National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
Նամակ հանձնաժողովին
Ձեր անունը` Ձեր էլ. փոստի հասցեն` Ձեր հաղորդագրությունը`

CAPTCHA Image


 
«Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից հավաքագրված եւ Հայաստանի Հանրապետության պետական բյուջե փոխանցված միջոցների օգտագործումը ուսումնասիրող քննիչ հանձնաժողով
Գործունեության ոլորտները`


Հանձնաժողովը ստեղծվել է 22.10.2021 թվականին «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդի պահանջով:


Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի որոշումը ««Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից հավաքագրված եւ Հայաստանի Հանրապետության պետական բյուջե փոխանցված միջոցների օգտագործումը ուսումնասիրող Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովի անդամների թիվը սահմանելու մասին»
Էլ. փոստ
Հեռ.




Քաղվածք թիվ 3 նիստի արձանագրությունից
11.01.2022
Ժամը 15:00
114 /2-րդ մասնաշենք/ սենյակ
1.
ԼՐԱՑՈՒՄ

«Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից հավաքագրված եւ Հայաստանի Հանրապետության պետական բյուջե փոխանցված վիջոցների օգտագործումը ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի թիվ 3 նիստի արձանագրությանը.


19.01.2022թ «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը, համաձայն «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի, ներկայացրել է առաջարկություններ «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից հավաքագրված եւ Հայաստանի Հանրապետության պետական բյուջե փոխանցված վիջոցների օգտագործումը ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի թիվ 3 նիստի արձանագրության վերաբերյալ, որոնք ընդունվել են ի գիտություն:


Քաղվածք թիվ 3 նիստի արձանագրությունից
«Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից հավաքագրված եւ Հայաստանի Հանրապետության պետական բյուջե փոխանցված վիջոցների օգտագործումը ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստի

11.01.2022թ, Ազգային ժողով, սենյակ N 114
ժամը` 15:00-ից մինչեւ 17:35


Հանձնաժողովը կազմված է 11 անձից Արծվիկ Մինասյան (նախագահ), Սերգեյ Բագրատյան (նախագահի տեղակալ), Գեւորգ Պապոյան, Բաբկեն Թունյան, Ծովինար Վարդանյան, Հովիկ Աղազարյան, Արուսյակ Մանավազյան, Արուսյակ Ջուլհակյան, Էլինար Վարդանյան, Թադեւոս Ավետիսյան, Հայկ Մամիջանյան: Նիստին՝ 11 անդամներից մասնակցեց 10-ը: Բացակայում էր հանձնաժողովի նախագահի տեղակալ Սերգեյ Բագրատյանը:

Նիստին մասնակցում էին ԱԺ պատգամավորներ, «Հայաստանե խմբակցության փորձագետը, Ազգային ժողովի աշխատակազմի կողմից հանձնաժողովի աշխատանքներում ներգրավված փորձագետը եւ Արծվիկ Մինասյանի օգնականը, ինչպես նաեւ լրագրողներ: Նիստը բաց էր, հեռարձակվում էր առցանց:

Հանձնաժողովի կողմից նիստին հրավիրված «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը ներկայացել էր քննիչ հանձնաժողովի նիստին:

ՕՐԱԿԱՐԳԸ


1. «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանի մասնակցությամբ հանձնաժողովի իրավասութան ոլորտի առնչվող հարցերի քննարկում:

2. Հանձնաժողովի ընթացիկ աշխատանքների կազմակերպման հարցերի քննարկում:

Նիստի ընթացքում քննարկումները, Հանձնաժողովի կողմից ընդունված որոշումները, ինչպես նաեւ Հանձնաժողովի անունից ձեռնարկվող գործողությունները Հանձնաժողովի նիստը բացեց հանձնաժողովի նախագահ Արծվիկ Մինասյանը, Հանձնաժողովի կողմից նիստին հրավիրված «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը ներկայացել էր քննիչ հանձնաժողովի նիստին: Օրակարգի 2-րդ հարցի շրջանակներում Ա. Մինասյանը նշեց, որ Հանրապետության նախագահ Ա. Սարգսյանը չի արձագանքել հանձնաժողովի` իրեն հրավիրելու վերաբերյալ որոշմանը, ինչն անընդունելի է եւ ենթակա է առաջիկայում հանձնաժողովի կողմից առանձին քննարկման: Սրան ի պատասխան Հիմնադրամի գործադիր տնօրենը նշեց, որ Հիմնադրամի կողմից Հանձնաժողովին ուղարկված գրությունը ամբողջությամբ համաձայնեցված է ՀՀ նախագահ Ա.Սարգսյանի հետ, ինչպես նաեւ տվյալ պատասխանը պարունակում է հիմնականում ՀՀ նախագահի պատասխանը Քննիչ հանձնաժողովի կողմից ուղարկված գրությանը:

Ելույթներ ունեցան պատգամավորներ Արծվիկ Մինասյանը, Հայկ Մամիջանյանը, Ծովինար Վարդանյանը, Գեւորգ Պապոյանը, Հովիկ Աղազարյանը եւ Բաբկեն Թունյանը:

Հանձնաժողովը որոշեց, որ հանձնաժողով հրավիրված Հայկակ Արշամյանը հանձնաժողովի հարցերին կպատասխանի փակ ռեժիմով, բացառությամբ այն դեպքերի, երբ ներկայացված տեղեկատվությունը չի պարունակում պետական, ծառայողական, առեւտրային կամ օրենքով պաշտպանվող այլ գաղտնիք: Ա. Մինասյանը վերահաստատեց, որ հանձնաժողովի դիրքորոշման համաձայն` Հանրապետության նախագահը հանդիսանում է օրենքով սահմանված պաշտոնատար անձ եւ պարտավոր է մասնակցել հանձնաժողովի նիստին, իսկ Հ. Արշամյանի մասով` չհամաձայնելով վերջինիս այն պնդման հետ, թե ինքը իրավասու պաշտոնատար անձ չէ օրենքի իմաստով, լրացուցիչ վերահաստատեց, որ հանձնաժողովի քննության առարկայի շրջանակներում Հ. Արշամյանը հանդիսանում է ,Ազգային ժողովի կանոնակարգե սահմանադրական օրենքի կարգավորումներին համապատասխան պաշտոնատար անձ:

Հանձնաժողովի կողմից նիստը փակ ձեւաչափով շարունակելու որոշում ընդունելուց հետո նիստի դահլիճից հեռացան լրագրողները, ինչպես նաեւ հանձնաժողովի աշխատանքներում ներգրավված փորձագետներ Վ. Գրիգորյանը, Գ. Նազարյանը եւ հանձնաժողովի քարտուղարության պատասխանատու Ա.Մկրտչյանը:

Փակ նիստում հանձնաժողովի անդամները հանձնաժողովի ուսումնասիրության առարկայի վերաբերյալ բազմաթիվ հարցեր են հղել Հայկակ Արշամյանին, ստացել դրանց վերաբերյալ պատասխաններ:

Փակ նիստը ձայնագրվել է, ձայնագրությունը կրիչի միջոցով կցվելու է հանձնաժողովի հավաքագրած նյութերին:

Հանձնաժողովի նախագահ՝ Արծվիկ Մինասյան


Քաղվածք թիվ 3 նիստի արձանագրությունից


ժամը` 15:00-ից մինչև 17:35

Հանձնաժողովը կազմված է 11 անձից Արծվիկ Մինասյան (նախագահ), Սերգեյ Բագրատյան (նախագահի տեղակալ), Գևորգ Պապոյան, Բաբկեն Թունյան, Ծովինար Վարդանյան, Հովիկ Աղազարյան, Արուսյակ Մանավազյան, Արուսյակ Ջուլհակյան, Էլինար Վարդանյան, Թադևոս Ավետիսյան, Հայկ Մամիջանյան:

Նիստին՝ 11 անդամներից մասնակցեց 10-ը: Բացակայում էր հանձնաժողովի նախագահի տեղակալ Սերգեյ Բագրատյանը:

Նիստին մասնակցում էին ԱԺ պատգամավորներ, «Հայաստան» խմբակցության փորձագետը, Ազգային ժողովի աշխատակազմի կողմից հանձնաժողովի աշխատանքներում ներգրավված փորձագետը և Արծվիկ Մինասյանի օգնականը, ինչպես նաև լրագրողներ: Նիստը բաց էր, հեռարձակվում էր առցանց:

Հանձնաժողովի կողմից նիստին հրավիրված «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն Հայկակ Արշամյանը ներկայացել էր քննիչ հանձնաժողովի նիստին:


Օրակարգը


1.«Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանի մասնակցությամբ հանձնաժողովի իրավասութան ոլորտի առնչվող հարցերի քննարկում:
Հիմնական զեկուցող՝ Արծվիկ Մինասյան

2. Հանձնաժողովի ընթացիկ աշխատանքների կազմակերպման հարցերի քննարկում:


Նիստի ընթացքում քննարկումները, Հանձնաժողովի կողմից ընդունված որոշումները, ինչպես նաև Հանձնաժողովի անունից ձեռնարկվող գործողությունները


Հանձնաժողովի նիստը բացեց հանձնաժողովի նախագահ Արծվիկ Մինասյանը, Հանձնաժողովի կողմից նիստին հրավիրված «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն Հայկակ Արշամյանը ներկայացել էր քննիչ հանձնաժողովի նիստին:

Օրակարգի 2-րդ հարցի շրջանակներում Ա. Մինասյանը նշեց, որ Հանրապետության նախագահ Ա. Սարգսյանը չի արձագանքել հանձնաժողովի` իրեն հրավիրելու վերաբերյալ որոշմանը, ինչն անընդունելի է և ենթակա է առաջիկայում հանձնաժողովի կողմից առանձին քննարկման:

Ելույթներ ունեցան պատգամավորներ Արծվիկ Մինասյանը, Հայկ Մամիջանյանը, Ծովինար Վարդանյանը, Գևորգ Պապոյանը, Հովիկ Աղազարյանը և Բաբկեն Թունյանը:

Հանձնաժողովը որոշեց, որ հանձնաժողով հրավիրված Հայկակ Արշամյանը հանձնաժողովի հարցերին կպատասխանի փակ ռեժիմով, բացառությամբ այն դեպքերի, երբ ներկայացված տեղեկատվությունը պարունակում է պետական, ծառայողական, առևտրային կամ օրենքով պաշտպանվող այլ գաղտնիք:

Հ. Արշամյանը նշեց, որ իր պատասխանը համաձայնեցված է Հանրապետության նախագահ Ա. Սարգսյանի հետ:

Ա. Մինասյանը վերահաստատեց, որ հանձնաժողովի դիրքորոշման համաձայն` Հանրապետության նախագահը հանդիսանում է օրենքով սահմանված պաշտոնատար անձ և պարտավոր է մասնակցել հանձնաժողովի նիստին, իսկ Հ. Արշամյանի մասով` չհամաձայնելով վերջինիս այն պնդման հետ, թե ինքը իրավասու պաշտոնատար անձ չէ օրենքի իմաստով, լրացուցիչ վերահաստատեց, որ հանձնաժողովի քննության առարկայի շրջանակներում Հ. Արշամյանը հանդիսանում է ,Ազգային ժողովի կանոնակարգե սահմանադրական օրենքի կարգավորումներին համապատասխան պաշտոնատար անձ:

Հանձնաժողովի կողմից նիստը փակ ձևաչափով շարունակելու որոշում ընդունելուց հետո նիստի դահլիճից հեռացան լրագրողները, ինչպես նաև հանձնաժողովի աշխատանքներում ներգրավված փորձագետներ Վ. Գրիգորյանը, Գ. Նազարյանը և հանձնաժողովի քարտուղարության պատասխանատու Ա.Մկրտչյանը:

Փակ նիստում հանձնաժողովի անդամները հանձնաժողովի ուսումնասիրության առարկայի վերաբերյալ բազմաթիվ հարցեր են հղել Հայկակ Արշամյանին, ստացել դրանց վերաբերյալ պատասխաններ:

Փակ նիստը ձայնագրվել է, ձայնագրությունը կրիչի միջոցով կցվելու է հանձնաժողովի հավաքագրած նյութերին:



ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԱրծվիկ Մինասյան

24.03.2022
Քաղվածք թիվ 7 նիստի արձանագրությունից

14.01.2022
Քաղվածք թիվ 6 նիստի արձանագրությունից

13.01.2022
Քաղվածք թիվ 5 նիստի արձանագրությունից

12.01.2022
Քաղվածք թիվ 4 նիստի արձանագրությունից



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am