National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
Նամակ հանձնաժողովին
Ձեր անունը` Ձեր էլ. փոստի հասցեն` Ձեր հաղորդագրությունը`

CAPTCHA Image


 
Եվրոպական կառույցներին ինտեգրման հարցերի ժամանակավոր հանձնաժողով
Գործունեության ոլորտները`
Էլ. փոստ
Հեռ.


01.12.2005

ԿԱՐԾԻՔ ԺՈՂՈՎՆԵՐ, ՀԱՆՐԱՀԱՎԱՔՆԵՐ, ԵՐԹԵՐ եւ ՑՈՒՅՑԵՐ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ եւ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ

Մեծարգո Տիգրան Թորոսյան

Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի

Փոխնախագահ

3 Նոյեմբերի 2005

Հարգելի պարոն փոխնախագահ,

ՀՀ իշխանությունների եւ անձամբ Ձեր համագործակցության անկեղծ գնահատմամբ է, որ Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում Եվրոպայի Խորհրդի Վենետիկի հանձնաժողովի եւ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի միասնական եզրակացության վերջնական տարբերակը`Ժողովներ, հանրավաքներ, երթեր եւ ցույցեր անցակցնելու մասին օրենքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ: Ինչպես իհարկե գիտեք, կցված կարծիքը ներկայացվել եւ ընդունվել է Վենետիկի Հանձնաժողովի՝ 2005թ. հոկտեմբերի 21-22 գումարված 64-րդ նիստում:

Մենք գիտակցում ենք փոփոխությունների վերանայման ընթացքում ձեռք բերված էական առաջընթացը եւ ողջունում ենք բարեփոխումները, որոնք զգալիորեն ավելացրել են Օրենքի համապատասխանությունը միջազգային եւ եվրոպական չափանիշներին: Միեւնույն ժամանակ, կցանկանայինք ընդգծել, որ այս օրենքի կիրառումն ու մեկնաբանությունը հիմնականում կհանդիսանան մարդու իրավունքների միջազգային եւ եվրոպական չափանիշներին դրա համապատասխանության ստուգատեսը:

Կցանկանայինք մեկ անգամ եւս շնորհակալություն հայտնել անձամբ Ձեզ փոփոխությունների վերանայման ընթացքում Ձեր համագործակցության եւ գործընթացի համակարգման համար եւ ակնկալում ենք հետագա հաջող համագործակցություն:

Հարգանքով,

Ջանի ԲուքիքիոՔրիստիան Ստրոհալ

Վենետիկի հանձնաժողովի քարտուղարԵԱՀԿ/ԺՀՄԻԳ տնօրեն

Venice Commission
Commission de Venise

Վարշավա /Ստրասբուրգ 22-ը հուլիսի 2005,

Կարծիք-Nr  : FoA- ARM/003/2005 (DP/IU)

Կարծիք No. 290/2004

www.legislationline.org

ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ ՕՐԵՆՔԻ ՄԻՋՈՑՈՎ եՎՐՈՊԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

(ՎԵՆԵՏԻԿԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ)

ԿԱՐԾԻՔ

ԺՈՂՈՎՆԵՐ, ՀԱՆՐԱՀԱՎԱՔՆԵՐ, ԵՐԹԵՐ եւ ՑՈՒՅՑԵՐ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ եւ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ

Ընդունված Վենետիկի հանձնաժողովի կողմից

64-րդ Լիագումար Նիստում

(Վենետիկ, 21-22 Հոկտեմբերի 2005)

Տիկին Ֆինոլա Ֆլանգանի. Վենետիկի հանձնաժողովի անդամ

Դոկտոր Նեիլ Ջարմանի. ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ փորձագետ

Դոկտոր Մայքլ Համիլտոնի ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ փորձագետ

մեկնաբանությունների հիման վրա

  1. Ներածություն

1.«ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու մասին» օրենքը Հայաստանի Ազգային ժողովի կողմից ընդունվել է 2004թ-ի Ապրիլի 28-ին (CDL(2004)42).

2. Իր 60-րդ լիագումար նիստում (Վենետիկ, 8-9 Հոկտեմբերի 2004)Վենետիկի հանձնաժողովն ընդունեց այս օրենքի վերաբերյալ կարծիք(CDL AD(2004)039).

3.2004 թվականի Դեկտեմբերին, Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ Պրն. Տիգրան Թորոսյանը հայցեց Վենետիկի հանձնաժողովի եւ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը կարծիքը «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ (CDL(2005)019) եւ CDL(2005)017).

4. Իր 62-րդ լիագումար նիստում (Վենետիկ, 11-12 մարտի 2005թ.), Վենետիկի հանձնաժողովը եւ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը նշված օրենքի վերաբերյալ ընդունեցին միացյալ կարծիք (CDL AD (2005)007).

  1. Օրենքն Ազգային ժողովի կողմից ընդունվել է 2005թ-ի Հոկտեմբերի 4-ին:

  1. Ներկա կարծիքը, որը կազմվել ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ փորձագետներ,Տիկին Ֆինոլա Ֆլանգանի, պարոն Մայքլ Համիլտոնի եւ պարոն Նեիլ Ջարմանի մեկնաբանությունների հիման վրա, Վենետիկի հանձնաժողովի կողմից ընդունվել է իր 64-րդ լիագումար նիստում (Վենետիկ, 21-22 հոկտեմբերի, 2005).

1,Ընդհանուր նկատառումներ

7. Ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու մասին օրենքը գործում է ՀՀ Սահմանադրության 26 եւ 44 հոդվածների համատեքստում եւ համալրվում է քրեական եւ վարչական իրավունքի տարբեր դրույթներով: Այս օրենքի տեքստը նպատակաուղղված է ծառայելու որպես հավաքների իրավունքի հիմք եւ թե ինչպես է այդ իրավունքը երաշխավորվում եւ պաշտպանվում ազգային օրենսդրությամբ: Կարեւոր է, որ օրենքը համապատասխանի Եվրոպական Կոնվենցիայի 11-րդ հոդածի պահանջներին:

8. Նախորդ խորհուրդների մեջ նշված է, որ հավաքների իրավունքը, որպես հիմնարար իրավունք, առավել հնարավոր չափով պետք է իրագործվի առանց կարգավորման, բացի այն դեպքերից երբ դա վտանգ է ստեղծում հասարակական կարգի համար եւ անհրաժեշտություն է առաջանում պետական միջամտության: Միջամտության իրավական հիմքերի առկայությունը պահանջվում է Մարդու իրավունքների մասին Եվրոպական կոնվենցիայիով: Թեեւ հասարակական միջոցառումների եւ հավանքերի մասին հատուկ օրենք ունենալն պարտադիր չէ, պետությունները կարող են ընդունել նման օրենքներ, որոնք պետք է սահմանափակվեն պետական մարմինների կողմից թույլատրելի միջամտության դեպքերի իրավական հիմքերի սահմանմամբ: Հավաքների մասին ծանուցելու որեւէ համակարգ չպետք է ազդի կամ խոչընդոտի իրավունքի օրինական իրագործմանը: Օրենքը /ընդունված ձեւով/ եւ առաջարկվող փոփոխությունները մանրամասնորեն սահմանում են հավաքների՝ սահմանադրորեն երաշխավորված իրավունքի իրականացումը:

9. Նախկինում արված երաշխավորությունների մեծ մասը հաշվի են առնվել եւ արտացոլվել են օրենքում:

10. Ինչեւէ, օրենքը շարունակում է դարձյալ չափազանց մանրամասն լինել՝ կարգավորելով միջոցառման տարբեր կատեգորիաների միջեւ չափից դուրս տարբերակումներ նախատեսելով, որը թույլատրելի սահմանափակումների պատշաճ պատճառաբանություն չունի: Դա նույնիսկ այն դեպքում, երբ Եվրոպական Կոնվենցիայի Հոդված 11-ում սահմանված օրինական սահմանափակման հիմքերն այժմ շարադրվել են օրենքի 1-ին հոդվածում:

11. Բլանկետային սահմանափակումները, օր. հհ 9.3.1-9.3.3, բացառում են յուրաքանչյուր դեպքին վերաբերող անհատական հանգամանքները հաշվի առնելու հնարավորությունը եւ հետեւաբար հակասում է այն սկզբունքին, որ սահմանափակումները պետք է հետապնդվող օրինական նպատակներին համաչափ լինեն: Ողջունելի է, որ Հոդվածներ 7/6/-ը եւ 10/3/-ը, որոնք պարունակում էին նման բլանկետային սահմանափակումներ, հանվել են Նախագծից: Մենք խորհուրդ կտայինք, որ 9.3.1.-9.3.3 հոդվածների դրույթները եւս հանվեն օրենքից՝ պայմանով, որ տեղական ինքնակառավարման մարմինները պահպանեն սահմանափակումներ մտցնելու ընդհանուր իրավասությունը, երբ հետապնդվում են Եվրոպական Կոնվենցիայի 11.2 հոդվածում նշված օրինական նպատակները:

12. Մինչ հոդված 9/3/-ը փոփոխվել է, սահմանափակելու համար բացարձակ արգելքը եւ սա ողջունելի է, այնուամենայնիվ հոդված 9/4/3/-ում եւ 4-ում սահմանվել է արգելելու հայեցողությունը, այն հանգամանքներում, երբ այդպիսի հայեցողություն չպետք է տրամադրվի եւ այդ անելու որեւէ առաջարկություն չի ներկայացվել:

13. Ընդծում ենք, որ այս օրենքի մեկնաբանության եւ կատարման կարգը կկարեւորվի մարդու իրավունքների միջազգային չափանիշներին համապատասխանության առումով: Այս առումով, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը նշել է, որ խաղաղ ցույցերի իրավունքը չպետք է մեկնաբանվի սահմանափակումների տեղիք տալու համար եւ ցանկացած սահմանփակում պետք է լինի շատ նեղ եւ ընդհանուր առմամբ, իրավունքները պետք է լինեն «իրագործելի եւ արդյունավետ» այլ ոչ՝ «տեսական կամ թվացյալ»:

14. Միջազգային եւ տեղական հասարակական կազմակերպություններից հայտնի է դարձել, որ փաստաթուղթը անտեսում է մարդու՝ հանրավաքներին գնալու /տեղաշարժվելու/ իրավունքը, ցույցեր կազմակերպելու դիմումների մերժումը՝ անբավարար կամ ապօրինի հիմքերով, ինչպես նաեւ ոստիկանության ուժերի սահմանանցումը: Դա, վերջերս ստացված Ա1+ հեռուստաընկերությանը վերաբերող ցույցերի նկատմամբ ոստիկանական հսկողության վերաբերյալ տվյալների հետ միասին, հստակորեն ընդգծում են համաչափությունը՝ որպես հանրահավաքների կարգավորման ուղեցուցային սկզբունք հաստատելու անհրաժեշտությունը:

15. Ասվածի ներքո, մենք կրկնում ենք, որ կենսական անհրաժեշտություն է ստանում կառավարության կողմից տեղական ՀԿ-ների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների եւ այլ շահագրգիռ կողմերի հետ խորհրդակցությունների կազմակերպումը՝ ցանկացած բարեփոխումների ընդունումից հետո:Այդպիսի խմբերի վրա տարբեր ձեւերով կներազդի օրենսդրությունը, ուստի հրամայական է նրանց փորձը եւ տեսակետները լրջորեն հաշվի առնելը, որպեսզի իրենց վերաբերյալ ձեւավորվող օրենսդրությունը, ընթացակարգերը եւ գործարար պրակտիկան ուղղված լինեն նրանց բոլոր ներգրավված կողմերի փոխադարձ շահերին: Այս խորհուրդը կօգնի զարգացնել համագործակցության, այլ ոչ՝ դիմակայության մթնոլորտը, ինչպես նաեւ կօգնի կառավարության մտադրությունների ընկալման առումով՝ այդ փոփոխությունների առաջարկման ուղղությամբ:

16. Ինչպես նախկինում նշվել էր, հաշվի առնելով, որ որեւէ նոր օրենք անխուսափելիորեն կհանգեցնի ամրակայման եւ հարմարեցման գործընթաց, կարեւոր կլինի, վերահսկել օրենքի գործողությունը: Մենք նորից խորհուրդ կտանք մշակել օրենքի կիրառման նկատմամբ հսկողության իրականացման եւ վիճակագրություն վարելու պաշտոնական միջոցներ: Պարտավորություն կարող է դրվել իր վարչակազմի կողմից ղեկավարվող մարմինների վրա՝ /սկզբունքորեն՝ տեղական ինքնակառավարման մարմիններ/ «վերահսկելու օրենքի գործողությունը եւ Կառավարությանը ներկայացնել այս օրենքի կիրառման համար անհրաժեշտհամապատասխան առաջարկություններ, որոնք իրենք անհրաժեշտ կհամարեն»:

III . Ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու մասին օրենքին առաջարկվող փոփոխությունների վերլուծություն

Հոդված 1

17. Օրենքն այժմ ներառում է սահմանափակումների պատճառները, որոնք թույլատրվում են Կոնվենցիայի հոդված 11/2/-ով: Հաշվի առնելով, որ հայկական օրենսդիրը որդեգրել է հանրահավաքներ անելու իրավունքի քաղաքականության մանրամասն կարգավորումը, օրենքում միայն այն հագամանքների շարադրումը, որոնց դեպքում սահմանափակումն այս ձեւով թույլատրելի է, ողջունելի է: Միացյալ կարծիքը հատուկ առաջարկություն է անում ուղղել հոդված 1-ի հերթականությունը եւ դրա ընդունումը ողջունելի է:

Հոդված 7

18. Մենք ողջունում ենք Օրենքի նախագծից 7/6/ հոդվածի դուրս բերումը, որը նախատեսում էր միջոցառունմերի անցկացման բլանկետային արգելք «առողջապահական, նախադպրոցական եւ ուսումնական հաստատությունների մոտակայքում, եթե այդպիսի միջոցառումները խափանում են այդ հիմնարկների կանոնավոր գործունեությունը»:

Հոդված 8

Այս հոդվածն առնչվում է միջոցառումը կարգավորելիս Լիազոր մարմնի եւ Ոստիկանության պարտականություններին: Հոդվածն ապահովում է, որ Լիազոր մարմնի եւ ոստիկանության գործողությունները պետք է ղեկավարվեն «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքով: Պետք է նշել, որ Վենետիկի հանձնաժողովը չի ունեցել այդ օրենքը կամ դրա թարգմանությունը:

Հոդված 9

20. Մեր համատեղ կարծիքում մենք խորապես անհանգստացած էինք Հոդված 9/3/1/-/3/-ում պարունակվող ընդհանուր բնույթի արգելքների անհրաժեշտությամբ եւ համամաչափությամբ, որոնք արգելում էին հրապարակային միջոցառումների անցկացումը հասարակական վայրերի լայն շրջանակում, առանց իշխանությունների կողմից ցանկացած հայեցողության իրականացման հնարավորության:

21. Հոդված 9/3/-ը վեաձեւակերպվել է սահմանափակելու համար բացարձակ արգելքը «... զորամասերի, պաշտպանական նշանակության օբյեկտների, քրեակատարողական հիմնարկների, նախնական կալանքի վայրերի տարածքներից 150 մետրից պակաս հեռավորության վրա»:

22. Մնացած տարածքներն այժմ թվարկված են 9/4/ հոդվածում: Մինչդեռ նախորդ նախագծում սրանք պաշտոնապես բացարձակ արգելքի առարկա էին, հիմա դրանք կարծես թե արգելվելու են լիազորված մարմնի հայեցողությամբ: Հոդված 9/4/-ն այժմ սկսվում է հետեւյալ ձեւով. «Հրապարակային միջոցառման անցկացումը կարող է արգելվել լիազորված մարմնի կողմից»: Ենթադրվում է, որ «կարող է» բառը պետք է պատշաճ կարգով թարգմանվի «իրավունք ունի»:

23. Ողջունելի է, որ անվտանգության նկատառումներով արգելելու հայեցողությունը նախատեսված է միայն հետեւյալ դեպքերում.

գ կամուրջների վրա, թունելներում եւ այլն միջոցառումներ անցկացնելու վերաբերյալ Հոդված 9/4/

գ հատուկ նշված վայրերից պատշաճ հեռավորության վրա, որը ոստիկանության կողմից համարվում է անհրաժեշտ անվտանգության նկատառումներով,

գ « մշակութային եւ մարզական համալիրների տարածքներում... այդ միջոցառումների նորմալ ընթացքը չխախտելու նպատակով»: Հոդված 9/5/

Հոդված 9/4/(iii)

24. Այնուամենայնիվ, քանի որ հոդված 11-ի պաշտպանությունը սահմանափակված է «խաղաղ» ժողովներով, հետեւաբար ոչ մի հայեցողություն թույլատրելի չէ, ինչպես երեւում է սահմանված օրենքի տվյալ տարբերակում,

«Եթե այդպիսի միջոցառումներն ուղղված են սահմանադրական կարգը բռնի տապալելուն, ազգային, ռասայական, կրոնական ատելություն բորբոքելուն, բռնություն կամ պատերազմ քարոզելուն»:

Սրանք հանրահավաքի ազատության օրինական նպատակներ չեն եւ որեւէ հայեցողություն չպետք է թույլատրվի դրանց նկատմամբ:

25. Որեւէ հայեցողություն չի կարող թույլատրվել՝ կապված մասնավոր սեփականության իրավունքին անօրինական միջամտության հետ, այսինքն.

«... ոչ հանրային օգտագործման տարածքներում, եթե խախտվում են այն տիրապետողի, տնօրինողի եւ օգտագործողի իրավունքները»:

26. Պետք է հիշվի, որ Վենետիկի Հանձնաժողովի ոչ մի կարծիք չի առաջարկել, որ այս վերջին երկու դրույթները հանվեն կամ փոփոխվեն:

Հոդված 10

27. Հոդված 10/3/-ի դուրսբերումը ողջունելի է: Դրա դուրսբերումը նշանակում է, որ Հայաստանի Կառավարությանը տրված չափազանցված հայեցողությունը՝ նշագծելու այն տարածքները, որտեղ հրապարակային միջոցառումներ կարող են անցկացվել, վերացվել է: Դրա վերացումը միաժամանակ նշանակում է, որ կանոնների միեւնույն հավաքածուն կիրառվում է ինչպես «նախընտրական կամ հանրաքվեների քարոզչության» հետ կապված հանրահավաքների, այնպես էլ այլ հանրահավաքների հետ կապված:

28. Մինչ զանգվածային հրապարակային միջոցառման (ավելի քան հարյուր մասնակից ներառող) անցկացման համար շարունակվում է պահանջվել իշխանություններին գրավոր իրազեկում, Հոդված 10-ը ներկայումս փոփոխվել է ակնհայտորեն թույլ տալով ոչ զանգվածային հրապարակային միջոցառումներից (մինչեւ հարյուր մասնակից ներառող) «սպոնտան» ձեւով զանգվածային հրապարակայինի վերածված միջոցառումները: Նախկինում առաջարկված այս պարզաբանումը ողջունելի է: Նախկին կարծիքները հիմնականում քննադատական էին, կապված սպոնտան հանրահավաքները թույլատրելուց օրենքի հրաժարման հետ:

Հոդված 11

29. Մեր համատեղ կարծիքում առկա առաջարկի ընդունումը ,որ այս հոդվածը թույլ տա ինքնությունը հաստատել անձը հաստատող ցանկացած փաստաթղթով, ողջունելի է:

30. Ինչպես առաջարկվել էր, Հոդված 11/5/-ը փոփոխվել է նախատեսելով իշխանությունների եւ ոչ թե կազմակերպչիպատասխանատվությունը իրազեկման պատճեն ուղարկել ոստիկանություն:

Հոդված 12

31. Մեր առաջարկությունները, պարզաբանելու հոդված 12/6/-ի բովանդակությունը, ընդունվել են:

Հոդված 13

32. Մենք ողջունում ենք զանգվածային հրապարակային միջոցառումների արգելքի վերացումը, երբ միջոցառումը կարող է հանգեցնել երթեւեկության կազմալուծման: Այս արգելքը նախապես քննադատվել է որպես ծայրահեղ:

33. Միեւնույն ժամանակ ողջունելի է, որ հոդված 13/1/6/-ը, որը նախապես քննադատվել է մասնավորապես միջպետական ճանապարհների վրա հանրահավաքների անցկացումը հատուկ արգելելու համար, վերացվել է:

34. Մենք նաեւ ողջունում ենք 13.7 հոդվածում բովանդակվող հակացույցի արգելքի վերացումը: Մենք նախկինում քննադատել ենք նման ցույցերի արգելքը, որն ընդհանուր առմամբ պետք է թույլատրելի լինի: 13.2 հոդվածը, որը նախատեսում է արգելք, երբ «նշված ժամանակին եւ վայրում տեղի ունեցող այլ միջոցառում, որը բացառում է տվյալ միջոցառման անցկացումը» պետք է հստակեցվի, որպեսզի կանխվի այս դրույթի կիրառումը՝ հակացույցերի արգելման համար:

35. 13/4/ հոդվածը պահանջում է մարմիններից կազմակերպիչներին առաջարկել այլընտրանքային ամսաթիվ՝ 13/1/2/ կամ 13/1/3/ հոդվածում նախատեսված հիմքով արգելման դեպքում: Ինչպես շեշտել էինք մարտի 17-ի քննարկումների ընթացքում մենք առաջարկում ենք, որ մարմինները եւ կազմակերպիչները պետք է քննարկեն այլընտրանքային տարբերակները /օրինակ ցույցի ընթացքը փողոցի մի կողմով ճանապարհային երթեւեկությունը չխոչնդոտելու համար/՝ ուղղակի եւ պարզ արգելք դնելու փոխարեն: Դրույթը, որը թույլ է տալիս նման ճկունություն հիմա ավելացվել է թույլ տալու համար լիազոր մարմնին առաջարկելու «միջոցառման ձեւին վերաբերող այլ պայմաններ»: Սա ողջունելի է:

36. Հոդված 13/4/-ի դրական փոփոխության ֆոնի վրա մենք այնուամենայնիվ մտահոգություն ունենք այն դրույթը հանելու հետ կապված, որով իշխանություններից պահանջվում էր առաջարկել այլընտրանքային ամսաթիվ կազմակերպչի կողմից առաջարկված օրվանից 2 օրվա ընթացքում կամ այլ ժամանակ կազմակերպչի կողմից առաջարկված ժամանակի 3 ժամվա սահմաններում, ինչպես նախկինում նախատեսված էր: Այս դրույթի վերացումը հնարավոր կդարձնի այլընտրանքային օրվա կամ ժամի սահմանման ձգձգումները, որը կարող է օգտագործվել որպես արդյունավետ արգելք, եթե որեւէ հավաք է նշանակվում բողոքելու որոշակի գործունեության կամ իրադարձության դեմ: Ուստի, խորհուրդ է տրվում, որ սահմանված ժամկետում այլընտրանք առաջարկելու` իշխանություններին ուղղված պահանջը պահպանվի:

Հոդված 14

37. Նախկին խորհուրդներում սպոնտան հանրահավաքները, բացառությամբ «ոչ զանգվածային» միջոցառումների, օրենքով արգելելու փատը, հատկապես քննադատության առարկա էր: Այս դրույթը փոփոխվեց արգելելու համար ոչ զանգվածային միջոցառումներից սպոնտան ձեւով զանգվածայինի վերածվող հրապարակային միջոցառման դադարեցումը (տես նաեւ հոդված 10-ը): Սա առաջարկվում էր եւ հետեւաբար ողջունվում է:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am