National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Архив
Письмо Комиссии
Ваше имя: Ваша эл. почта: Сообщение:

CAPTCHA Image


 
Постоянная комиссия по вопросам территориального управления, местного самоуправления, сельского хозяйства и охраны природы
Сферы деятельности:
территориальное управление, административно-территориальное деление, местное самоуправление, территориальное развитие, муниципальная служба, местные налоги, пошлины и сборы, сельское хозяйство, охрана и стабильное развитие окружающей среды и законы, регулирующие эту сферу
Эл. почта tkgb@parliament.am
Tел. (374-11) 513 656




3
14.10.2019
16:00
114
1.
Դրական եզրակացություն ներկայացնել Ազգային ժողովի յոթերորդ գումարման երրորդ նստաշրջանի օրակարգի նախագծում ընդգրկվող հետևյալ օրենքի նախագծի լրամշակված տարբերակին (լրամշակված տարբերակը Ազգային ժողով կներկայացվի մինչև 18.10.2019թ) և առաջարկել Ազգային ժողովի խորհրդին հետևյալ նախագիծը ընդգրկել Ազգային ժողովի առաջիկա՝ 2019 թվականի հոկտեմբերի 22-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծում:
1) «Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» օրենքում լրացում կատարելու մասին
-268-04.09.2019-ՏՏԳԲ-011/0
` Վարազդատ Կարապետյան


`Պատգամավոր Վարազդատ Կարապետյան
`ՀՀ ՏԿԵՆ ջրային կոմիտեի նախագահ Վարդան Մելքոնյան
Հանձնաժողովի անդամ Մերի Գալստյան
2.
,Ազգային ժողովի կանոնակարգե ՀՀ սահմանադրական օրենքի 71-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն հետևյալ նախագծերի քննարկումը հետաձգվում է մինչև երկամսյա ժամկետով.
1) «Ջրօգտագործողների ընկերությունների եւ ջրօգտագործողների ընկերությունների միությունների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին
-263-30.08.2019-ՏՏԳԲ-011/0
` Միքայել Մելքումյան


` Պատգամավոր Միքայել Մելքումյան
2) «Ջրօգտագործողների ընկերությունների եւ ջրօգտագործողների ընկերությունների միությունների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին
-209-24.06.2019,03.09.2019-ՏՏԳԲ-011/
` Միքայել Մելքումյան


` Պատգամավոր Միքայել Մելքումյան
`ՀՀ ՏԿԵՆ ջրային կոմիտեի նախագահ Վարդան Մելքոնյան
Հանձնաժողովի անդամ Տաթևիկ Գասպարյան
3.
,Ազգային ժողովի կանոնակարգե ՀՀ սահմանադրական օրենքի 78-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ բացասական եզրակացություն ներկայացնել Ազգային ժողովի յոթերորդ գումարման երկրորդ նստաշրջանի օրակարգի նախագծում ընդգրկվող հետևյալ նախագծի վերաբերյալ.
1) «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին
-157-24.05.2019-ՏՏԳԲ-011/0
Автор` "Просвещенная Армения" Фракция


`Պատգամավոր Անի Սամսոնյան
` ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյան
Հանձնաժողովի անդամ Վահե Ղալումյան
Բացասական եզրակացության պատճառներն են (համառոտ).
02.09.2019թ. N1 նիստում առաջին ընթերցմամբ քննարկվել է <<Լուսավոր Հայաստան>> խմբակցության հեղինակած <<Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասինե օրենքի նախագիծը, որը ներկայացնում էր ԱԺ պատգամավոր Անի Սամսոնյանը: Նախագծի վերաբերյալ գործադիրը ներկայացրել էր բացասական եզրակացություն, քննարկումների ընթացքում հանձնաժողովի կողմից նույնպես բարձրացվեցին մի շարք կարևոր հարցեր, որոնց լուծումները գտնելու համար հեղինակի համաձայնությամբ որոշվեց նախագիծը հետաձգել լրամշակելու նպատակով:
Հեղինակի կողմից հանձնաժողովին ուղղված գրության հիման վրա նախագիծը 14.10.2019թ ընդգրկվեց հանձնաժողովի N3 նիստի օրակարգում: Անի Սամսոնյանը նշեց, որ կայացել է իրենց հանդիպումը գործադիր մարմնի ներկայացուցիչների հետ, բայց կոնկրետ համաձայնություն ձեռք չի բերվել: Հարցը նորից կետ առ կետ ներկայացվեց հանձնաժողովին թե հեղինակի կողմից, թե գործադիր մարմնի ներկայացուցչի կողմից: Հանձնաժողովը առաջարկեց տիկին Սամսոնյանին լրամշակել թիրախային մի քանի հարցեր՝ մասնավորապես ավագանու խմբակցությանը տալ իրավունք տեղական հանրաքվե կազմակերպելու հարցում և այն հարցը, որ քաղաքապետն ու քաղաքապետարանի ղեկավար կազմը պարտավոր են ընդունել ավագանու անդամին՝ վերջինիս պահանջով՝ եռօրյա ժամկետում, քանի որ արդեն իսկ գործող օրենքով Երևանի ավագանու մեկ երրորդին իրավունք վերապահված է կազմակերպել տեղական հանրաքվե, ինչպես նաև հանձնաժողովի կողմից անընդունելի համարվեց քաղաքապետի և ավագանու անդամի հարաբերությունները օրենքով կարգավորելու հարցը:
Տիկին Սամսոնյանը հրաժարվեց նախագծում վերոհիշյալ հարցերի շուրջ որևէ լրամշակում կատարելուց ինչի արդյունքում հանձնաժողովը տվեց բացասական եզրակացություն:
4.
Հանձնաժողովը որոշեց ս/թ հոկտեմբերի 15-ին Տավուշի մարզի մարզպետարանի շենքում անցկացնել ,Համայնքների միավորումե թեմայով հանձնաժողովի աշխատանքային քննարկում:
5.
Հանձնաժողովը որոշեց ս/թ հոկտեմբերի 17-ին, ժամը 15:00-ին, ԱԺ 1-ին մասնաշենքի 334 դահլիճում ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի հետ համատեղ նիստ գումարել, որի ընթացքում նախատեսվում է քննարկել Հայաստանի Հանրապետության Հաշվեքննիչ պալատի ընթացիկ եզրակացությունները.


ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀՎ.Կարապետյան

13.12.2019
8

10.12.2019
7

29.11.2019
6

27.11.2019
5

08.11.2019
4

23.09.2019
2

02.09.2019
1

10.07.2019
9

27.06.2019
7

11.06.2019
6

21.05.2019
5

30.04.2019
4

12.04.2019
3

20.03.2019
2

11.02.2019
1



Председатель НС  |  Депутаты|  Совет НС  |  Комиссии  |  Фракции  |  Аппарат
Законодательство  |   Новости  |  Внешние связи   |  Связь с избирателями  |  Ссылки  |  RSS
|   azdararir.am