Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողով
Գործունեության ոլորտները`
մարդու իրավունքների պաշտպանություն, երեխայի իրավունքներ, կրոն, կանանց եւ տղամարդկանց իրավահավասարություն, ազգային փոքրամասնություններ, փաստաբանություն, նոտարիատ, արհեստակցական միություններ, հասարակական կազմակերպություններ եւ այդ ոլորտները կարգավորող օրենքներ
Հանձնաժողովը բացասական եզրակացություն ներկայացրեց՝ «Արհեստակցական միությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու վերաբերյալ օրենքի նախագծին, քանի որ ներկայացված նախագծով առաջարկվող կարգավորումը, ըստ էության, կարող է հանգեցնել նաև ճյուղային արհեստակցական միությունների դերի ու նշանակության թուլացման՝ պայմանավորված այն հանգամանքով, որ նախագծի ընդունման պարագայում, անկախ այն համգամանքից, թե որ ճյուղում գործունեություն իրականացնող գործատուի աշխատողներ են, վերջիններս կարող են միավորվել և ստեղծել արհեստակցական միություն: