Գործունեության ոլորտները`
առողջապահություն, մայրություն, մանկություն, դեղերի արտադրություն, ներմուծում եւ անվտանգություն, սանիտարահամաճարակային անվտանգություն եւ այդ ոլորտները կարգավորող օրենքներ
Առաջնորդվելով <<Ազգային ժողովի կանոնակարգ>> Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 12-րդ հոդվածի 4-րդ մասով՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովը ՈՐՈՇԵՑ․ Հաստատել <<Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի աշխատակարգը>>՝ համաձայն հավելվածի:
2.
Հանձնաժողովը որոշեց․ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ ընտրել պատգամավոր ԼՈՒՍԻՆԵ ԽԱՉԻԿԻ ԲԱԴԱԼՅԱՆԻՆ: