Spheres of activities:
constitutional and legal issues, parties, electoral system, the Rules of Procedure of the National Assembly, referendum, Constitutional court, justice, judicial system, prosecutor's office, investigative bodies, enforcement of judicial acts, the penitentiary service, amnesty, public service and laws governing those areas, Constitutional amendments, codes regarding civil, criminal, administrative offenses and legal proceedings
Դրական եզրակացություն ներկայացնել Ազգային ժողովի յոթերորդ գումարման վեցերորդ նստաշրջանի օրակարգի նախագծում ընդգրկվող հետևյալ նախագծերի վերաբերյալ.
1)
ա) «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եւ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին
Կառավարության ներկայացուցիչ
ՀՀ վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի ղեկավարի պարտականությունները կատարող Վաչե Քալաշյան
Պ-827-29.12.2020,09.04.2021-ՊԻ-011/1 նախագիծը համալրվել է <Պետական սահմանի մասին օրենքում լրացումներ կատարելու մասին> օրենքի նախագծով։
3.
Առաջարկել Ազգային ժողովի խորհրդին սույն արձանագրության քաղվածքի 1-ին կետում նշված նախագծերն ընդգրկել Ազգային ժողովի առաջիկա հերթական նիստերի օրակարգի նախագծում:
4.
«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 71-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն հետևյալ նախագծերի քննարկումը հետաձգվում է մինչև երկամսյա ժամկետով.
1)
ա) Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին
Կառավարության ներկայացուցիչ
ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Վահե Դանիելյան
5.
«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 78-րդ հոդվածի 4-րդ մասի 5-րդ կետի համաձայն` լրամշակման նպատակով, հետեւյալ նախագծի քվեարկությունը հետաձգվում է մինչեւ երկամսյա ժամկետով.
1)
Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգիրք
ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արմեն Հովհաննիսյան
`
Պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյան
6.
Սույն արձանագրության քաղվածքի 1-ին կետի 1-ին և 3-րդ ենթակետերում, ինչպես նաև 2-րդ կետում նշված նախագծերի լրամշակված տարբերակներն Ազգային ժողով են ներկայացվելու մինչև 24.05.2021թ.:
7.
Առաջարկել Ազգային ժողովին՝ Կ-904-22.03.2021-ՊԻ-011/0
նախագծի երկրորդ ընթերցմամբ քննարկումն անցկացնել առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո՝ 24 ժամվա ընթացքում: Նախագծերի վերաբերյալ գրավոր առաջարկները և գլխադասային հանձնաժողովի եզրակացությունը ներկայացնելու համար սահմանել երեքական ժամ: