National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
Նամակ հանձնաժողովին
Ձեր անունը` Ձեր էլ. փոստի հասցեն` Ձեր հաղորդագրությունը`

CAPTCHA Image


 
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողով
Գործունեության ոլորտները`
սահմանադրաիրավական հարցեր, հանրաքվե, կուսակցություններ, ընտրական համակարգ, Ազգային ժողովի կանոնակարգ, Սահմանադրական դատարան, արդարադատություն, դատարանակազմություն, դատախազություն, քննչական մարմիններ, դատական ակտերի հարկադիր կատարում, քրեակատարողական ծառայություն, համաներում, հանրային ծառայություն, նոտարիատ, վարչարարություն եւ այդ ոլորտները կարգավորող օրենքներ, Սահմանադրության փոփոխություններ, դատավարական օրենսգրքեր, ինչպես նաեւ քաղաքացիական, քրեական օրենսգրքեր, վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգիրք
Էլ. փոստ legcom@parliament.am
Հեռ. (374-11) 513 349




Քաղվածք թիվ 8 արտահերթ նիստի արձանագրությունից
04.12.2023
Ժամը 10:00
314 սենյակ
1.
Ազգային ժողովի կանոնակարգ սահմանադրական օրենքի 78-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի և 5-րդ մասի համաձայն՝ բացասական եզրակացություն ներկայացնել Ազգային ժողովի ութերորդ գումարման վեցերորդ նստաշրջանի օրակարգի նախագծում ընդգրկվող հետևյալ նախագծի վերաբերյալ.
1) Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին
Ք-679-13.10.2023-ՊԻ-011/0
Հեղինակ` Քաղաքացիական նախաձեռնություն
Հիմնական զեկուցող`Քաղաքացիական նախաձեռնության լիազոր ներկայացուցիչ Արամ Պետրոսյան
Հարակից զեկուցող(ներ)`Պատգամավոր Վլադիմիր Վարդանյան
Հրավիրվածներ`Կառավարության ներկայացուցիչ՝ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ Արա Մկրտչյան
Բացասական եզրակացության պատճառներն են (համառոտ).
Հանձնաժողովը գտնում է, որ 420.1 հոդվածով առաջարկվող լրացումը խնդրահարույց է իրավական որոշակիության տեսանկյունից, քանի որ միանշանակ չէ հանցագործության կատարման օբյեկտիվ կողմը, միաժամանակ լրացվող հոդվածը չի համապատասխանում ՀՀ քրեական օրենսգրքի 42-րդ գլխի տրամաբանությանը:  Հոդված 420.2 լրացման դեպքում Հանձնաժողովը գտնում է, որ հնարավոր արարքի կատարման համար արդեն իսկ նախատեսված է քրեական պատասխանատվություն ՀՀ քրեական օրենսգրքի 136-րդ հոդվածում: Ուստի Հանձնաժողովը նպատակահարմար չի գտնում նախագծի ընդունումը:
2.
«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 100-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերիի համաձայն հետևյալ նախագծի քննարկումը հետաձգվում է մինչև երկամսյա ժամկետով.
1) «Հայաքվե» քաղաքացիական օրենսդրական նախաձեռնության առաջադրած օրակարգային հարցի մասին
Խ-704-13.11.2023-ՊԻ-013/0
Հեղինակ` «Հայաստան» խմբակցություն
Հիմնական զեկուցող`Պատգամավոր Արծվիկ Մինասյան
Հարակից զեկուցող(ներ)`Պատգամավոր Վլադիմիր Վարդանյան
3.
Դրական եզրակացություն ներկայացնել Ազգային ժողովի ութերորդ գումարման վեցերորդ նստաշրջանի օրակարգի նախագծում ընդգրկվող հետևյալ նախագծի վերաբերյալ.
1) ա) Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին
Կ-715-20.11.2023-ՊԻ-011/2ամբ.
Հեղինակ` ՀՀ կառավարություն
բ) Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին
Կ-7151-20.11.2023-ՊԻ-011/2ամբ.
Հեղինակ` ՀՀ կառավարություն
գ) Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին
Կ-7152-20.11.2023-ՊԻ-011/2ամբ.
Հեղինակ` ՀՀ կառավարություն
Հիմնական զեկուցող`ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արա Մկրտչյան
Հարակից զեկուցող(ներ)`Պատգամավոր Արփինե Դավոյան
4.
Առաջարկել Ազգային ժողովի խորհրդին սույն արձանագրության քաղվածքի 3-րդ կետում նշված նախագիծն ընդգրկել Ազգային ժողովի առաջիկա հերթական նիստերի օրակարգի նախագծում:
5.
Ազգային ժողովի կանոնակարգ սահմանադրական օրենքի 71-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն հանձնաժողովի անդամների առնվազն մեկ քառորդը (պատգամավորներ՝ Արծվիկ Մինասյանը, Մհեր Սահակյանը, Գեղամ Նազարյանը) սույն արձանագրության քաղվածքի 1-ին կետում նշված եզրակացության վերաբերյալ ունի հատուկ կարծիք.


ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀՎԼԱԴԻՄԻՐ ՎԱՐԴԱՆՅԱՆ

22.12.2023
Քաղվածք թիվ 10 արտահերթ նիստի արձանագրությունից

19.12.2023
Քաղվածք թիվ 9 արտահերթ նիստի արձանագրությունից

23.11.2023
Քաղվածք թիվ 7 նիստի արձանագրությունից

21.11.2023
Քաղվածք թիվ 6 արտահերթ նիստի արձանագրությունից

07.11.2023
Քաղվածք թիվ 5 նիստի արձանագրությունից

23.10.2023
Քաղվածք թիվ 4 արտահերթ նիստի արձանագրությունից

20.10.2023
Քաղվածք թիվ 3 նիստի արձանագրությունից

28.09.2023
Քաղվածք թիվ 2 նիստի արձանագրությունից

04.09.2023
Քաղվածք թիվ 1 նիստի արձանագրությունից

13.07.2023
Քաղվածք թիվ 18 արտահերթ նիստի արձանագրությունից

11.07.2023
Քաղվածք թիվ 17 արտահերթ նիստի արձանագրությունից

11.07.2023
Քաղվածք թիվ 16 արտահերթ նիստի արձանագրությունից

26.06.2023
Քաղվածք թիվ 14 արտահերթ նիստի արձանագրությունից

26.06.2023
Քաղվածք թիվ 15 արտահերթ նիստի արձանագրությունից

06.06.2023
Քաղվածք թիվ 13 նիստի արձանագրությունից

25.05.2023
Քաղվածք թիվ 12 արտահերթ նիստի արձանագրությունից

19.05.2023
Քաղվածք թիվ 11 նիստի արձանագրությունից

15.05.2023
Քաղվածք թիվ 10 նիստի արձանագրությունից

02.05.2023
Քաղվածք թիվ 9 արտահերթ նիստի արձանագրությունից

21.04.2023
Քաղվածք թիվ 8 նիստի արձանագրությունից

05.04.2023
Քաղվածք թիվ 7 նիստի արձանագրությունից

20.03.2023
Քաղվածք թիվ 6 նիստի արձանագրությունից

13.03.2023
Քաղվածք թիվ 5 նիստի արձանագրությունից

27.02.2023
Քաղվածք թիվ 4 նիստի արձանագրությունից

21.02.2023
Քաղվածք թիվ 3 նիստի արձանագրությունից

02.02.2023
Քաղվածք թիվ 2 նիստի արձանագրությունից

11.01.2023
Քաղվածք թիվ 1 նիստի արձանագրությունից



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am