National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
 
Հրանտ Արարատի Բագրատյան

Ծնվել է 1958թ. hոկտեմբերի 18-ին Երեւանում:

1979թ. ավարտել է Երեւանի ժողովրդական տնտեսության ինստիտուտի ճյուղային  էկոնոմիկա ֆակուլտետը: Տնտեսագետ: 1978թ.՝ ԵԺՏԻ հասարակական մասնագիտությունների ֆակուլտետի իրավաբանական բաժինը: 1986թ.՝ ՀՀ ԳԱԱ տնտեսագիտության ինստիտուտի ասպիրանտուրան: Տնտեսագիտության դոկտոր (2005թ.՝  ՀՀ եւ ՌԴ, 2010թ.՝  Ուկրաինա), պրոֆեսոր: Արժույթի միջազգային հիմնադրամի պատվավոր դոկտոր:

1981-1982թթ. եղել է «Քիմռեակտիվ» ՀՄ տնօրենի տեղակալ: 1983-1985թթ.` ՀՀ ԳԱԱ տնտեսագիտության ինստիտուտի ասպիրանտ, 1986-1990թթ.` գիտաշխատող, բաժնի վարիչ: 1991թ. սեպտեմբեր - 1991թ. նոյեմբեր՝ ՀՀ կառավարության նախագահի պաշտոնակատար: 1993-1996թթ.` ՀՀ վարչապետ: 1996-1997 թթ. եղել  է  Արժույթի միջազգային հիմնադրամի խորհրդական, Ռուսաստանի եւ Ուկրաինայի էներգետիկայի հարցերով փորձագետ (Վաշինգտոն): 1998- 2006թթ.` Երեւանի կոնյակի գործարանի փոխնախագահ, տնօրենների խորհրդի փոխնախագահ եւ մարդկային ռեսուրսների ու խաղողի գնումների գծով տնօրեն: 2006-2007թթ.՝ «ՎՏԲ-Հայաստան Բանկ»-ի խորհրդատու, բիզնես բլոկի վարիչ: 2007 թվականից դասավանդում է Հայ- ռուսական  (սլավոնական) համալսարանում: 2008-2010թթ. եղել է Կիեւի միջազգային հարաբերությունների համալսարանի,  2010-2012թթ.` Կիեւի բանկային գործի համալսարանի պրոֆեսոր:

2012թ. մայիսի 6-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով «Հայ ազգայի կոնգրես» կուսակցությունների դաշինքից:

Արժանացել է «Grand Master»-ի պատվավոր կոչման (1995թ., ՖԻԴԵ), Ամերիկայի կենսագրական ինստիտուտի «The man of the year» of ABI (1995թ.) եւ  «The man of the millennium» of ABI (1996թ.) մրցանակներին:

Հեղինակ է 63 գիտական աշխատանքի, 18 մենագրության։ Համահեղինակ՝ բուհական «Մեգաէկոնոմիկան եւ գլոբալ մակրոտնտեսական խնդիրները» ուսումնական ձեռնարկի (Ուկրաինա):

Ամուսնացած է, ունի երկու զավակ:



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ, խմբեր  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am