National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
Նամակ հանձնաժողովին
Ձեր անունը` Ձեր էլ. փոստի հասցեն` Ձեր հաղորդագրությունը`

CAPTCHA Image


 
Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողով
Գործունեության ոլորտները`
մարդու իրավունքների պաշտպանություն, երեխայի իրավունքներ, կրոն, կանանց եւ տղամարդկանց իրավահավասարություն, ազգային փոքրամասնություններ, փաստաբանություն, նոտարիատ, արհեստակցական միություններ, հասարակական կազմակերպություններ եւ այդ ոլորտները կարգավորող օրենքներ

Էլ. փոստ humanrights@parliament.am
Հեռ. (374-11) 513 230


30.04.2019

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովում հյուրընկալվել է Արցախի մարդու իրավունքների պաշտպանը


ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի անդամներն ապրիլի 30-ին հանդիպել են Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանի հետ:
Հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանի խոսքով՝ քանի դեռ Արցախը ներկայացված չէ միջազգային կառույցներում, ՀՀ խորհրդարանն Արցախի ձայնն է այդ կազմակերպություններում: Նա հավելել է, որ ինքը եւ բազմաթիվ պատգամավորներ Արցախի արտաքին քաղաքական օրակարգի խնդիրները մշտապես բարձրաձայնում են հնարավոր բոլոր միջազգային հարթակներում: Հանձնաժողովի նախագահն ընդգծել է, որ իր գլխավորած հանձնաժողովը պատրաստ է արդյունավետ համագործակցել Արցախի ՄԻՊ-ի հետ:
Արտակ Բեգլարյանը ներկայացրել է արցախցիների իրավունքների պաշտպանության խնդիրները, դրանց վերհանման հարցում կարեւորել ՀՀ Ազգային ժողովի եւ քաղհասարակության դերակատարությունը: Նա համոզմունք է հայտնել, որ ՀՀ ՄԻՊ-ի եւ ԱԺ հանձնաժողովի հետ սերտ համագործակցությունը լրացուցիչ խթան կհանդիսանա խնդիրների վերհանման եւ լուծման հարցում: Այս համատեքստում բանախոսը տեղեկացրել է, որ արդեն իսկ արդյունավետ փոխգործակցություն է ձեւավորվել Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի եւ նրա աշխատակազմի հետ:
Արտակ Բեգլարյանի խոսքով՝ չճանաչվածությամբ եւ Ադրբեջանի հայատյաց ու ապակառուցողական քաղաքականության պատճառով Արցախը միջազգային հանրությունից կտրված է, ինչը բացասաբար է ազդում մարդու իրավունքների պաշտպանության վրա: Այս համատեքստում Արցախի ՄԻ պաշտպանն առանձնացրել է պետական մարմինների եւ քաղաքացիական հասարակության թույլ կարողությունների ու ռեսուրսների սակավության հարցը, որտեղ լրջագույն պատճառ է միջազգային շփումների պակասը: ,Արցախի եւ Հայաստանի տարբեր գերատեսչությունների միջեւ կա սերտ համագործակցակցություն եւ փորձի փոխանակումը տեղի է ունենում այս խողովակովե,-ասել է ՄԻ պաշտպանը՝ ընդգծելով, որ նույնը չի կարելի ասել քաղհասարակության մասով. Հայաստանում գործող քաղաքացիական հասարակության կազմակերպություններն այս առումով ակտիվ չեն:
Արտակ Բեգլարյանի գնահատմամբ՝ այն հանգամանքը, որ Արցախի Հանրապետություն դեռեւս մուտք չեն գործել եվրոպական եւ ՄԱԿ-ի համապատասխան մշտադիտարկման մարմինները, միջազգային իրավապաշտպանան կազմակերպությունները, դա հանգեցնում է մարդու իրավունքների խախտումների, մասնավորապես կրթական, առողջապահական, սոցիալական ոլորտներում:
Արցախի ՄԻ պաշտպանը տեղեկացրել է, որ իրենց կողմից իրականացվում է ուսումնասիրություն՝ արձանագրելու համար մարդու իրավունքների այն խախտումները, որոնք պայմանավորված են Արցախի չճանաչվածությամբ եւ Ադրբեջանի վարքով: Նշվել է, որ ամբողջական փաթեթը՝ կոնկրետ օրինակներով ու խնդիրներով, կտրամադրվի ԱԺ հանձնաժողովին, այն հնարավորություն կտա միջազգային հարթակներում առավել համակարգված ներկայացնել խնդիրները:
Նաիրա Զոհրաբյանն առաջարկել է հանձնաժողովի հետ աշխատանքի օրակարգ ձեւավորել՝ հենվելով ընդունված միջազգային կոնվենցիաների վրա, որոնք վավերացրել է նաեւ Ադրբեջանը:
Հանձնաժողովի նախագահը տեղեկացրել է, որ առաջիկայում դիմելու է ՀՀ ԱԺ նախագահին՝ խնդրելով հրավիրել միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներին՝ հասկանալու համար միջազգային կառույցներում ներկայացվելիք խնդիրների համակարգված օրակարգը:
Հանձնաժողովի անդամներն իրենց ելույթներում եւ հարցադրումներում կարեւորել են միջազգային կառույցներում աշխատանքային ծրագրի կազմումը, Հայաստանի եւ Արցախի քաղհասարակության ներկայացուցիչների համագործակցությունը, խոսել ժողովրդավարության զարգացման ու ամրապնդման հիմքերի մասին: Արտակ Բեգլարյանն իրազեկել է, որ առաջիկայում Արցախի եւ ՀՀ քաղհասարակության կազմակերպությունների ֆորում կազմակերպելու նպատակ կա:

23.12.2019
ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի պատգամավորներն այցելել են Հանրապետական հավաքակայան

16.12.2019
ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում

15.12.2019
Աբովյանի ,Կանանց և անչափահասներիե ՔԿՀ-ում անցկացվեց ,Կյանքը հրաշալի էե միջոցառումը

05.12.2019
Ապաքաղաքացիության կանխմանն ու կրճատմանն ուղղված քաղաքացիության մասին օրենքների ոլորտում հաջող փորձի օրինակները ձեռնարկի շնորհանդեսը՝ խորհրդարանում

31.10.2019
Քննարկվել են ՀՀ զինված ուժերում ոչ մարտական գործողությունների ժամանակ զոհված զինծառայողների ծնողների կողմից բարձրացված իրավունքի խախտման հարցերը

30.10.2019
Նաիրա Զոհրաբյանը ներկա է եղել արդարադատության նախարարության կազմակերպած քննարկմանը

29.10.2019
Քննարկվել են Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության նախագիծն ու դրանից բխող 2020-2022 թվականների գործողությունների ծրագիրը

28.10.2019
Քննարկվել են Հայաստանում կրոնի, խղճի ազատությանը եւ կրոնական կազմակերպություններին առնչվող հարցեր

11.10.2019
Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության եվ դրանից բխող 2020-2022 թթ. գործողությունների ծրագրի վերաբերյալ առաջարկներ.

23.09.2019
Կարեւորվել է Հայաստանում գործուն արհմիությունների մասին օրենք ունենալու հարցը

18.09.2019
ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվել են բանակին եւ պաշտպանական ոլորտին առնչվող հարցեր

10.09.2019
Հանդիպում ՀՀ ոստիկանության ոլորտի բարեփոխումներին ուղղված ,Թայեքսե գործիքի շրջանակներում Եվրոպական միության փորձագետների հետ

20.08.2019
Նաիրա Զոհրաբյանը Կայազորային հոսպիտալում հանդիպել է հոգեկան շեղումներ ստացած զինվորներին

26.07.2019
Այց ,Կոշե քրեակատարողական հիմնարկ

17.07.2019
Այց Ռազմական Ոստիկանություն

15.07.2019
ՄԻ պաշտպանը ներկայացրել է 2020 թ. համար նախատեսված ծրագրերը եւ հնարավոր ծախսերը

12.07.2019
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

11.07.2019
Քննարկվել են դատական եւ ընտրական համակարգերում նախատեսվող բարեփոխումներին առնչվող հարցեր

06.06.2019
Նաիրա Զոհրաբյանը հանդիպել է Հայաստանում Ռուսաստանի դեսպանի հետ

22.05.2019
Քննարկվել են ՀԿ-ների գործունեության կանոնակարգմանը վերաբերող խնդիրներ

16.05.2019
Նաիրա Զոհրաբյանն ընդունել է <<Հյուման Ռայթս Ուոչ>> կազմակերպության ներկայացուցիչներին

02.04.2019
Նաիրա Զոհրաբյանը հանդիպել է խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների ծնողների հետ

12.03.2019
Հանդիպում ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի նախագահի հետ

28.02.2019
Հանդիպում. <<Աբովյանի>> կանանց և անչափահասների քրեակատարողական հիմնարկ

27.02.2019
Նաիրա Զոհրաբյանը հանդիպել է Ազգային ժողովրդավարության ինստիտուտի ներկայացուցիների հետ

22.02.2019
Քննարկում ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովում

11.02.2019
Հանձնաժողովի աշխատանքային քննարկում ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի մասնակցությամբ

08.02.2019
ՆԱԻՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՌԴ ԴԵՍՊԱՆԻՆ

08.02.2019
ՆԱԻՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՂԱԶԱԽՍՏԱՆԻ ԴԵՍՊԱՆԻՆ

07.02.2019
Տեղեկացնում եմ Ձեզ, որ ս.թ. փետրվարի 11-ին՝ ժամը 12.00-ին, Աժ 314 սենյակում կկայանա ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի աշխատանքային քննարկում՝ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի մասնակցությամբ:



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am