National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
Նամակ հանձնաժողովին
Ձեր անունը` Ձեր էլ. փոստի հասցեն` Ձեր հաղորդագրությունը`

CAPTCHA Image


 
«Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից հավաքագրված եւ Հայաստանի Հանրապետության պետական բյուջե փոխանցված միջոցների օգտագործումը ուսումնասիրող քննիչ հանձնաժողով
Գործունեության ոլորտները`


Հանձնաժողովը ստեղծվել է 22.10.2021 թվականին «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդի պահանջով:


Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի որոշումը ««Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից հավաքագրված եւ Հայաստանի Հանրապետության պետական բյուջե փոխանցված միջոցների օգտագործումը ուսումնասիրող Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովի անդամների թիվը սահմանելու մասին»
Էլ. փոստ
Հեռ.




Քաղվածք թիվ 4 նիստի արձանագրությունից
12.01.2022
Ժամը 15:00
114 /2-րդ մասնաշենք/ սենյակ
1.
ժամը` 15:00-ից մինչև 17:55

Հանձնաժողովը կազմված է 11 անձից Արծվիկ Մինասյան (նախագահ), Սերգեյ Բագրատյան (նախագահի տեղակալ), Գևորգ Պապոյան, Բաբկեն Թունյան, Ծովինար Վարդանյան, Հովիկ Աղազարյան, Արուսյակ Մանավազյան, Արուսյակ Ջուլհակյան, Էլինար Վարդանյան, Թադևոս Ավետիսյան, Հայկ Մամիջանյան:

Նիստին՝ 11 անդամներից մասնակցեց 10-ը: Բացակայում էր հանձնաժողովի նախագահի տեղակալ Սերգեյ Բագրատյանը:

Նիստին մասնակցում էին ԱԺ պատգամավորներ, հանձնաժողովի փորձագետներ Վ.Գրիգորյանը, Գ.Նազարյանը, հանձնաժողովի աշխատակազմի քարտուղար Ա.Մկրտչյանը, ինչպես նաև լրագրողներ: Նիստը բաց էր, հեռարձակվում էր առցանց:

Հանձնաժողովի կողմից նիստին հրավիրված Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար, Ազգային ժողովի պատգամավոր Զարուհի Բաթոյանը ներկայացել էր քննիչ հանձնաժողովի նիստին:


Օրակարգը


1.Աշխատանքի և սոցիալական հարցերի Նախկին նախարար Զարուհի Բաթոյանի մասնակցությամբ հանձնաժողովի իրավասութան ոլորտին առնչվող և նախարարության միջոցով, ենթադրաբար հիմնադրամի տրամադրած միջոցներով, իրականացվող ծրագրերի վերաբերյալ քննարկում:
Հիմնական զեկուցող՝ Արծվիկ Մինասյան

2. Հանձնաժողովի ընթացիկ աշխատանքների կազմակերպման հարցերի քննարկում:


Նիստի ընթացքում քննարկումները, Հանձնաժողովի կողմից ընդունված որոշումները, ինչպես նաև Հանձնաժողովի անունից ձեռնարկվող գործողությունները


Հանձնաժողովի նիստը բացեց հանձնաժողովի նախագահ Արծվիկ Մինասյանը` նշելով, որ կառավարության ուղղված հարցերին ի պատասխան կառավարությունը հանձնաժողովին է գրավոր փաստաթուղթ, որի համաձայն 2020-2021թթ ենթադրաբար հիմնադրամի միջոցներով իրականացվել են մի շարք ծրագրեր, որոնց մի մասը վերաբերում են աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը:

Զարուհի Բաթոյանին առաջարկվեց նախ ներկայացնել իր ղեկավարման օրոք հաստատաված թվով 2 ծրագրերը, որոնք ընգրկվել են կառավարության ներկայացրած ցանկում, ինչպես նաև ներկայացնել այդ ծրագրերի կատարողականները:

Ապա Արծվիկ Մինասյանը հարցրեց, թե արդյո՞ք Զարուհի Բաթոյանը երբևիցե մասնակցել կամ հրավիրվել է այնպիսի քննարկման, ուր խոսք գնար ,Հայաստանե համահայկական հիմնադրամի միջոցների տրամադրման վերաբերյալ:

Զարուհի Բաթոյանը նախ նշեց, որ չի մտաբերում որևէ քննարկում, որին ինքը անմիջականորեն ներկայացված լինի հիմնադրամի կողմից իրականացվող ծրագրերի տվյալները և կատարողականները` կոնկրետ հիմնավորմամբ, սակայն իր խոսքերով նախարարությունը կատարել է մեծածավալ աշխատանք, այդ թվում` կամավորների ներգրավմամբ: Ներկայացրեց որոշակի ծախսեր ենթադրող գործողություններ, որոնք կատարվել են նշված ծրագրերով ` նշելով, որ դրանք հիմնականում եղել են առողջապահական ոլորտի, ապա սոցիալական ուղղվածության, հավելելով, որ այդ գումարների միջոցով իրականացված աջակցությունը տրվել է ոչ միայն Արցախից Հայաստան ժամանակավորապես տեղափոխված քաղաքացիներին, այլև ՀՀ-ում որոշակի ծրագրեր իրականացնելու համար, ապա հավելեց, որ առաջարկված ծրագրերը սպեցիֆիկ քննարկման չեն ենթարկվել, այն կրել է միայն բովանդակային բնույթ:

Հանձնաժողովի նախագահ Արծվիկ Մինասյանը ընդգծեց, որ հանձնաժողովին հետաքրքրում է` արյդո՞ք Զարուհի Բաթոյանը անձամբ է երաշխավորում այդ ծրագրերի առնչությամբ ներկայացված արդյունքային ցուցանիշները:

Զարուհի Բաթոյանը նշեց, որ իրականացվել են նաև հուղարկավորություններ, գերեզմանատներ կառուցում, որի կատարումն ապահովող նորմատիվ-իրավական ակտերում բացակայում է դրանց ֆինանսավորման վերաբերյալ տեղեկություն:

Թադևոս Ավետիսյանը ներկայացրեց, որ ըստ կառավարության` Հանձնաժողովին ուղարկված պատասխանի` կառավարության ծրագրերի ֆինանսավորման մեջ եղել է փոփոխություն. մեկ ծրագրի ֆինանսավորման համար հատկացված գումարը պատերազմով պայմանավորված փոխանցվել է մեկ այլ ծրագրի իրականացմանը:

Հայկ Մամիջանյանը առաջարկեց մասնրամասնել աշխատանքի և սոցիակական հարցերի նախարարության իրականացրած ծրագրերով իրականացված գործողությունները և հաշվարկները: Զարուհի Բաթոյանը պատասխանեց որոշ հարցերի, որից հետո ելույթներ ունեցան պատգամավորներ Արծվիկ Մինասյանը, Հայկ Մամիջանյանը, Գևորգ Պապոյանը, Հովիկ Աղազարյանը և Բաբկեն Թունյանը:

Օրակարգի երկրորդ հարցի առնչությամբ Հանձնաժողովի նախագահ Արծվիկ Մինասյանի առաջարկությամբ Հանձնաժողովը որոշեց լիազորել Հովիկ Աղազարյանին իրականացնել ուսումնասիրություն` աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության` հանձնաժողովի ուսումնասիրության առարկային առչնվող ծրագրերի ֆինանսավորման վերաբերյալ:



ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԱրծվիկ Մինասյան

24.03.2022
Քաղվածք թիվ 7 նիստի արձանագրությունից

14.01.2022
Քաղվածք թիվ 6 նիստի արձանագրությունից

13.01.2022
Քաղվածք թիվ 5 նիստի արձանագրությունից

11.01.2022
Քաղվածք թիվ 3 նիստի արձանագրությունից



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am