National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Архив
Письмо Комиссии
Ваше имя: Ваша эл. почта: Сообщение:

CAPTCHA Image


 
Постоянная комиссия по вопросам территориального управления, местного самоуправления, сельского хозяйства и охраны природы
Сферы деятельности:
территориальное управление, административно-территориальное деление, местное самоуправление, территориальное развитие, муниципальная служба, местные налоги, пошлины и сборы, сельское хозяйство, охрана и стабильное развитие окружающей среды и законы, регулирующие эту сферу
Эл. почта tkgb@parliament.am
Tел. (374-11) 513 656




6
19.05.2021
12:00
114
1.
Հանձնաժողովը որոշեց. դրական եզրակացություն ներկայացնել Ազգային ժողովի յոթերորդ գումարման վեցերորդ նստաշրջանի օրակարգի նախագծում ընդգրկվող հետևյալ նախագծերին և առաջարկել Ազգային ժողովի խորհրդին հետևյալ նախագծերը ընդգրկել Ազգային ժողովի առաջիկա՝ 2021 թվականի մայիսի 25-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծում:
1) Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին
-932-12.04.2021-ՏՏԳԲ-011/0
`


`ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Տիգրան Սիմոնյան
`Հանձնաժողովի անդամ Մերի Գալստյան
2.
Դրական եզրակացություն ներկայացնել հետևյալ նախագծերի վերաբերյալ.
1) ա) «Հուղարկավորությունների կազմակերպման եւ գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին
-870-19.02.2021,12.04.2021-ՏՏԳԲ-011/
` Նիկոլայ Բաղդասարյան, Սերգեյ Մովսիսյան, Վիկտոր Ենգիբարյան, Հովհաննես Հովհաննիսյան


բ) Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին
-8701-19.02.2021,12.04.2021-ՏՏԳԲ-011/
` Նիկոլայ Բաղդասարյան, Սերգեյ Մովսիսյան, Վիկտոր Ենգիբարյան, Հովհաննես Հովհաննիսյան


`Պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյան
`ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյան
Հանձնաժողովի անդամ Նարեկ Գրիգորյան
2) «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին
-879-25.02.2021-ՏՏԳԲ-011/
`


`ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյան
`Հանձնաժողովի անդամ Մաթևոս Ասատրյան
3) Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին
-883-01.03.2021-ՏՏԳԲ-011/
`


`ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Տիգրան Սիմոնյան
`Հանձնաժողովի անդամ Մերի Գալստյան
3.
<<Ազգային ժողովի կանոնակարգ>> ՀՀ սահմանադրական օրենքի 78-րդ հոդվածի 4-րդ մասի 5-րդ կետի համաձայն՝ հարցի քվեարկությունը հետաձգվել է:
1) Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին
-925-07.04.2021-ՏՏԳԲ-011/0
` Լիլիթ Ստեփանյան, Հերիքնազ Տիգրանյան, Սերգեյ Բագրատյան, Նիկոլայ Բաղդասարյան


`Պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյան
`ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյան
Հանձնաժողովի նախագահ Վահե Ղալումյան
4.
<<Ազգային ժողովի կանոնակարգ>> ՀՀ սահմանադրական օրենքի 78-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ բացասական եզրակացություն ներկայացնել Ազգային ժողովի յոթերորդ գումարման վեցերորդ նստաշրջանի օրակարգի նախագծում ընդգրկվող հետևյալ նախագծի վերաբերյալ.
1) ա) «Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասին» օրենքում լրացում կատարելու մասին
-902-22.03.2021-ՏՏԳԲ-011/0
` Թագուհի Թովմասյան, Սոֆիա Հովսեփյան, Աննա Գրիգորյան


բ) «Գնումների մասին» օրենքում լրացում կատարելու մասին
-9021-22.03.2021-ՏՏԳԲ-011/0
` Թագուհի Թովմասյան, Սոֆիա Հովսեփյան, Աննա Գրիգորյան


`Պատգամավոր Սոֆիա Հովսեփյան
`ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյան
Հանձնաժողովի նախագահ Վահե Ղալումյան
Բացասական եզրակացության պատճառներն են (համառոտ).
<<Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասին>> օրենքում լրացում կատարելու մասին և <<Գնումների մասին>> օրենքում լրացում կատարելու մասին օրենքերի նախագծերի հիմքում դրված է, որ ՀՀ սահմանամերձ համայնքների վարչական տարածքում գտնվող գյուղատնտեսական նշանակության հողերում աճեցված բուսաբուծական արտադրանքն ենթակա է երաշխավորված գնման պետության կողմից՝ ՀՀ կառավարության կողմից սահմանված կարգով՝ երաշխավորված գնման պայմանագրի հիման վրա:
Ըստ հիմնական զեկուցողի՝ Սոֆիա Հովսեփյանի, նախագիծը նպատակ է հետապնդում Հայաստանի սահմանամերձ համայնքների բնակիչներին ընձեռել սոցիալական աջակցության նոր երաշխավորված հնարավորություններ և թեթևացնել գյուղատնտեսությամբ զբաղվող մեր հայրենակիցների սոցիալական խնդիրները, բարելավել սահմանամերձ համայնքների տնտեսական և ֆինանսական պայմանները, խթանել տեղի բնակիչների զբաղվածությունը, նպաստել գյուղատնտեսական շրջանառությունից դուրս մնացած և չմշակվող վարելահողերի և մյուս հողատեսքերի՝ արտադրության մեջ ներգրավմանը:
Հանձնաժողովի կողմից ծավալված առավել քան 60 րոպեանոց քննարկման արդյունքում դուրս բերվեցին բազմաթիվ հարցեր՝ մասնավորապես․
1․ Եթե վերոնշյալ երաշխավորված գնումներն իրականացվեն, ապա դա հակասում է տնտեսվարողների միջև հավասարության սկզբունքին և չի նպաստում գործարար միջավայրի բարելավմանը։ Պետությունը պետք է իրականացնի բալանսավորված տնտեսական քաղաքականություն, այլ ոչ թե մի տնտեսվարողի տալ արտոնություններ, իսկ մյուսին զրկել այդ արտոնություններից։
2․ Հարցերի մեկ այլ փունջ է, թե պետական կառավարման, որ գերատեսչության կողմից է իրագործվելու այդ գործընթացը, ինչ գնային չափանիշներով, ինչ իրավական մեխանիզմներ են գործելու, ինչպես է իրագործվելու այդ արտադրանքը պետության կողմից։ Պետության կողմից երաշխավորված գնումը կարող է տեղի տալ արտադրանքի գեներացման և ավելցուկի իրացմանը։
3․ Երաշխավորված գնումները կարող են տեղի ունենալ բարձր գներով, ինչը ձեռնտու չէ, քանի որ այդտեղ մեծ են կոռուպցիոն ռիսկերը, դեռևս ներդրված չէ բերքի հայտարարագրման համակարգը, ինչը կարող է անբարենպաստ վիճակում դնել մյուս տնտեսվարողներին։
Կառավարությունն օրենքի նախագծին տվել է բացասական եզրակացություն, բերելով մի շարք հիմնավորումներ, որոնք չեն բխում պետության շահերից, կարող են չնպաստել պետության կողմից իրականացվող տնտեսական քաղաքականության բարելավմանը։
Ինչպես նաև նշվեց, որ պետության կողմից սահմանամերձ համայնքներում տնտեսվարողների համար իրականացվում են սուբսիդավորման ծրագրեր, և այդ տնտեսվարողներն արդեն իսկ ազատված են հարկերից։
Քննարկման արդյունքում հանձնաժողովը տվեց բացասական եզրակացություն։
5.
Առաջարկել Ազգային ժողովին՝ Կ-932-12.04.2021-ՏՏԳԲ-011/0 Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին նախագծի երկրորդ ընթերցմամբ քննարկումն անցկացնել առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո՝ 24 ժամվա ընթացքում: Նախագծերի վերաբերյալ գրավոր առաջարկները և գլխադասային հանձնաժողովի եզրակացությունը ներկայացնելու համար սահմանել երեքական ժամ:
6.
Ընդունել ի գիտություն, <<Ազգային ժողովի կանոնակարգ>> ՀՀ սահմանադրական օրենքի 78-րդ հոդվածի 4-րդ մասի 4-րդ կետի և 8-րդ մասի համաձայն՝ սույն արձանագրության քաղվածքի 1-ին կետի 3-րդ, ինչպես նաև 2-րդ կետի 1-ին, 2-րդ և 3-րդ ենթակետերում նշված նախագծերի լրամշակված տարբերակը Ազգային ժողով կներկայացվի մինչև 21.05.2021թ-ի ժամը 17։00:


ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀՎ․ Ղալումյան

01.07.2021
8

08.06.2021
7

28.04.2021
5

09.04.2021
4

18.03.2021
3

03.02.2021
2

13.01.2021
1



Председатель НС  |  Депутаты|  Совет НС  |  Комиссии  |  Фракции  |  Аппарат
Законодательство  |   Новости  |  Внешние связи   |  Связь с избирателями  |  Ссылки  |  RSS
|   azdararir.am