Ծնվել է 1982թ. մայիսի 6-ին Գեղարքունիքի մարզի Գեղամավան գյուղում:
2003թ. ավարտել է ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետը: 2005թ.՝ նույն ֆակուլտետի մագիստրատուրան: 2008թ.՝ ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի ասպիրանտուրան: Պատմական գիտությունների թեկնածու:
2008-2009թթ. եղել է Հայաստանի ազգային արխիվի գիտաշխատող, ԱԺ փոխնախագահի խորհրդական: 2009-2012թթ.՝ ԱԺ պատգամավորի օգնական: 2016-2018թթ.՝ ՀՀ բնապահպանության նախարարի խորհրդական: 2018թ. հունիս-սեպտեմբեր՝ Գեղարքունիքի մարզպետ: 2019-2021թթ.՝ «Նավասար» ՍՊԸ տնօրեն:
1999 թվականից ՀՅԴ անդամ է:
2002-2006թթ. եղել է ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության ատենապետ: 2006-2007թթ., ապա 2016 թվականից՝ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ: 2019 թվականից ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ է:
2021թ. հունիսի 20-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Հայաստան» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով:
2021թ. օգոստոսի 6-ից մինչեւ 2022թ. հուլիսի 1-ը եղել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի տեղակալ:
Գիտական մի շարք հոդվածների հեղինակ է:
Ամուսնացած է, ունի երեք զավակ: