National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
Նամակ հանձնաժողովին
Ձեր անունը` Ձեր էլ. փոստի հասցեն` Ձեր հաղորդագրությունը`

CAPTCHA Image


 
Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողով
Գործունեության ոլորտները`
Եվրոպական միության հետ կապեր, Եվրոպական միության եւ Հայաստանի Հանրապետության միջեւ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրագործման հետ կապված հարցեր, Եվրոպական միության իրավական ակտերին Հայաստանի Հանրապետության օրենքների մոտարկում եւ այդ ոլորտները կարգավորող օրենքներ
Էլ. փոստ european.integration@parliament.am
Հեռ. (374-11) 513231


03.11.2023

ԵՎՐՈՊԱԿԱՆ ԻՆՏԵԳՐՄԱՆ ՕՐԱԿԱՐԳԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ 2024 Թ. ՊԵՏԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐՆ ՈՒ ԾԱԽՍԵՐԸ ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ՄՇՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ՀԱՄԱՏԵՂ ՆԻՍՏՈՒՄ
2024 թվականի ծրագրով ԵՄ-ից ակնկալում ենք ստանալ 17,9 միլիոն եվրոյի դրամաշնորհային միջոցներ: Այս մասին նոյեմբերի 3-ին կայացած ԱԺ եվրոպական ինտեգրման ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ասել է Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը` խորհրդարանականների դատին ներկայացնելով ,2024 թվականի պետական բյուջեի մասինե նախագիծը: Ըստ նախարարի՝ դրամաշնորհը տրամադրվում է երեք հիմնական ուղղություններով ծախսեր իրականացնելու նպատակով: ,Եթե խոսենք վարկային միջոցների ու ծրագրերի մասին, ապա 2024 թվականի վարկերը կազմում են 21 միլիարդ դրամ, որից 153 միլիոնն ընթացիկ ծախսերի համար են նախատեսված, 26 միլիոնը՝ կապիտալ ծախսերի: Հիմնական մասն իրականացվում է ՏԿԵՆ միջոցով, սրանք ոռոգման համակարգի առողջացմանը, կոշտ թափոնների կառավարմանը, ճանապարհային ցանցի բարելավմանն ու այլ ուղղությունների միտված ծրագրեր են: ՊԵԿ կողմից իրականացվող ծրագիր եւս ունենք, այն վերաբերում է ՎԶԵԲ աջակցությամբ իրականացվող ,Մեղրիի սահմանային անցակետի ծրագիր վարկային ծրագրինե, վարկն ընդհանուր առմամբ կազմում է 2 միլիարդ 290 միլիոն դրամ: Բոլոր վարկային ծրագրերն ունեն նախապատրաստական փուլ, որոնք իրականացվում են որոշակի գրանտային ծրագրերով եւ ունեն որոշակի գրանտային համաֆինանսավորման էլեմենտներ: Ընդհանուր դրամաշնորհային գումարը կազմում է 9 միլիարդ 780 միլիոն դրամե,- հայտնել է Ֆինանսների նախարարը: Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Մերի Գալստյանը նախարարից հետաքրքրվել է՝ ո՞ր փուլում է գտնվում Երեւան քաղաքի կոշտ թափոնների մասին ծրագրի կատարումը: ,Այդ համաձայնագիրը վաղուց է կնքվել, ինչո՞ւ են իրագործման հետ կապված խնդիրներ առաջանումե,- հարցրել է խորհրդարանականը: Հարցին ի պատասխան՝ Վահե Հովհաննիսյանը հայտնել է, որ համաձայնագիրը կնքվել է 2015 թվականին ու իրագործման հետ կապված ի սկզբանե խնդիրներ են եղել: ,Սա շատ ցավոտ ծրագիր է: Համաձայնագիրը կնքվել է վաղուց, բայց ունի 0 կատարողական: Այժմ տեղի է ունեցել ծրագրի բաղադրիչների թարմացում: Պատասխանատուներից երաշխիքներ ենք ստացել, որ այն կիրականացվի 2024 թվականին: Առաջիկա օրերին այդ հարցով նամակով կդիմենք ՎԶԵԲ-ինե,- նշել է նախարարը: Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Սոնա Ղազարյանն էլ հետաքրքրվել է՝ պետական բյուջեով ի՞նչ միջոցներ են հատկացված ,Խաղաղության խաչմերուկե նախագծի իրականացման համար: ,Կան հարցեր, որոնք բյուջեում արտացոլելն այդքան էլ ճիշտ չէ, եթե պատշաճ պատրաստվածության մակարդակի չենք հասել: Երբ ,Խաղաղության խաչմերուկիե մասով կոնկրետ համաձայնություններ լինեն, այն կարտացոլվի մեր բյուջեումե,- հարցին ի պատասխան ասել է նախարարը: Հաջորդիվ զեկույցով հանդես է եկել ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը: Մինչ բյուջետային ծախսերին անդրադառնալը փոխնախարարը նշել է ԵՄ հետ գործընկերության հիմնական ուղղությունների վերաբերյալ առաջխաղացումները, դրանք են՝ քաղաքական երկխոսության ակտիվացումը, ԼՂ դեմ սանձազերծված ագրեսիայի հետեւանքով ստեղծված մարդասիրական ճգնաժամի հասցեագրումը, ԵՄ-ի եւ ԵՄ կառույցների հետ ոլորտային համագործակցությունն ու դրա խորացումը, իրավական փաստաթղթերով ստեղծված հանձնառությունների ամբողջական իրականացումը: ,2024 թվականի ընթացքում նախատեսվում են ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրով ստեղծված կանոնադրական մարմինների նիստեր: Դա ՀՀ-ԵՄ բարձրագույն կանոնադրակական մարմնի նիստն է: Այն կանցկացվի Բրյուսելում, հունվար կամ փետրվար ամսիներին, դրան կհաջորդի գործընկերության կոմիտեի նիստը, որը կանցկացվի Երեւանում՝ տարվա առաջին կիսամյակում: 2024 թվականին տեղի կունենան նաեւ ՀՀ-ԵՄ խորհրդարանական գործընկերության կոմիտեի հերթական նիստը եւ Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի մշտական հանձնաժողովների եւ բյուրոյի նիստեր: Արեւելյան գործընկերության շրջանակում էլ նախատեսվում են մի շարք միջոցառումներ ավագ պաշտոնյաների, համապատասխան պլատֆորմների եւ նախարարական հանձնաժողվի նիստեր, չի բացառվում նաեւ գագաթնաժողովի անցկացումե,- հայտնել է նախարարի տեղակալն ու անդրադարձել նաեւ քաղաքական եւ անվտանգության ոլորտին՝ նշելով, որ այդ առումով առաջընթաց է արձանագրվել. ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության իմունիտետների եւ արտոնությունների հարցով պայմանագիր կստորագրվի: Այս համատեքստում փոխնախարարը նշել է, որ ՀՀ բարեփոխումների ենթատեքստում ԵՄ-ն շարունակում է մնալ մեր երկրի հիմնական գործընկերը: ԵՄ հետ համագործակցության համատեքստում հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը նախարարի տեղակալից հետաքրքրվել է՝ կա՞ն արդյոք քաղաքական ինտեգրման օրակարգեր, որոնց նաեւ պետք է նախորդեն համապատասխան ֆինանսական աջակցության ծրագրեր: Հարցին ի պատասխան՝ Պարույր Հովհաննիսյանը տեղեկացրել է, որ վարչապետը ԵԽ նիստում ունեցած իր ելույթում մասամբ պատասխանել է հարցին: ,ՀՀ մոտեցումը միշտ եղել է այն, որ ՀՀ-ն կշարժվի դեպի ԵՄ այնքան, որքան ԵՄ-ն պատրաստ է լրացուցիչ հնարավորություններ տրամադրել մեր երկրին: Քաղաքական առումով համագործակցությունը խորացել է: ԵՄ դիտորդների առաքելության ընդլայնումն ու մանդատի ուժեղացումը նույնպես մեր օրակարգում են: Կառույցի ու անդամ երկրների կողմից կան դրական արձագանքներ: Աննախադեպ է նաեւ բարձրաստիճան այցերի քանակը, այլ այցելություններ եւս նախատեսվում են: Քաղաքական առումով մեր համագործակցությունը զգալի տեմպերով ավելանում էե,- ասել է Պարույր Հովհաննիսյանը: ,Տեղեկություն կա՞՝ մինչեւ տարեվերջ հնարավո՞ր է՝ Նիկոլ Փաշինյան-Շառլ Միշել-Իլհամ Ալիեւ հանդիպում տեղի ունենաե,- հարցրել է Սոնա Ղազարյանը: ,Թե՛ ԵՄ-ն, թե՛ այլ ուղղություններ շարունակում են աշխատել, որ Հայաստանն ու Ադրբեջանը վերադառնան բանակցային փուլին: Տարբեր կազմակերպություններից՝ տարածաշրջանային եւ ոչ տարածաշրջանային երկրներից կոչեր են հնչում՝ գործընթացները տեղափոխել բանակցային փուլ ու ավարտել այնե,- հայտնել է փոխնախարարն ու հավելել, որ այս համատեքստում ակնկալվում է Գերմանիայի արտգործնախարարի երկկողմ այցը: Խորհրրդարանական Արմեն Գեւորգյանն էլ հայտնել է, որ ԵՄ-ն Ադրբեջանի հետ խորացնում է համագործակցությունը, քանի որ այդ երկրից հստակ շահեր ունի եւ այդ պատճառով վերը նշված երկրում բազում ներդրումներ է կատարում: Պատգամավորը Պարույր Հովհաննիսյանից հետաքրքրվել է՝ ՀՀ հետ ԵՄ խորացող համագործակցությունը Հայաստանից որեւէ ակնկալիք ձեւավորո՞ւմ է: Արմեն Գեւորգյանի հարցին ի պատասխան՝ փոխնախարարը հայտնել է, որ էներգետիկ ոլորտը, ժողովրդավարությունը, կայունության գոտի ստեղծելը եւ այլ հարցերը եւս ԵՄ համար շատ զգայուն են ու կարեւոր: Ուստի, այո՛, ՀՀ-ից եւս ակնկալիքներ կան: ՀՀ եւ ԵՄ առեւտրաշրջանառության թեման ներկայացրել է Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը: Ըստ նախարարի՝ 2023 թվականի 9 ամիսներին այն կազմել է 2 միլիարդ 116 միլիոն դոլար, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է մոտ 40 տոկոսով: ,ԵՄ-ն, ՌԴ-ից հետո մեր երկրորդ ամենախոշոր առեւտրային գործընկերն է: ԵՄ գլխավոր տնտեսական երկրների հետ առեւտրաշրջանառությունը եւս աճել էե,- ասել է Էկոնոմիկայի նախարարը ու հավելել, որ 2023 թվականին անցկացվել են ԵՄ գործընկերների հետ բազում հանդիպումներ: Նախարարը հատկապես առանձնացրել է Ֆրանսիայում ու Գերմանիայում տեղի ունեցած բիզնես ֆորումները: Գերատեսչության ղեկավարը հայտնել է, որ ՀՀ-ն խորացնում է տնտեսական հարաբերությունները նաեւ Չինաստանի, ԱՄՆ-ի հետ: Նպատակն է մեր երկրի արտաքին տնտեսական կապերն ավելի բազմազան ու դիվերսիֆիկացված դարձնելը: Պատգամավորները հարցեր են ուղղել նախարարին, որոնք վերաբերել են Ասոցացման համաձայնագրին, առեւտրաշրջանառությանը եւ այլ թեմաների:

20.11.2023
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՏԵՂԱԿԱԼ ՌՈՒԲԵՆ ՌՈՒԲԻՆՅԱՆԸ և ԵՎՐՈՊԱԿԱՆ ԻՆՏԵԳՐՄԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՄՇՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ ԱՐՄԱՆ ԵՂՈՅԱՆԸ ԸՆԴՈՒՆԵԼ ԵՆ ՎՐԱՍՏԱՆԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԻՆՏԵԳՐՄԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ ՄԱԿԱ ԲՈՃՈՐԻՇՎԻԼԻԻՆ

06.11.2023
ԵՎՐՈՊԱԿԱՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՉԵՆ ԿԱՐՈՂ ԱՆՏԵՍԵԼ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ, ՈՐԸ ՎԱՂ ԹԵ ՈՒՇ ԿԱԶԴԻ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ԵՒ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՎՐԱ. ՍՈՆԱ ՂԱԶԱՐՅԱՆ

13.10.2023
ԲԱՆԱՁԵՒԵՐՆ ՈՒ ԿՈՇՏ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՇԱՏ ԿԱՐԵՒՈՐ ԵՆ, ՍԱԿԱՅՆ ԺԱՄԱՆԱԿՆ Է, ՈՐ ԵՄ-Ն ՀՍՏԱԿ ՔԱՅԼԵՐ ՁԵՌՆԱՐԿԻ. ԵԽ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ

26.09.2023
ԱՐՄԱՆ ԵՂՈՅԱՆԸ ԿԱՐԵՒՈՐԵԼ Է ԵՄ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ

20.06.2023
ԵՎՐՈՊԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՅՑԵԼԵԼ ԵՆ ԾԻԾԵՌՆԱԿԱԲԵՐԴԻ ՀՈՒՇԱՀԱՄԱԼԻՐ

05.04.2023
ԱՐՄԱՆ ԵՂՈՅԱՆԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ԽՈՐՎԱԹ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ

16.03.2023
ԵՎՐՈՊԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱՐԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԶԵԿՈՒՅՑԸ

10.03.2023
ԲՐՅՈՒՍԵԼՈՒՄ ԿԱՅԱՑԱԾ ՀԱՅԱՍՏԱՆ-ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԵՐՐՈՐԴ ՆԻՍՏԻ ԱՎԱՐՏԻՆ ԿՈՄԻՏԵՆ ԸՆԴՈՒՆԵՑ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

09.03.2023
ՄԱՐՏԻ 9-ԻՆ ԲՐՅՈՒՍԵԼՈՒՄ ԿԱՅԱՑԱՎ ՀԱՅԱՍՏԱՆ-ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԵՐՐՈՐԴ ՆԻՍՏԸ։ ՆԻՍՏԸ ՎԱՐՈՒՄ ԷԻՆ ԿՈՄԻՏԵԻ ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀՆԵՐ ԱՐՄԱՆ ԵՂՈՅԱՆԸ և ՄԱՐԻՆԱ ԿԱԼՅՈՒՐԱՆԴԸ

23.02.2023
ԵՎՐՈՊԱԿԱՆ ԻՆՏԵԳՐՄԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՄՇՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԴԵՐԸ ՕՐԸՍՏՕՐԵ ՄԵԾԱՆՈՒՄ Է. ՀԱՆՁՆԱԺՈՂՎԻ ԱՆԴԱՄՆԵՐԸ ՀԱՆԴԻՊԵԼ ԵՆ ԵՎՐԱԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻՆ

10.02.2023
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԵՄ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐԸ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ Է ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԻ, ԱԿՆԿԱԼԻՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am