Համաձայն <<Ազգային ժողովի կանոնակարգ>> սահմանադրական օրենքի 78-րդ հոդվածի 4-րդ մասի 4-րդ կետի՝ դրական եզրակացություն ներկայացնել հետևյալ նախագծերի փաթեթների վերաբերյալ.
1)
ա) «Մարդու իմունային անբավարարության վիրուսից առաջացած հիվանդության կանխարգելման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին
Կ-716-26.08.2020-ԱՍ-011/0 և դրան կից նախագծերի փաթեթի լրամշակված տեքստը 2-օրյա ժամկետում ներկայացնել հանձնաժողովին: Կ-762-13-10.2020-ԱՍ-011/0 և դրան կից նախագծերի փաթեթի լրամշակված տեքստը 2-օրյա ժամկետում ներկայացնել հանձնաժողովին:
2.
Առաջարկել Ազգային ժողովի խորհրդին սույն արձանագրության քաղվածքի 1-ին մասում նշված Կ-716-26.08.2020-ԱՍ-011/0 և դրան կից, ինչպես նաև Կ-762-13.10.2020-ԱՍ-011/0 և դրան կից նախագծերի փաթեթները ընդգրկել Ազգային ժողովի առաջիկա 2020 թվականի դեկտեմբերի 8-ին սկսվող հերթական նիստերի օրակարգի նախագծում:
Առաջարկել Ազգային ժողովի խորհրդին Ազգային ժողովի յոթերորդ գումարման հինգերորդ նստաշրջանի օրակարգում ընդգրկված՝ <<Կույրերի, տեսողությունից հաշմանդամություն ունեցող կամ ընթերցողության ֆունկցիայի այլ դժվարություններ ունեցող անձանց համար հրատարակված ստեղծագործությունների մատչելիությունը դյուրացնելու մասին>> Մարաքեշի պայմանագիրը վավերացնելու մասին>> (Կ-640-04.06.2020-ԱՍ-011/0) օրենքի նախագիծը ընդգրկել Ազգային ժողովի առաջիկա 2020 թվականի դեկտեմբերի 8-ին սկսվող հերթական նիստերի օրակարգի նախագծում՝ համաձայն <<Ազգային ժողովի կանոնակարգ>> սահմանադրական օրենքի 39-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի։