National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Архив
Письмо Комиссии
Ваше имя: Ваша эл. почта: Сообщение:

CAPTCHA Image


 
Следственная комиссия Национального Собрания по изучению использования средств, собранных Всеармянским фондом “Айастан” и перечисленных в Государственный бюджет Республики Армения
Сферы деятельности:
Эл. почта
Tел.




7
24.03.2022
15:30
214 /2-րդ մասնաշենք/
1.
Հանձնաժողովը կազմված է 11 անձից Արծվիկ Մինասյան (նախագահ), Սերգեյ Բագրատյան (նախագահի տեղակալ), Գեւոր• Պապոյան, Բաբկեն Թունյան, Ծովինար Վարդանյան, Հովիկ Աղազարյան, Արուսյակ Մանավազյան, Արուսյակ Ջուլհակյան, Էլինար Վարդանյան, Թադեւոս Ավետիսյան, Հայկ Մամիջանյան:

Նիստին 11 անդամներից մասնակցեց 9-ը: Բացակայում էր հանձնաժողովի նախագահի տեղակալ Սերգեյ Բագրատյանը և հանձնաժողովի անդամ Ծովինար Վարդանյանը:

ՕՐԱԿԱՐԳԸ


1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանի մասնակցությամբ հանձնաժողովի իրավասութան ոլորտին առնչվող եւ նախարարության միջոցով, ենթադրաբար հիմնադրամի տրամադրած միջոցներով, իրականացվող ծրա•րերի վերաբերյալ քննարկում:


Հիմնական զեկուցող՝ Արծվիկ Մինասյան


2. Հանձնաժողովի ընթացիկ աշխատանքների կազմակերպման հարցերի քննարկում:

Նիստի ընթացքում քննարկումները, Հանձնաժողովի կողմից ընդունված որոշումները, ինչպես նաև Հանձնաժողովի անունից ձեռնարկվող •գործողությունները


Հանձնաժողովի նիստը բացեց հանձնաժողովի նախագահ Արծվիկ Մինասյանը՝ նշելով, որ կառավարության ուղղված հարցերին ի պատասխան կառավարությունը հանձնաժողովին է տրամադրել •գրավոր փաստաթուղթ, որը իր մեջ չի պարունակում ամբողջական պատասխաններ և չեն պատասխանել հանձնաժողովի կողմից ուղարկված բոլոր հարցերին:

Իր խոսքում Տիգրան Խաչատրյանը նախ ողջունեց և կարեւորեց Հանձնաժողովի •գործունեությունը, ապա նշեց, որ 2020թ. հոկտեմբեր և նոյեմբերի 1-ին վերջին անգամ, նվիրաբերության տարբեր պայմանագրերով հիմնադրամի կողմից կառավարությանն է փոխանցվել 52 միլիարդ 703 միլիոն դրամ:

Նշեց, որ ինչպես հանձնաժողովն է դիմել Հաշվեքննիչ պալատին, այնպես էլ կառավարությունն է դիմել և խնդրել, որ յուրաքանչյուր ծրագիր և միջոցառում, որոնք հաշվետվությամբ բացված են լրացուցիչ ուսումնասիրության ենթարկվեն և հատուկ եղանակով արձանագրեն անհամապատասխանությունները, եթե դրանք կան:

Տիգրան Խաչատրյանին հարցեր հղեցին Հանձնաժողովի նախագահ Արծվիկ Մինասյանը, Հանձնաժողովի անդամներ Գևորգ Պապոյանը, Թադևոս Ավետիսյանը, Հայկ Մամիջանյանը:

Կառավարության կողմից հանձնաժողովին ներկայացված պատասխանները Հանձնաժողովի նախագահի կողմից գնահատվեցին անբավարար, իսկ Տիգրան Խաչատրյանը նշեց, որ ինքը չի կարող պատասխանել բոլոր հարցերին, անհրաժեշտ է կրկին գրավոր դիմել կառավարությանը` դրանց պատասխանները ստանալու նպատակով:

Հանձնաժողովը որոշեց առաջարկել ֆինանսների նախարարին գրավոր պատասխանել այն հարցերին, որոնց վերաբերյալ ֆինանսների նախարարության կողմից նախկինում անդրադարձ չի կատարվել:

Այնուհետև հանձնաժողովը անցավ փակ ռեժիմով քննարկման, որից հետո հանձնաժողովը որոշեց առաջարկել երկարաձգել հանձնաժողովի գործունեության ժամկետը մինչև 6 ամսով:


ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԱրծվիկ Մինասյան

14.01.2022
6

13.01.2022
5

12.01.2022
4

11.01.2022
3



Председатель НС  |  Депутаты|  Совет НС  |  Комиссии  |  Фракции  |  Аппарат
Законодательство  |   Новости  |  Внешние связи   |  Связь с избирателями  |  Ссылки  |  RSS
|   azdararir.am