Ծնվել է 1952 թ. հոկտեմբերի 8-ին Երեւանում:
1974 թ. ավարտել է Երեւանի պոլիտեխնիկական ինստիտուտը: Սննդի արդյունաբերության մեքենաների եւ ապարատների մասնագետ: Պարգեւատրվել է «Երեւանի զինանշան» հուշամեդալով (2002 թ.):
1974-1975 թթ. աշխատել է Երեւանի «Էլեկտրապրոյեկտ» նախագծային ինստիտուտում ճարտարագետ: 1975-1976 թթ. եղել է ՀԽՍՀ գունավոր մետալուրգիայի վարչության արտադրական երկրաբանահետախուզական տրեստի ճարտարագետ-մեխանիկ: 1976 թ. աշխատել է նույն տրեստի երկրաբանաֆիզիկական արշավախմբում գլխավոր մեխանիկ, 1976-1981 թթ. Հայաստանի սննդի արդյունաբերության նախարարության գլխավոր մեխանիկի, էներգետիկի եւ սարքավորումների համակազմի բաժնում` ավագ ճարտարագետ, առաջատար ճարտարագետ: 1981-1982 թթ. եղել է Աբովյանի գարեջրի գործարանի գլխավոր ճարտարագետ, 1982 թ.` Երեւանի գարեջրի գործարանի գլխավոր ճարտարագետ, 1987 թ.` տնօրեն, 1996 թ.` «Երեւանի գարեջուր» ՓԲԸ գործադիր տնօրեն, 1997-2003 թթ.` գլխավոր տնօրեն, 2003 թվականից` «Երեւանի գարեջուր» ՓԲԸ տնօրենների խորհրդի նախագահ:
2003 թ. մայիսի 25-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել ՀՀԿ համամասնական ընտրացուցակով: ԱԺ ֆինանսավարկային, բյուջետային եւ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: ՀՀԿ խմբակցության անդամ: 2006թ. հուլիսի 22-ից ՀՀԿ անդամ:
Ամուսնացած է, ունի երկու երեխա: