆորմատիկայի միջազգային ակադեմիայի թղթակից անդամ:
1978-1989թթ. «Սիրիուս» գործարանում աշխատել է բանվոր, փականագործ, արտադրամասի պետ, արտադրության պետ, 1989-91թթ.՝ գործարանի տնօրեն:
1991-1992թթ. եղել է «Վան» գործարանի տնօրեն: 1992-1994 թթ.՝ ՀՀ արդյունաբերության նախարարության տնտեսական կապերի գլխավոր վարչության պետ, նախարարի խորհրդական: 1995-1999թթ.՝ «ՍԻԼ կոնցեռն» ՍՊԸ նախագահ: 2009-2021թթ.՝ «ՍԻԼ-Կոնցեռն» ՍՊԸ խորհրդի նախագահ:
1999-2003թթ.` ԱԺ պատգամավոր (թիվ 12 ընտրատարածք): ԱԺ ֆինանսավարկային, բյուջետային եւ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: Խմբակցություններում եւ պատգամավորական խմբերում չի ընդգրկվել:
2003-2007թթ.՝ ԱԺ պատգամավոր (թիվ 15 ընտրատարածք): ԱԺ ֆինանսավարկային, բյուջետային եւ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: Խմբակցություններում եւ պատգամավորական խմբում չի ընդգրկվել:
2007-2009թթ.՝ ԱԺ պատգամավոր (թիվ 10 ընտրատարածք): ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: Խմբակցություններում չի ընդգրկվել:
2021թ. հունիսի 20-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համապետական ընտրական ցուցակով:
Ամուսնացած է, ունի երկու զավակ: