Տպել
«Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից հավաքագրված եւ Հայաստանի Հանրապետության պետական բյուջե փոխանցված միջոցների օգտագործումը ուսումնասիրող քննիչ հանձնաժողով
Գործունեության ոլորտները`

Հանձնաժողովը ստեղծվել է 22.10.2021 թվականին «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդի պահանջով:


Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի որոշումը ««Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից հավաքագրված եւ Հայաստանի Հանրապետության պետական բյուջե փոխանցված միջոցների օգտագործումը ուսումնասիրող Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովի անդամների թիվը սահմանելու մասին»
Էլ. փոստ
Հեռ.




Քաղվածք թիվ 5 նիստի արձանագրությունից
13.01.2022
Ժամը 15:00
114 /2-րդ մասնաշենք/ սենյակ
1.
ժամը` 15:00-ից մինչև 17:55

Հանձնաժողովը կազմված է 11 անձից Արծվիկ Մինասյան (նախագահ), Սերգեյ Բագրատյան (նախագահի տեղակալ), Գևորգ Պապոյան, Բաբկեն Թունյան, Ծովինար Վարդանյան, Հովիկ Աղազարյան, Արուսյակ Մանավազյան, Արուսյակ Ջուլհակյան, Էլինար Վարդանյան, Թադևոս Ավետիսյան, Հայկ Մամիջանյան:

Նիստին՝ 11 անդամներից մասնակցեց 10-ը: Բացակայում էր հանձնաժողովի նախագահի տեղակալ Սերգեյ Բագրատյանը:

Նիստին մասնակցում էին ԱԺ պատգամավորներ, փորձագետներ Վ.Գրիգորյանը, Գ.Նազարյանը, հանձնաժողովի աշխատակազմի քարտուղար Ա.Մկրտչյանը, ինչպես նաև լրագրողներ: Նիստը բաց էր, հեռարձակվում էր առցանց:

Հանձնաժողովի կողմից նիստին հրավիրված Հայաստանի Հանրապետության առողջապահության նախկին նախարար, Ազգային ժողովի պատգամավոր Արսեն Թորոսյանը և ֆինանսների նախկին նախարար Ատոմ Ջանջուղազյանը ներկայացել էին քննիչ հանձնաժողովի նիստին:

Օրակարգը


1.Առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանի մասնակցությամբ հանձնաժողովի իրավասութան ոլորտին առնչվող և նախարարության միջոցով, ենթադրաբար հիմնադրամի տրամադրած միջոցներով, իրականացվող ծրագրերի վերաբերյալ քննարկում:
Հիմնական զեկուցող՝ Արծվիկ Մինասյան

2.Հանձնաժողովի ընթացիկ աշխատանքների կազմակերպման հարցերի քննարկում:


Նիստի ընթացքում քննարկումները, Հանձնաժողովի կողմից ընդունված որոշումները, ինչպես նաև Հանձնաժողովի անունից ձեռնարկվող գործողությունները


Հանձնաժողովի նիստը բացեց հանձնաժողովի նախագահ Արծվիկ Մինասյանը` նշելով, որ կառավարության ուղղված հարցերին ի պատասխան կառավարությունը հանձնաժողովին է տրամադրել գրավոր փաստաթուղթ, որի համաձայն 2020-2021թթ ենթադրաբար հիմնադրամի միջոցներով իրականացվել են մի շարք ծրագրեր, որոնց մի մասը վերաբերում են առողջապահության նախարարությանը:

Արսեն Թորոսյանին առաջարկվեց նախ ներկայացնել նշված ծրագրերից իր ղեկավարման ժամանակահատվածում իրականացվածները, ինչպես նաև ներկայացնել այդ ծրագրերի կատարողականները:

Արսեն Թորոսյանը նշեց, որ նախարարությունը կատարել է մեծածավալ աշխատանք, այդ թվում` կամավորների ներգրավմամբ: Ներկայացրեց որոշակի ծախսեր ենթադրող գործողություններ, այդ թվում` առողջապահական ոլորտի, որի համաջաձայն գնվել են շտապ օգնության մեքենաներ, ինչպես նաև այլ անհրաժեշտ տեխնիկա, որի մի մասը շահագործվել է պատերազմից հետո:

Արսեն Թորոսյանը, պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք հնարավոր չէր, որ այդ ծրագրերը իրականացներ հիմնադրամը, այլ ոչ թե նախարարությունը, նշեց, որ դրանք (ծրագրերը) ենթադրում են մեծ աշխատուժի և անհրաժեշտ կապերի առկայություն, ինչպես նաև քրտնաջան աշխատանք, որը կարող էր կատարել նախարարությունը:

Արսեն Թորոսյանը պատասխանեց նաև այլ հարցերի, որից հետո ելույթներ ունեցան պատգամավորներ Արծվիկ Մինասյանը, Հայկ Մամիջանյանը, Գևորգ Պապոյանը, Հովիկ Աղազարյանը և Բաբկեն Թունյանը, որից հետո հայտարարվեց ընդմիջում: Ընդմիջումից հետո Հանձնաժողովի նիստին է ներկայացել ֆինանսների նախկին նախարար Ատոմ Ջանջուղազյանը:

Հանձնաժողովի նախագահ Արծվիկ Մինասյանը ընդգծեց, որ անհրաժեշտ է ,Հայաստանե համահայկական հիմնադրամի կողմից կառավարությանը փոխանցված միջոցների ծախսման ուսումնասիրությունը դարձնել չափելի, միաժամանակ անդրադարձ կատարել Covid-19-ի առնչությամբ կառավարության ծրագրերին հատկված գումարների վերաբաշխմանը պատերազմի պատճառով կատարված ծրագրերին:

Հանձնաժողովի անդամները մի շարք հարցեր տվեցին Ատոմ Ջանջուղազյանին, ապա Արծվիկ Մինասյանը առաջարկեց հստակ ներկայացնել Հիմնադրամի միջոցների` բյուջեի հատկացումների շարժերը, որպեսզի հստակ լինի հատկացված միջոցների կապը այդ ծրագրերի հետ, որից հետո հնարավոր կլինի գնահատել այդ ծրագրերի կատարողականների արդյունավետությունը:

Հովիկ Աղազարյանը առաջարկեց ուսումնասիրել ողջ պետական բյուջեն, սակայն Արծվիկ Մինասյանը նշեց, որ նման լիազորություն Հանձնաժողովը չունի և նման գործողությունը դուրս է հանձնաժողովի ուսումնասիրության առարկայից:

Ի պատասխան Արծվիկ Մինասյանի հարցի` Ատոմ Ջանջուղազյանը չնշեց, թե կոնկրետ որ ծրագրերն են, որ բացառապես ամբողջությամբ ֆինանսավորվել են ,Հայաստանե համահայկական հիմնադրամի կողմից կառավարությանը փոխանցված միջոցների հաշվին` նշելով, որ այդ միջոցներով ֆինանսավորվել են բազմաթիվ ծրագրեր, իսկ կոնկրետ պատասխան կարող է ներկայացնել բացառապես ծրագիրը իրականացրած պետական մարմինը:

Նիստի վերջում Արծվիկ Մինասյանը վերահաստատեց, որ ամեն դեպքում թե' իրավական, թե' բովանդակային տեսանկյունից տրամադրված միջոցների առանձին հաշվառում պետք է կատարվեր, որպեսզի ապահովվեր հաշվետվողականությունը և թափանցիկությունը:



ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԱրծվիկ Մինասյան

24.03.2022
Քաղվածք թիվ 7 նիստի արձանագրությունից

14.01.2022
Քաղվածք թիվ 6 նիստի արձանագրությունից

12.01.2022
Քաղվածք թիվ 4 նիստի արձանագրությունից

11.01.2022
Քաղվածք թիվ 3 նիստի արձանագրությունից